From Wikipedia, the free encyclopedia
Կարել Ստրյոյկեն (հոլ.՝ Carel Struycken, հուլիսի 30, 1948[1], Հաագա, Նիդերլանդներ[1]), հոլանդացի խարակտերային դերասան։
Կարել Ստրյոյկեն հոլ.՝ Carel Struycken | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Հաագա, Նիդերլանդներ[1] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Netherlands Film Academy? |
Մասնագիտություն | դերասան, կոմպոզիտոր, լուսանկարիչ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ և մոնտաժող |
Կայք | carelstruycken.com |
Carel Struycken Վիքիպահեստում |
Կարել Ստրոյկենը ծնվել է 1948 թվականի հուլիսի 30-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում։ 4 տարեկան հասակում Կարելը ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Կարիբյան ծովի Կյուրասաո կղզի։ 16 տարեկան հասակում վերադառնում է Նիդերլանդներ, որտեղ ավարտում է միջնակարգ դպրոց։ Հետագայում սովորել և ավարտել է Ամստերդամի կինոարվեսի դպրոցը, իսկ Լոս Անջելեսում՝ Ամերիկյան կինոինստիտուտը։ Մի ժամանակ Կարելը զբաղվում էր ապահովագրային և ծրագրային ապահովման զարգացման վիրտուալ համակարգով։ Դեռ երեխա հասակում բժիշկները նրա մոտ լուրջ հիվանդություն են հայտնաբերում՝ գիգանտիզմ։ Նրա հասակը 2 մետր 13 սանտիմետր է․ նա իր ժամանակների ամենաբարձրահասակ դերասաններից մեկն է։ Կարելը բուսակեր է։ Ֆիլմերում կատարել է մեծ մասամբ համր դերեր։ 1978 թվականին կատարել է իր դեբյուտը։ Նա հայտնի է իր դերերով «Սթար Թրեք։ Հաջորդ սերունդ»[2], «Թուին Պիկս»[3] սերիալներից և «Ադամսների ընտանիքը», «Ադամսների ընտանեկան արժեքները», «Ադամսների ընտանիքի վերամիավորումը»[4]. ֆիլմերից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.