Կասպեր Դոլբերգ

From Wikipedia, the free encyclopedia

Կասպեր Դոլբերգ

Կասպեր Դոլբերգ (դան․՝ Kasper Dolberg, հոկտեմբերի 6, 1997(1997-10-06)[1][2], Սիլքեբորգ, Aarhus County, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Արագ փաստեր Կասպեր ԴոլբերգKasper Dolberg, Անձնական տվյալներ ...
Կասպեր Դոլբերգ
Kasper Dolberg
Thumb
Դոլբերգը Այաքսի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Kasper Dolberg Rasmussen
Քաղաքացիությունը  Դանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1997(1997-10-06)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Սիլքեբորգ, Aarhus County, Դանիա
Հասակ 187 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Այաքս
Համար 25
Պատանեկան կարիերա
2005-2010 Ֆոել
2010-2015 Սիլկեբորգ
2015-2016 Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Սիլկեբորգ 0 (0)
2016-ներկա Այաքս 52 (22)
Ազգային հավաքական
2013 Դանիա Մ16 7 (1)
2013-2014 Դանիա Մ17 8 (5)
2015 Դանիա Մ19 8 (2)
2016-ներկա Դանիա Մ21 2 (1)
2016-ներկա Դանիա 7 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2018
Փակել

Ակումբային կարիերա

Այաքս

Դոլբերգը Սիլկեբորգի ակադեմիայի սան է։ 2015 թվականի հունվարի 5-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[4]՝ ակումբին միանալով 2014-15 մրցաշրջանից հետո[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 17-ին՝ Սիլկեբորգի կազմում փոխարինման մտնելով Բրոնդբյուի դեմ խաղում[6]։ 2016 թվականի մայիսի 13-ին դանիացին երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2021 թվականը[7][8]։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում Դոլբերգը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 26-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի ՊԱՕԿ-ի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[9]։ Օգոստոսի 13-ին՝ Ռոդայի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[10]։ Սեպտեմբերի 24-ին դանիացին դուբլ ձևակերպեց Զվոլեի դեմ խաղում՝ օգնելով Այաքսին հաղթել 5-1 հաշվով[11]։ Նոյեմբերի 20-ին Դոլբերգը հետ-տրիկ ձևակերպեց ՆԵԿ Նեյմեգենի դեմ խաղում[12]։ 2017 թվականի փետրվարի 12-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[13]։ Իր առաջին մրցաշրջանում Դոլբերգը անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[14]։ Նա ճանաչվեց Այաքսի և Նիդերլանդների առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[15][16], իսկ Այաքսը հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ[17][18], որտեղ 2-0 հաշվով պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին[19][20]։

2017 թվականի սեպտեմբերի 20-ին Դոլբերգը 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի Սխեվենինգենի դեմ խաղում՝ օգնելով Այաքսին հաղթել 5-1 հաշվով[21]։ Հոկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Ֆեյենորդի դեմ խաղում՝ փոխարինման մտնելով հանդիպման 65-րդ րոպեին[22]։ 2017-18 մրցաշրջանում Դոլբերգը կորցրեց իր մշտական տեղը Այաքսի մեկնարկային կազմում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 30 խաղերում[23]։

Միջազգային կարիերա

Դոլբերգը ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինման մտնելով Ղազախստանի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հունիսի 10-ին՝ կրկին Ղազախստանի դեմ խաղում[25][26]։ 2018 թվականի մայիսին Դոլբերգը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[27][28]։ Առաջնությունում նա մասնակցեց միայն Ֆրանսիայի դեմ հանդիպմանը[29][30], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[31][32]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[33][34]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[35]

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սիլկեբորգ 2014–15 Սուպերլիգա 3 0 0 0 3 0
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 29 16 2 0 17 7 48 23
2017–18 23 6 3 3 4 0 30 9
Ընդհանուր 52 22 5 3 21 7 78 32
Կարիերայի ընդհանուր 55 22 5 3 21 7 81 32
Փակել

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[35]

Մանրամասն տեղեկատվություն Դանիա, Տարի ...
Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 3 1
2018 3 0
Ընդհանուր 7 1
Փակել

Միջազգային գոլեր

Մանրամասն տեղեկատվություն #, Ամսաթիվ ...
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 10, 2017 Կենտրոնական մարզադաշտ, Ալմաթի, Ղազախստան Ղազախստան Ղազախստան 3–1 3–1 ԱԱ 2018 Որակավորում
Փակել

Նվաճումներ

Ակումբային

Այաքս

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.