From Wikipedia, the free encyclopedia
«Վհակը» (անգլ.՝ The Witcher), լեհ-ամերիկյան ֆենտեզի հեռուստասերիալ, հիմված Անջեյ Սապկովսկիի համանուն վիպաշարի հիման վրա[2]։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Նեթֆլիքս սթրիմինգ կայքում։
Վհակը The Witcher | |
---|---|
«Ամենավատ հրեշներին մենք ինքներս ենք ստեղծում» | |
Ժանր | Ֆենտեզի դրամա արկածայն |
Ստեղծող | Լորեն Շմիդթ Հիսրիհ |
Երկիր | ԱՄՆ Լեհաստան |
Հիմք | Անջեյ Սապկովսկու «Վհակը» վիպաշար |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Tomasz Bagiński?, Ալիկ Սախարով[1], Charlotte Brändström?[1], Álex García López?[1] և Marc Jobst?[1] |
Գլխավոր դերերում | Հենրի Քավիլ Ֆրեյա Ալան Անյա Չարլոտրա Ջոդի Մեյ Բյորն Հլինուր Հարալդսոն Ադամ Լևի Միանա Բյորինգ Միմի Նդիվենի Թերիկա Ուիլսոն-Ռիդ Էմմա Էփլթոն |
Պրոդյուսեր | Ալիկ Սախարով |
Գործադիր պրոդյուսեր | Շոն Դենիել Ջեյսոն Բրաուն Թոմաշ Բագինսկի Յարոսլավ Սավկո Լորեն Շմիդթ Հիսրիհ |
Սցենարիստ | Declan de Barra?[1], Mike Ostrowski?[1], Beau DeMayo?[1], Jenny Klein?[1] և Սնեհա Կուրս[1] |
Երաժշտություն | Ջիոնա Օսթինելլի Սոնյա Բելոուսովա |
Գեղարվեստական աշխարհ | The Witcher universe? |
Նկարահանման վայր | Հունգարիա Սլովակիա Աֆրիկա Ավստրիա Լեհաստան |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 24 |
Էկրաններին է | 20 դեկտեմբերի, 2019-ից |
Հեռուստաալիք | Netflix |
Ընկերություն | Sean Daniel Company Platige Image Stillking Films One of Us Cinesite |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
Ռիվիացի Գերալթը մուտանտ է և հրեշներ սպանող, որն ամեն կերպ փորձում է աշխարհում գտնել իր տեղը, որտեղ պարզվում է, որ մարդիկ հաճախ հրեշներից ավելի վատն են[3]։
Եթերաշրջան | Էպիզոդներ | Թողարկման ամսաթիվ | |
---|---|---|---|
1 | 8 | 20 դեկտեմբերի, 2019 | |
2 | 8 | 17 դեկտեմբերի, 2021 |
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը |
---|---|---|---|---|---|
1 | 1 | "Վերջի սկիզբը" "The End's Beginning[4]" | Ալիկ Սախարով | Լորեն Շմիդթ Հիսրիհ | 20 դեկտեմբերի, 2019 |
2 | 2 | "Չորս Մարկ" "Four Marks" | Ալիկ Սախարով | Ջեննի Քլեյն | 20 դեկտեմբերի, 2019 |
3 | 3 | "Դավաճան լուսին" "Betrayer Moon" | Ալեքս Գարսիա Լոպես | Բո ԴեՄայո | 20 դեկտեմբերի, 2019 |
4 | 4 | "Հավաքույթների, բաստարդների և թաղումների մասին" "Of Banquets, Bastards and Burials" | Ալեքս Գարսիա Լոպես | Դեկլան դե Բարրա | 20 դեկտեմբերի, 2019 |
5 | 5 | "Ցանկություն շշի մեջ" "Bottled Appetites" | Շարլոտա Բրենդսթրյոմ | Սնեհա Կուրս | 20 դեկտեմբերի, 2019 |
6 | 6 | "Հազվադեպ տեսակներ" "Rare Species" | Շարլոտա Բրենդսթրյոմ | Հեյլի Հոլլ | 20 դեկտեմբերի, 2019 |
7 | 7 | "Ընկնելուց առաջ" "Before A Fall" | Ալիկ Սախարով | Միխայել Օստրովսկի | 20 դեկտեմբերի, 2019 |
8 | 8 | "Ավելին է" "Much More" | Մարկ Ջոբսթ | Լորեն Շմիդթ Հիսրիհ | 20 դեկտեմբերի, 2019 |
2017 թվականի մայիսին Netflix-ը հայտարարել է Անջեյ Սապկովսկու «Վհակը» վիպաշարի անգլալեզու ադապտացիայի վրա աշխատանքների մասին։ Մշակմամբ զբաղվել են Sean Daniel Company և Platige Image ընկերությունները[2]։ 2017 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Լորեն Շմիդթ Հիսսրիհը նշանակվել է նախագծի շոուրաններ[5]։ 2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ պիլոտային էպիզոդի սցենարը ավարտվել է[6]։ 2018 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ առաջին եթերածրջանը կազմված է լինելու ութ էպիզոդից և նկարահանումները անց են կացվելու Կենտրոնական Եվրոպայում[7][8]։
Առաջին եթերաշրջանի նկարահանումներն անցկացվել են 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Հունգարիայում[9]։ 2019 թվականի մարտին նկարահանումներն անցկացվել են Գրան Կանարիայում, Պալմայում և Գոմերայում, որոնք մտնում են Կանարյան կղզիների կղզեխմբում[10]։ Նկարահանման ընթացքը պաշտոնապես ավարտվել է 2019 թվականի մայիսի 30-ին[11]։
2020 թվականիսկզբին պետք է անցկացվեն երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որը պետք է ցուցադրվի 2021 թվականի գարնանը[12]։ Հայտնի է, որ այն նկարահանվելու է Մեծ Բրիտանիայում[13]։ 2019 թվականի նոյեմբերին նախագծի շոուրաններները հայտարարել են, որ պատրաստվում են թողարկել յոթ եթերաշրջան։
2019թվականի ապրիլին Netflix-ի ներկայացուցիչ Թեդ Սարանդոսը հայտնել է ներդրողներին, որ առաջին եթերաշրջանի պրեմիերան նշանակվել է 2019 թվականի վերջին[14]։ Հոկտեմբերին պաշտոնապես հաստատվել է, որ բոլոր էպիզոդները հասանելի կդառնան 2019 թվականի դեկտեմբերի 20-ին[15]։
Հեռուստասերիալի առաջին թիզերը ներկայացվել է 2019 թվականի հուլիսի 19-ին San Diego Comic-Con International-ում[16]։ Առաջին լիարժեք թրեյլերը ցուցադրվել է 2019 թվականի հոկտեմբերի 31-ին Լուկկայի ցուցահանդեսում[17]։ Թրեյլերը հրապարակվել է նաև YouTube-ում[18]։
2018 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Ցիրիի դերակատարման համար փնտրում են BAME ծագմամբ դերասանուհի, ինչը բացվում է որպես «սևամորթ, ասիացի կամ կամ այլ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ», սակայն ըստ սյուժեի կերպարը ունի սպիտակ մաշկ և բաց գույնի մազեր[19]։ Դա մեծ անհանգստություն է առաջացրել վիպաշարի երկրպագուների մոտ, որոնք նշել են, որ ոչ եվրոպոիդ ռասայի ծագմամբ կերպարը սյուժեում այդքան էլ հարմար չէ, այն դեպքում, երբ գործողությունները տեղի են ունենում մտածված աշխարհում, որի ոգեշնչման աղբյուրը, ամենայն հավանականությամբ եղել է միջնադարյան Լեհաստանը, ինչը տարբերվում էր իր մոնոէթնիկությամբ[20]։ Լորեն Շմիդթ Հիսրիհը հրաժարվել է հաստատել այն փաստը, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մտածված աշխարհում և այն չպետք է բառացիորեն հավակնի պատմական ճշգրտության։ Այս հաղորդագրությունից հետո Լորենը դարձել է կիբերբուլլինգի զոհ[21]։ Տվյալ նորությունը նաև վրդովվմունք է առաջացրել Լեհաստանի մի շարք ինտերնետ հրատարակությունների մոտ, որոնք մեղադրել են ամերիկացիներին անհարգալից վերաբերմունքի և լեհական մշակույթի արատավորման մեջ, պահանջելով, որպեսզի Ցիրիի դերի համար վերցնեն սլավոնական ծագմամբ դերասանուհի[22]։ Շուտով հայտնվեց նոր հաշվետվություն ստեղծողների կողմից, որի համաձայն Ցիրիի դերասանուհու համար փնտրում են լեհական ծագմամբ դերասանուհի, իսկ BAME բնորոշումը կարող է իր մեջ ներառել արևելաեվրոպական ծագմամբ մարդ[23][24]։
Արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ քննադատել են օգտատերերի վրդովմունքը, մեղադրելով նրանց ռասիզմի և ատելության պրոպոգանդայի մեջ[25][26][27][28]։ Forbes-ի խմբագիրներից մեկը նշել է, որ ուրախ կլիներ Ցիրիի դերում ասիական ծագմամաբ դերասանուհու տեսնելու համար և հույս ունի, որ նա չի դառնա ինտերնատային թունավորման զոհ։ Այս հրապարակումը վրդովվեցրել է վիպաշարի մի շարք երկրպագուների, որոնք կարծում էին, որ դա անհարգալից վերաբերմունք է առաջնային աղբյուրի նկատմամբ։ Նաև երկրպագուները վրդովված են վերոհիշյալ խմբագրի սպիտակամորթ մարդկանց վերաբերյալ հակադարաձ ռասիզմով[29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.