From Wikipedia, the free encyclopedia
Խարա (լատին․՝ Chara), ճաճանչային ջրիմուռների ցեղ։
Խարա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Տիպ/Բաժին | Խարային ջրիմուռներ (Charophyta) |
Դաս | Charophyceae |
Կարգ | Charales |
Ընտանիք | Characeae |
Ցեղ | Խարա (Chara) L., 1753 |
Բնակվում է ՀՀ բոլոր մարզերի բնական և արհեստական, լճերում (Սևանա, Արփի, Ծովք, Պարզ, Թոխմախ, Երևանյան և այլն), դանդաղահոս ջրերում (Մեծամոր, Հրազդան)։
Ջրասույզ, ձիաձետանման, միատուն և երկտուն ջրիմուռներ են։ Ունեն կանաչ կենտրոնական առանցք (ցողուն), որի բարձրությունը՝ 0,2-1 մ է, օղակաձև դասավորված կարճ (տերևներ հիշեցնող) ու երկար (դուրս են գալիս կարճերի անութներից) ճյուղեր և անգույն արմատանման թելիկներ՝ ռիզոիդներ։ Առանցքը և ճյուղերը կազմված են միանման հանգույցներից և միջհանգուցային մասերից։
Հայտնի է մոտ 130, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Խարա սովորական (C. vulgaris), Խարա կոտրվող (C. fragilis), Խարա միջանկյալ (C. intermedia), Խարա հակադիր (C. contraria) և այլն։
Բազմացման օրգանները կարմիր են կամ դեղին։ Բազմանում են վեգետատիվ (ցողունի ստորին մասում ձևավորված պալարիկներով) և սեռական (օսպորներով՝ օգամիա) ճանապարհներով։ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցման, թափանցելիության նվազման և այլ պատճառներով Խարաի բուսուտները վերացել են և պահպանվել են միայն ծովախորշերում ու քիչ թե շատ թափանցիկ հատվածներում։ Այդ պատճառով զգալի չափով վատթարացել է և խախտվել ջրավազանի թթվածնային ռեժիմը, Սևանա լճում առաջացել է անցանկալի իխտիոֆաունա (խեցգետիններ, տարաշխարհիկ ձկներ և այլն), որը բացասաբար է անդրադարձել սիգ և իշխան ձկների ու շատ կարևոր միջատների վերարտադրության վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարա (բույս)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարա (բույս)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.