ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Վեռնե (ֆր.՝ Carle Vernet, ամբողջական անունը Անտուան Շառլ Օրաս Վեռնե, Antoine Charles Horace Vernet, օգոստոսի 14, 1758[3][4][5][…], Բորդո - նոյեմբերի 27, 1836[6][7][8][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ժանրային նկարիչ, գծանկարիչ, վիմագրիչ, անիմալիստ, ծաղրանկարիչ և մարտանկարիչ, Նապոլեոնյան բանակի նկարիչ-պատմագիր։
Կառլ Վեռնե ֆր.՝ Carle Vernet | |
---|---|
Կառլ Վերնեյի դիմանկարը, նկարիչ Ռոբեր Լեֆեր, 1804 | |
Ի ծնե | Անտուան Շարլ Օրաս Վերնե |
Ծնվել է | օգոստոսի 14, 1758 (266 տարեկան) |
Ծննդավայր | Բորդո |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 1836 |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | վիմագրող, նկարիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուսուցիչ | Կլոդ Ժոզեֆ Վերնե և Նիկոլյա Բեռնար Լեպիսիե |
Աշակերտներ | Թեոդոր Ժերիկո |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Հայր | Կլոդ Ժոզեֆ Վերնե |
Մայր | Virginie Cecil Parker? |
Զավակներ | Օրաս Վերնե[2] և Camille Françoise Joséphine Vernet? |
Ազգականներ | Ժան Ֆրանսուա Շալգրեն |
ստորագրություն | |
Carle Vernet Վիքիպահեստում |
Նկարիչ Կլոդ Ժոզեֆ Վերնեյի որդին, պատմական նկարիչ Օրաս Վերնեյի հայրը։
Գեղանկարչությունը սովորել է հորից։ 17 տարեկանում ստացել է երկրորդ Հռոմեական մրցանակը, իսկ 23 տարեկան հասակում՝ առաջինը, որը թույլ տվեց նրան մեկնել Հռոմ կրթություն ստանալու։ 1787 թվականին ստացել է Ակադեմիայի անդամի կոչում, իսկ 1814 թվականին կրկին դարձավ Ակադեմիայի անդամ։ Պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի և Սուրբ Միխայիլի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.