From Wikipedia, the free encyclopedia
Կոկեր (հունարեն՝ χόχχος-հատիկ), գնդաձև բակտերիաներ, որոնց տրամագիծը 0, 5-2 միկրոմետր է։ Անշարժ են, գրամդրական, սպորներ չեն առաջացնում, բազմանում են լայնությամբ կիսվելով։ Կոկերին են պատկանում միկրոկոկերը, ստրեպտոկոկները, ստաֆիլակոկերը, դիպլոկոկերը, սարցինները։ Լինում են շղթայաձև, զույգ-զույզ, խառը կամ խորանարդաձև կուտակումներով, ինչպես նաև ձվաձև կամ նշտարաձև։ Սննդարար խիտ միջավայրում կոկեր գոյացնում են կլոր, հարթ, ուռուցիկ գաղութներ, որոնք ունենում են սպիտակ, դեղին, կարմիր կամ մոխրագույն գունավորում։ Ստրեպտոկոկերը և ստաֆիլակոկերը խմորում են ածխաջրերը, անջատում են պրոտեոլիտիկ ֆերմենտներ, պնևմոկոկերն ունեն միայն սախարոլիտիկ ակտիվություն։ Կոկերը լայնորեն տարածված են բնության մեջ, հողում, օդում, սննդանյութերում։ Կաթնաթթվային ստրեպտոկոկերը կիրառվում են կաթի, թթվասերի, մածնի պատրաստման համար։ Ախտածին կոկեր առաջացնում են մաշկի, լորձաթաղանթի և շարակցական հյուսվածքի թարախային բորբոքումներ, անգինաներ, էնդոկարդիտներ, սննդային թունավորումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 525)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.