Քեթի Բեյթս

From Wikipedia, the free encyclopedia

Քեթի Բեյթս

Քեթի Բեյթս (անգլ.՝ Kathy Bates, հունիսի 28, 1948(1948-06-28)[1][2][3][…], Մեմֆիս, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր։

Արագ փաստեր Քեթի Բեյթսանգլ.՝ Kathy Bates, Հասակը ...
Thumb
Քեթի Բեյթս
անգլ.՝ Kathy Bates
Thumb
Քեթի Բեյթսը 2015 թվականի San Diego Comic-Con International-ին
Հասակը160 սմ
Ծնվել էհունիսի 28, 1948(1948-06-28)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրՄեմֆիս, Թենեսի,  ԱՄՆ
ԿրթությունՀարավային մեթոդիստական համալսարան, Ուիլյամ Էսպեր Ստուդիա[4], White Station High School? և Pacific Conservatory of the Performing Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի, Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
Ակտիվ շրջան1963–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա
Ընտրանի"Միզերի"
Ամուսին(ներ)Թոնի Կամպիզի (1991-1997, ամուսնալուծված)
Պարգևներ և մրցանակներ
mskathybates.com
Փակել

Կենսագրություն և կարիերա

Քեթի Դոյլ Բեյթսը ծնվել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Դալլասի Հարավային մեթոդիկական համալսարանում։ Համալսարանում սովորելու տարիներին «Ալֆա, Դելտա, Պի» կանանց կազմակերպության նախագահն էր։

Նորամուտը կինոյում կայացել է 1971 թվականին Միլոշ Ֆորմանի «Բաժանում» ֆիլմում փոքրիկ դերով։ 1973 թվականից սկսած աշխատում է նաև թատրոնում, որտեղ քիչ թե շատ հաջողված կարելի է համարել «Սրտի հանցագործությունը» 1978 թվականին բեմադրության մեջ։ 80-ական թվականներին ակտիվորեն մասնակցում է Բրոդվեյական բեմադրություններին, նկարահանվում է նաև հեռուստատեսությունում, իսկ ֆիլմերում ստանում է միայն երկրորդական դերեր։

Քեթի Բեյթսին ճանաչում է բերում «Միզերի» ֆիլմը, որի համար նա ստանում է Օսկար։ 1990 ական թվականներից սկսած Բեյթսը նաև զբաղվում է ռեժիսորական աշխատանքով, հիմնականում հեռուստասերիալներում աշխատելով։

Ներկայումս նա նկարահանվում է «Հարրիի օրենքը» հեռուստատեսային սերիալում։

1991 թվականին ամուսնանում է դերասան Տոնի Կամպիզիի հետ, ում հետ ամուսնացած է եղել մինչև 1997 թվականը։

Ֆիլմագրություն

Ընդհանուր թվով նկարահանվել է մոտ 100 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։
Առավել հայտնի ֆիլմերն են.

Մանրամասն տեղեկատվություն տարի, ֆիլմ ...
տարիֆիլմռեժիսորխաղընկերներ
1990«Դիկ Թրեյսի»Ուորեն ԲիթիԱլ Պաչինո
Մադոննա
Ուորեն Բիթի
1990«Միզերի»Ռոբ ՌեյներՋեյմս Կան
Լորեյն Բեքոլ
1991«Խորոված կանաչ պոմիդորներ»Ջոն Էվնետ
1992«Ստվերներ և մշուշ»Վուդի ԱլենՎուդի Ալեն
Ջոն Մալկովիչ
Միա Ֆերրոու
Մադոննա
1992«Երկրորդ շնչառություն»Բիբան ԿիդրոնՄարչելլո Մաստրոյաննի
Շիռլի Մակլեյն
1994«Նորտ»Ռոբ ՌեյներԲրյուս Ուիլիս
Էլայջա Վուդ
1997«Տիտանիկ»Ջեյմս ՔեմերոնԼեոնարդո ԴիԿապրիո
Քեյթ Ուինսլեթ
Փակել

Մրցանակներ

Մոտ 25 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 42-ի։
Այդ թվում՝

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.