From Wikipedia, the free encyclopedia
Կարաննի (մ.թ.ա. 15-րդ դար - մ. թ. ա. 1375), Հայասայի արքա (մ.թ.ա. 1400-1375)։
Կարաննի | |
---|---|
Հայասայի թագավոր | |
Իշխանություն | մ.թ.ա. 1400 - մ.թ.ա. 1375 |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 15-րդ դար |
Մահացել է՝ | մ.թ.ա. 1375 |
Ազգություն | հայ |
Հաջորդող | Հուկկաննաս |
Հայր | Մարիաս |
Կարաննին Հայասայում թագավորել է հեթական թագավորներ Թութհալիաս Գ-ի (մ.թ.ա. շուրջ 1400-1380) և Սուպպիլուլիումաս Ա-ի (մ.թ.ա. 1380-1340) օրոք։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին հեթական զորքերը հարձակվել են Հայասայի վրա և գրավել Բարձր Հայքի արևմտյան մասը։ Մ.թ.ա. 1397 թվականին հեթերը հաղթել են Կարաննիին՝ Կաթխալաիայի (Կապադովկիայում) ճակատամարտում։ Զարգացնելով հաջողությունը, հեթերը կրկին հարձակվում են Ծոփքի վրա բայց ետ են շպրտվում։ Նույն թվականին տեղի է ունենում Անիի ճակատամարտը, որի արդյունքում հեթերի զորքերը ստիպված են լինում նահանջել։ Պատերազմը տևում է մինչև մ.թ.ա. 1380 թվականը։ Կարաննիի բանակը մի քանի անգամ հարձակվում է հեթերի թագավորության վրա և ավերում այն։ Մ.թ.ա․ 1380 թվականին Կարաննիին նույնիսկ հաջողվում է գրավել մայրաքաղաք Հատտուսան և այրել այն։ Վրեժի համար՝ տարիներ շարունակ պատերազմը շարունակվում էր։ Մոտ մ.թ.ա 1375 թվականին հեթերը փորձում են հասնել Սև ծովի ափ, բայց դրան հաջորդած ճակատամարտում կրում են լուրջ վնասներ և ետ շպրտվում։ Կարաննի թագավորի գլխավորությամբ հայկական զորքերը հարձակվում են, հաղթում թշնամուն և դուրս շպրտում հեթերին Հայասայի տարածքներից։
Կարաննի թագավորի անունից է առաջացել Կարին քաղաքի անունը։
Նախորդող Մարիաս |
Հայասայի արքա Կարաննի մոտ մ.թ.ա. 1400-1375 |
Հաջորդող Հուկկաննաս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.