Կամրջաձորի վանք

From Wikipedia, the free encyclopedia

Կամրջաձոր (նաև Սուրբ Աստվածածին), վանական համալիր պատմական Հայաստանում[1]։

Արագ փաստեր Վանք, Տեղադրություն ...
Կամրջաձորի վանք
Վանք
ՏեղադրությունՄեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառ
ԱշխարհՄեծ Հայք
Կրոնադավանանքառաքելական
Առանձնահատկություններ
Գմբեթների թիվըբազիլիկ
Փակել

Ընդհանուր տեղեկություններ

Կամրջաձորը վանք էր ու նշանավոր մենաստան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում։ Իր ծաղկումն ապրել է Բագրատունիների օրոք։

Վանքի առաջնորդներից է եղել Ստեփանոս Ասողիկ պատմիչը։ Ոմանք վանքը նույնացնում են Արևմտյան Հայաստանի ժամանակակից Զոր գյուղի 7-րդ դարի Զորավանք եկեղեցու հետ, ինչը գիտական շրջանակների կողմից անընդունելի է համարվում[1]։ Վերջինս 11,8 մx21,9 մ արտաքին չափերով, երկու զույգ խաչաձև մույթերով, պայտաձև հատակագծով, աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներով գմբեթավոր բազիլիկ է։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։

Այժմ եկեղեցին ավերված է։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.