Remove ads
հայ ֆիզիկոս տեսաբան From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Ավետիքի Տեր-Մարտիրոսյան (սեպտեմբերի 28, 1922, Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ - նոյեմբերի 19, 2005, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1963)։ ՌԳԱ թղթակից անդամ (2000):
Կարեն Տեր-Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1922 Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ |
Մահացել է | նոյեմբերի 19, 2005 (83 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Գիտական ղեկավար | Yakov Frenkel? և Լև Լանդաու |
Եղել է գիտական ղեկավար | Alexander Markovich Polyakov? և Alexander Zamolodchikov? |
Հայտնի աշակերտներ | Alexander Markovich Polyakov?[1] |
Պարգևներ |
1943 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1949-1957 թվականներին աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում։ 1957 թվականից աշխատում է Մոսկվայի տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում (1967 թվականից՝ հադրոնների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ)։ 1963 թվականից դասավանդել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (1963-1982 թվականներին՝ տարրական մասնիկների ֆիզիկայի ամբիոնի վարիչ)։
Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների տեսությանը։ Մշակել է միջուկների կուլոնյան գրգռման տեսությունը։ Զբաղվել է թեթևագույն միջուկների հետազոտությամբ, մասնավորապես, երեք մարմինների քվանտային խնդրով։ Բարձր էներգիայի մասնիկների փոխազդեցության բնագավառում կատարած աշխատանքները նվիրված են հիմնականում Ռեջեի կոմպլեքս մոմենտների տեսության զարգացմանը և հադրոնների ցրման պրոցեսներում այդ տեսության կիրառմանը։ Մշակել է գերբարձր էներգիաների տիրույթում պոմերոնների փոխազդեցության տեսությունը։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1968)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.