From Wikipedia, the free encyclopedia
Կառլոս Մարտել, մայորդոմ, հաջորդել է Պիպին Հերիստալցուն։ Կառավարել է 715-741 թվականները։ Նա իր կառավարումն սկսել է թագավորությունում գոյություն ունեցող խռովությունների ճնշումով։ Ջախջախել է իր դեմ ապստամբած նեստրիական ֆեոդալներին, իսկ այնուհետև Աքվիտանիայի և Պրովանսի դուքսերին, տուրք դրել հնազանդվելուց հրաժարված անդրհռենոսյան ցեղերի՝ սաքսերի, ֆրիզների, ալեմանների, բավարների վրա։ 720 թվականին արաբները, Իսպանիան նվաճելով, ներխուժել էին Հարավային Գալիա՝ սպառնալով ֆրանկական պետությանը։ Կառլոս Մարտելը Պուատիեի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում պարտության է մատնում արաբներին։ Նրանց դեմ պայքարում վճռական դեր է խաղում ֆրանկական հեծելազորը։
Կառլոս Մարտել | |
---|---|
Ծնվել է՝ | օգոստոսի 23, 688[1] |
Ծննդավայր | Herstal, Լիեժ, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[2] |
Մահացել է՝ | հոկտեմբերի 22, 741 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Կիերզի սյուր Ուազ[3] |
Սեն Դենի աբբայություն | |
Երկիր | Ֆրանկական թագավորություն |
Տոհմ | Arnulfings?[2], Կարոլինգներ և Pippinids? |
պետական գործիչ և զորավար | |
Հայր | Պեպին Հերստալացի[1] |
Մայր | Ալպաիդա[2] |
Երեխաներ | Կարլոման[4][5], Պիպին Կարճահասակ[6][7], Հիլտրուդա[8], Լանդրադա[8], Աուդան Ֆրանսիացի[9], Բեռնար (Շառլ Մարտելի որդի)[10], Գրիֆո[11], Հիերոնիմուս[12] և Remigius of Rouen?[13] |
Մինչև Կառլոս Մարտելի հողային բարեփոխումները Մերովինգների կողմից շնորհված հողը, որն ստացողի լիակատար մասնավոր սեփականությունն էր, կոչվում էր ալոդ։ Ֆեոդալական հողային տիրապետության նոր պայմանական ձևը՝ Բենեֆիցիումը, շնորհվում էր ցմահ օգտագործման համար որոշակի ծառայություններ(ամենից առաջ հեծյալ ռազմական) կատարելու պայմանով։ Եթե Բենեֆիցիում ստացողի՝ բենեֆիցիարի ժառանգը ցանկանում էր ստանալ նախորդի Բենեֆիցիումը, կամ ինքը՝ բենեֆիցիարն էր ցանկանում օգտվել բենեֆիցիայից շնորհողի մահից հետո պահանջվում էր շնորհումը նորոգել։
Ռեֆորմը նպաստում է Ֆեոդալական հարաբերությունների հետագա ձևավորմանն ու ամրապնդմանը և արդյունքում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.