From Wikipedia, the free encyclopedia
«Ծիծեռնակ», խորհրդային շրջանի հայկական պատկերազարդ մանկական ամսագիր նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Հանդիսացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և Համամիութենական պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի հրատարակություն։ Առաջին անգամ լույս է տեսել 1978 թվականին, Երևանում (1965-1977 թվականներին «Պիոներ» ամսագրի ամենամսյա հավելվածն էր)։ Խմբագիրներ՝ Մ. Հարությունյան, Ա. Սահինյան, Ժ. Մադոյան (1978 թվականից), Անդրանիկ Կիլիկյանը 1982-1986 թվականներին եղել է «Ծիծեռնակ» ամսագրի գեղարվեստական խմբագիր։ Էդվարդ Միլիտոնյան(1986-2001), Անուշ Վարդանյան (2001 թվականից մինչ օր)։
«Ծիծեռնակ» Ծիծեռնակ ամսագրի հոբելյանական 90-րդ համարը | |
---|---|
Տեսակ | մանկական ամսագիր |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Անուշ Վարդանյան |
Հիմնադրվել է | 1929 |
Երկիր | Հայաստան |
«Ծիծեռնակ» ամսագիրն համարվել է Խորհրդային Հայաստանի առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը, որը հրատարակվել է 1929 թվականին Երևանում՝ սկզբում «Հոկտեմբերիկ» անվանումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամսագրի աշխատանքն ընդհատվել է։ Խմբագրության ողջ անձնակազմը մեկնել է ռազմաճակատ։ Հինգ տարի անց այն վերահրատարակվել է, իսկ 1965 թվականին վերանվանվել է «Ծիծեռնակ»։ «Ծիծեռնակի» առաջին խմբագիրը եղել է Ժենյա Մադոյանը։ Ամսագրում տպագրվում էին Հովհ․ Թումանյանի, Ղ․Աղայանի, Եղ․Չարենցի, Աթ․Խնկոյանի և բազմաթիվ այլ անվանի բանաստեղծների ու գրողների գործերը, երեխաների սիրելի գրողներ Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի և Երվանդ Պետրոսյանի ստեղծագործությունները։ Մանուկների համար գրած ստեղծագործություններով ամսագրին թղթակցում են արդի գրողներ Շանթ Մկրտչյանը, Անահիտ Թարյանը, Ժաննա Աբրահամյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, թարգմանիչ, արձակագիր Արամ Արսենյանը, Սուրեն Դավթյանը, Ռոլանդ Շառոյանը, Նունե Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը։
2019 թվականից «ԾԻԾԵՌՆԱԿ» ամսագիրը լույս է տեսնում Միլիտոնյան ընտանիքի միջոցներով։ Հանդեսի նպատակն է եղել երեխաներին դաստիարակել ընկերասիրության ոգով, սեր արթնացնել ուսման, մայրենի լեզվի, աշխատանքի, արհեստների, արվեստի ու գրականության, սպորտի նկատմամբ։ Տպագրել է չափածո և արձակ թարգմանական գործեր։ Մանուկների համար գրած ստեղծագործություններով ամսագրին թղթակցել են հայ գրողները։ «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրակազմն ամեն տարի մասնակցում է Մանկական գրականության շաբաթի հանդիպումներին հանրապետության դպրոցներում։
Ամսագիրը նկարազարդում են՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 125)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.