«Խանումա» (վրաց.՝ ხანუმა), Ավքսենտի Ցագարելիի պիեսը, որ գրվել է 1882 թվականին։ Պիեսի հիման վրա 1948 թվականին Թբիլիսիի կինոստուդիայում նկարահանվել է «Քեթո և Կոտե» ֆիլմը։
Խանումա | |
---|---|
Հեղինակ | Ավքսենտի Ցագարելի |
Տեսակ | ստեղծագործություն |
Ժանր | վոդևիլ |
Բնօրինակ լեզու | վրացերեն |
Հրատարակման տարեթիվ | 1882 |
Սյուժե
Պիեսի գործողությունները տեղի են ունենում Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասում 19-րդ դարի սկզբում։ Վրացի սնանկացած իշխան Պանտիաշվիլին ծրագրում է ամուսնանալ հարուստ աղջկա հետ։ Այդ նպատակով նա վարձում է հայտնի խնամախոս (միջնորդ) Խանումային։ Վերջինս իշխանի համար որպես հարսնացու գտնում է Գուլիկոյին։ Մի այլ խնամախոս՝ Քաբաթոն, ուզում է իշխանին ամուսնացնել հայ հարուստ առևտրական Միկիչի դստեր՝ Սոնայի հետ։ Միկիչն էլ մտածում է դստեր ամուսնության շնորհիվ ձեռք բերել իշխանի տիտղոս։ Նա գնում է իշխանի բոլոր պարտամուրհակները։
Կոտեն՝ Պանտիաշվիլիի զարմիկը, սիրահարված է Սոնային։ Նա մասնավոր դասեր է տալիս Սոնային։ Խանուման, փորձելով խանգարել իր մրցակցին և, միաժամանակ, ցանկանալով օգնել սիրահարներին, ներկայանում է իշխանին Սոնայի փոխարեն։ Պանտիաշվիլին, տեսնելով ծեր, միաչքանի ու կաղ հարսնացուին, հրաժարվում է ամուսնանալ նրա հետ և նորից որոշում է կին առնել Գուլիկոյին։
Խանուման Սոնային հագցնում է Գուլիկոյի նման ու նրա փոխարեն ներկայացնում իշխանին։ Աղջկա գեղեցկությամբ հմայված իշխանը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն Միկիչը սպառնում է պարտամուրհակներով։ Այդ ժամանակ իշխանի զարմիկը՝ Կոտեն, համաձայնում է ամուսնանալ Սոնայի հետ։ Դրանով նա քեռուն ազատում է պարտքերից, իսկ Միկիչին հնարավորություն է տալիս ներկայանալ որպես իշխան։ Պանտիաշվիլին ամուսնանում է Գուլիկոյի հետ։ Իսկ Խանուման ամուսնանում է Միկիչի հետ։
Թատերական ներկայացումներ
Ռուսաստանի Դրամատիկական մեծ թատրոնում 1972 թվականին «Խանումա» պիեսը բեմադրել է Գեորգի Տովստոնոգովը։ Ցագարելիի պիեսը տեքստը հարմարեցվել է Բորիս Ռացերի ու Վլադիմիր Կոնստանտինովի կողմից։ Այս բեմականացումը համարվում է Գեորգի Տովստոնոգովի լավագույն աշխատանքներից մեկը[1], իսկ 1978 թվականին նկարահանվել է այդ ներկայացման հեռուստատեսային տարբերակը։ Ներկայացման երաժշտությունը գրել է Գիա Կանչելին։ «Խանումա»-ն բեմադրվել է նաև Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում[2]։
Էկրանավորումներ
- Խանումա[3]
- Քեթո և Կոտե - նկարահանվել է Թբիլիսիի կինոստուդիայում 1948 թվականին
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.