Ծղուկ լեռ
լեռ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
լեռ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ծղուկ, լեռնազանգված և հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի սիահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում։
Ծղուկ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ և Շահումյանի շրջան |
Աշխարհագրական տեղադրություն | Սյունիքի բարձրավանդակ |
Վերջին ժայթքում | մ.թ.ա. 3000 ± 300 տարի |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Տեսարան Ծղուկ լեռան գագաթից |
Հսկա հրաբխային զանգված է։ Ունի 3581 մ բարձրություն, գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան, զառիթափ ու կտրտված լանջեր, որոնք ցածրանում են դեպի լեռնազանգվածը եզերող սարավանդները։ Շրջակայքում կան անտառներ, վերին մասում՝ ծանծաղ լճեր։
Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից։ Գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան։ Լանջերը կտրտված են, շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ[1][2]։
Ուղտասար հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։ Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին՝ 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով։
Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ։ Ուղտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին։ Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.