From Wikipedia, the free encyclopedia
Լեո Անտոն Կառլ դե Բալ (գերմ.՝ Leo Anton Karl de Ball, նոյեմբերի 23, 1853[1], Լոբերիխ, Nettetal, Viersen, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[1] - դեկտեմբերի 12, 1916[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), գերմանացի-ավստրիացի աստղագետ։ Չնայած Փոքր մոլորակների կենտրոնը գրանցում է նրա անունը, որպես "Կ. դե Բալ" իր միակ աստերոիդի հայտնագործության համար, սակայն նա ավելի հայտնի է որպես Լեո դե Բալ։
Կառլ դե Բալ Karl de Ball | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1853[1] Լոբերիխ, Nettetal, Viersen, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1916[1] (63 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Բոթկամպի աստղադիտարան, Կաֆներ աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[2] |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Բոննի համալսարան և HU Berlin |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
Leo Anton Carl de Ball Վիքիպահեստում |
Նա ծնվել է Լոբերիխ քաղաքում, Գերմանիայում։ Ուսանել է Բոննում և Բեռլինում, իր դոկտորական կոչումը ստացել է 1877 թ.։ Աշխատել է Գոթա և Բոթկամպի աստղադիտարաններում, հայտնաբերել է (230) Աֆեմանտիս աստերոիդը 1882 թ. սեպտեմբերին։ Ապա նա աշխատել է Բելգիայի Օուգրի աստղադիտարանում, որտեղ նա վերլուծել է Սատուրնի զանգվածը, ինչպես նաև աշխատել է երկնային մեխանիկայի ոլորտում, մասնակցել է պարալաքսի չափումներին և կատարել է կրկնակի աստղերի ուսումնասիրություններ։
1891 թ. սկսած մինչև մահը 1916 թ. եղել է Վիեննայի Կաֆների աստղադիտարանում որպես տնօրեն։ Իր աշխատանքի ընթացքում, կատարել է բազմաթիվ աստղերի պարալաքսերը և մեծ ներդրում է ունեցել աստղերի կատալոգներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.