Կեշա

From Wikipedia, the free encyclopedia

Կեշա

Կեշա Ռոուզ Սեբերտ (անգլ.՝ Kesha Rose Sebert, մարտի 1, 1987(1987-03-01)[3][4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և ռեփեր։ 2005 թվականին ստորագրել է պայմանագիր պրոդյուսեր Dr. Luke-ի Kemosabe Records ձայնագրման լեյբլի հետ և դարձել է դրա անդամ[6]։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2009 թվականին, երբ իր մասնակցությունն ունեցավ ռեփեր Ֆլո Ռայդայի «Right Round» սինգլում, որը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[7]։ 2010 թվականի հունվարին թողարկվեց երգչուհու առաջին՝ «Animal» կոչվող ստուդիական ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը և վաճառվել է միլիոնավոր օրինակներով[8]։ Այդ ալբոմի «Tik Tok» սինգլը գլխավորեց միջազգային հիթ շքերթներ, այդ թվում՝ Billboard Hot 100-ը[9]։ 2010 թվականին թողարկվեց նաև «We R Who We R» սինգլը, որը նույնպես գլխավորեց Billboard Hot 100-ը՝ դառնալով նրա երրորդ երգը, որն այդ հիթ շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[10]։

Արագ փաստեր Կեշա, Հիմնական տվյալներ ...
Կեշա
Thumb
Կեշան 2014 թվականի հուլիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKesha
Ի ծնե անունԿեշա Ռոուզ Սեբերտ
Նաև հայտնի է որպեսKe$ha[1]
Ծնվել էմարտի 1, 1987 (38 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆորնիա
Երկիր ԱՄՆ
ԺանրերՍինտփոփ, էլեկտրոփոփ, փոփ ռեփ, ռոք, պարային
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ, ռեփեր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, դաշնամուր և հարվածային գործիք
Գործունեություն2005-ներկա
ԼեյբլRCA Records, Kemosabe Records
ԿրթությունFranklin High School?, Brentwood High School? և Բերնարդ քոլեջ
Պարգևներ
Կայքkeshasparty.com
Ստորագրություն
Thumb
 Kesha Վիքիպահեստում
Փակել

2012 թվականի նոյեմբերին վաճառքի դուրս եկավ Կեշայի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Warrior» անվանումը[11]։ 2013 թվականին երգչուհին իր մասնակցությունն ունեցավ ռեփեր Պիտբուլի «Timber» սինգլում, որը Billboard Hot 100-ում և միջազգային մի շարք հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[12]։

Անձնական կյանք

Կեշան բիսեքսուալ է[13]։ Նա երաժշտական կատարումներով է հանդես եկել թե՛ հետերոսեքսուալ և թե՛ հոմոսեքսուալ զույգերի հարսանեկան արարողությունների ժամանակ[14]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ
Մինի ալբոմներ
Հավաքածու ալբոմներ
  • «I Am the Dance Commander + I Command You to Dance: The Remix Album» (2011)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.