Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Արսենի Վարդանյանց (սեպտեմբերի 16 (28), 1893, Կրասնոդար, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1971, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1940)։ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1945)։
Լևոն Վարդանյանց | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16 (28), 1893 Կրասնոդար, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 18, 1971 (77 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Համամիութենական Երկրաբանական հետազոտությունների ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1940) և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1939) |
Պարգևներ |
Լևոն Արսենի Վարդանյանցը 1918 թվականին ավարտել է Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը (Նովոչերկասկ)։ 1921-1923 թվականներին աշխատել է Հարավ-արևելք մարզային վարչությունում (Կրասնոդար), ապա դասավանդել Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1927-1931 թվականներին աշխատել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն երկրբ. կոմիտեում, 1932-1936 թվականներին՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գիտությունների ակադեմիա սեյսմոլոգիական ինստիտուտում, 1936 թվականից՝ ՀԵԻ-ում (Լենինգրադ)։ Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945) տարիներին աշխատել է Հյուսիսային Կովկասի, այնուհետև Ուզբեկստանի երկրաբանական վարչություններում։ Ուսումնասիրել է Անդրբայկալի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանական կառուցվածքը։
Վարդանյանցը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, որոնք նվիրված են Կովկասի, Միջին Ասիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն եվրոպական մասի երկրաբանությանը, ինչպես նաև բյուրեղաօպտիկայի, միներալոգիայի, պետրոլոգիայի տեսական հարցերի մշակմանը։ Վարդանյանցի հետազոտություններում պարզորոշ ուրվագծվում են երեք հիմնական ուղղություններ, ա. Կովկասի երկրաբանություն, բ. Ֆեոդորովյան մեթոդի տեսություն, գ. Արևելա-Եվրոպական պլատֆորմի բյուրեղային հիմքի պետրոլոգիա։
Վարդանյանցը կազմել է Կովկասի յուրօրինակ տեկտոնական քարտեզը, ամփոփել այդ ռեգիոնի սեյսմատեկտոնիկան, մանրամասն ուսումնասիրել նրա գեոմորֆոլոգիան և չորրորդական երկրաբանությունը։ Վարդանյանցի ղեկավարությամբ ստեղծվել են ԱրևելաԵվրոպական պլատֆորմի հիմքի առաջին երկրորդ քարտեզները, որոնք քննարկվել են Երկրաբանական միջազգային կոնգրեսի XXI նստաշրջանում (1960, Կոպենհագեն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 324)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.