հայ գրականագետ, հրապարակախոս From Wikipedia, the free encyclopedia
Խաչիկ Մինասի Թոլոլյան, (օգոստոսի 30, 1944[1], Հալեպ, Սիրիա), հայ սփյուռքագետ, գրականագետ, հրապարակախոս։ Բրաունի համալսարանի դոկտոր (1975, համեմատական գրականության, սփյուռքի և էթնիկ հարցերի մասնագետ)։
Խաչիկ Թոլոլյան արմտ. հայ.՝ Խաչիկ Թէօլէօլեան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա և ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ռոդ Այլենդի համալսարան, Բրաունի համալսարան, Ուեսլեական համալսարան և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն | գրականագետ և հրապարակախոս |
Աշխատավայր | Ուեսլեական համալսարան |
Ավարտել է Հարվարդի և Ռոդ Այլենդի համալսարանները։ 1981 թվականից աշխատում է Ուեսլեյան համալսարանում` հումանիտար գիտելիքների կենտրոնի փոխտնօրեն, տնօրեն, ապա՝ անգլերենի բաժնի տնօրեն, պրոֆեսոր։ 1991 թվականից՝ «Սփյուռք. Անդրազգային հետազոտությունների պարբերաթերթի» (անգլերեն) հիմնադիր-խմբագիր, Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ։ Ուսումնասիրությունները ընդգրկում են գրականագիտական, հասարակագիտական և պատմագիտական հարցեր։ Հեղինակ է «Սփյուռքի մեջ» (1990, Փարիզ) գրքի[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.