Կեռոն (լատին․՝ Typha), որձախոտ, կերոն, ջրեղեգ, կատվագի, խոտեղեգ, կեռոնազգիների ընտանիքի բազմամյա, ճահճային կամ ջրաճահճային կոճղարմատավոր բույսերի ցեղ։
Կեռոն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Կերոնազգիներ (Typhaceae) |
Ցեղ | Կեռոն (Typha) L., 1753 |
Կենսաբանական նկարագիր
Ցողունը գլանաձև է, կանգուն, բարձրանում է՝ 80-250 սմ։ Տերևները հերթադիր գծաձև են։ Ծաղկաբույլը խիտ, գլանաձև, մուգ շագանակագույն կողր է (գտնվում է ցողունի գագաթին), որի վրա հաջորդում են իգական (ներքևում) և արական (վերևում) մանր ծաղիկները։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը թռչող ընկուզիկ է։
Նշանակություն
Կոճղարմատները պարունակում են 44,2-57,2 % օսլա, շաքարներ, գլիկոզիդներ, վիտամին C և այլն, տերևները (մինչև ծաղկելը)՝ 71-82,2 մգ % վիտամիններ։ Կոճղարմատն ուտելի է, կարելի է պատրաստել մարինադ, ստանալ ալյուր և այլն։ Ցողուններից և տերևներից պատրաստում են զամբյուղներ, ծաղկամաններ, խսիր և այլն։ Որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են Երևանի բուսաբանական այգում։
Տեսակներ
Հայտնի է 15, Հայաստանում՝ 5 տեսակ.
- Կեռոն լայնատերև (L. latifolia),
- Կեռոն Լաք Ամանի (T.laxmanii),
- Կեռոն նեղատերև (T. angustifolia),
- Կեռոն դոմինիկյան (T. domingensis)
- Կեռոն փոքր (T.minima)։
Տարածում
Տարածված է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում։ Աճում է գետերի, բնական և արհեստական լճերի, ջրամբարների ափերին, ճահճուտներում (800-2400 մ բարձր-ներում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռոն» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.