Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանոս Ասողիկ, հայտնի է նաև որպես Ստեփանոս Տարոնեցի (10-րդ դար, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - 11-րդ դար), 11-րդ դարի հայ պատմիչ։ Սարգիս կաթողիկոսի հրամանով գրել է Տիեզերական պատմություն երկը, որը բաղկացած է երեք գրքից։ Առաջին երկու գրքերում ներկայացնում է Հայաստանի պատմությունը աշխարհի պատմության համատեքստում՝ սկսած հին ժամանակներից մինչև 9-րդ դարի կեսերը։ Նա օգտվել է հայ և օտար աղբյուրներից՝ Աստվածաշունչ, Եվսեբիոս Կեսարացի, Մովսես Խորենացի և այլն։ Առավել արժեքավոր է «Տիեզերական պատմության» երրորդ գիրքը, որտեղ ներկայացված են 885-1004 թթ. պատմական անցքերը։ Հայտնի է նաև որպես աշխարհագրագետ։
Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ | |
---|---|
Ծնվել է | 10-րդ դար |
Ծննդավայր | Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք |
Մահացել է | 11-րդ դար |
Մասնագիտություն | պատմաբան |
Stepanos Taronetsi Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 138)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.