From Wikipedia, the free encyclopedia
Կարին Կնայսլ (գերմ.՝ Karin Kneissl, հունվարի 18, 1965[2][3][4], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պետական գործիչ, դիվանագետ, լրագրող և քաղաքական գործիչ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար 2017 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2019 թվականի հունիսի 3-ը։
Կարին Կնայսլ | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան, Ջորջթաունի համալսարան և Հորդանանի համալսարան |
Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների դոկտոր[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, դիվանագետ և հրապարակախոս |
Ծննդյան օր | հունվարի 18, 1965[2][3][4] (59 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կայք՝ | kkneissl.com |
Ծնվել է Վիեննայում, սակայն իր մանկության մի մասն անցկացրել է Ամմանում (Հորդանան), որտեղ նրա հայրը Հուսեյնի թագավորի անձնական օդաչուն էր, իսկ մայրը բորտուղեկցորդուհի էր աշխատում։ Երիտասարդ տարիներին ներգրավված է եղել Amnesty International-ի գործունեության մեջ, աջակցել է իրավապաշտպան և բնապահպանական կազմակերպություններին։ Վիեննայի համալսարանում ուսանել է իրավունք և մերձավորարևելյան լեզուներ, կրթությունը շարունակել Երուսաղեմի Հրեական համալսարանում և Հորդանանի համալսարանում, պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Մերձավոր Արևելքում միջազգային իրավունքի և սահմանների հայեցակարգի հարաբերակցության թեմայով[5]։ 1989-1999 թվականներին Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում աշխատել է Ավստրիայի ժողովրդական կուսակցությունից նախարար Ալոիզ Մոկայի ղեկավարությամբ, այնուհետև դարձել է լրագրող և հետազոտող, Մերձավոր Արևելքի խնդիրների փորձագետ՝ քննադատական վերաբերմունք դրսևորելով և Սիոնիզմի, և քաղաքական իսլամի նկատմամբ։ Նա նաև դեմ էր ԵՄ-ին և միգրանտների ընդունմանը։ 2005-2010 թվականներին եղել է Ավստրիական ժողովրդական կուսակցության ցուցակով ընտրված տեղական խորհրդի անկուսակցական պատգամավոր։
Մնալով պաշտոնապես անկուսակցական՝ 2017 թվականի դեկտեմբերի 18-ից զբաղեցրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը Սեբաստիան Կուրցի կառավարությունում[6][7]։
Կարին Կնայսլը ամուսնությունից առաջ բնակվում էր Զայբերսդորֆում, որտեղ փոքրիկ ֆերմերային տնտեսություն էր վարում։
2018 թվականի օգոստոսի 18-ին կայացել է Կնայսլի հարսանիքը գործարար Վոլֆգանգ Մայլինգերի հետ, որին հարսը որպես հյուր է հրավիրել Վլադիմիր Պուտինին[8][9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.