From Wikipedia, the free encyclopedia
Ծիծաղի համաճարակ Տանգանիկայում, զանգվածային հիստերիայի կամ հոգեկան համաճարակի դեպք, որը տեղի է ունեցել 1962 թվականին Տանգանիկայում (ներկայիս Տանզանիա)[1][2][3][4]։
Համաճարակը սկսվել է 1962 թվականի հունվարի 30-ին Կաշաշա գյուղի կանանց գիշերօթիկ դպրոցում, որը բացել էր քրիստոնեական միսիոներությունը։ Երեք աշակերտուհի սկսել են անզուսպ ծիծաղել և լացել, և նրանց ծիծաղը վարակել է 12-18 տարեկան 159 աշակերտուհիներից 95-ին[5][6][4]։ Ծիծաղը տևել է մի քանի ժամից մինչև 16 օր։ Ուսուցիչները ծիծաղով չեն «վարակվել», բայց աշակերտուհիների՝ ուսման վրա չկենտրոնանալու հետևանքով 1962 թվականի մարտի 18-ին դպրոցը ժամանակավորապես փակվել է[7]։ Մայիսի 21-ին փորձ է եղել պարապմունքները վերսկսել, սակայն չի հաջողվել (համաճարակն այդ ժամանակ արդեն դուրս էր եկել գյուղի սահմաններից)[4]։
Դպրոցը փակելուց հետո սովորողներին ուղարկել են իրենց տները, և համաճարակը տարածվել է հարևան Նշամբա գյուղը։ Ապրիլ և մայիս ամիսներին 217 մարդ զգացել է ծիծաղի նոպա, նրանից մեծամասնությունը երեխաներ և երիտասարդներ էին[8]։ Հուլիսին ծիծաղով է վարակվել Բուկոբա քաղաքի մոտակայքում գտնվող աղջիկների համար նախատեսված «Ռամաշենե» (Ramashenye) միջնակարգ դպրոցի 48 աշակերտ[9]։
Դպրոցի դեմ, որտեղ սկսվել էր համաճարակը, հայց է ներկայացվել դատարան։ Անկառավարելի ծիծաղը ընդգրկել է Կաշաշայի և հարևան գյուղերի գրեթե բոլոր դպրոցները[7]։ Համաճարակը մարել է 18 ամիս հետո[10]։ Ծիծաղից բացի հաղորդվել է նաև ուղեկցող ախտանիշների մասին՝ ցավեր, ուշաթափություններ, փորափքանք, շնչառական խնդիրներ, ցան, լացի և ճչի նոպաներ։ Ընդհանուր փակվել է 14 դպրոց, ավելի քան 1000 մարդ ընկել է համաճարակի ազդեցության տակ։
Ծիծաղի համաճարակի առաջացման հնարավոր պատճառներից մեկը աշակերտուհիների ուսումնառության վատ պայմանների և նրանց՝ բողոքները չարտահայտելու համադրությունն է։ Ծիծաղը շրջակա իրականությանը բողոքելու անմեղ միջոցներից մեկն էր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.