From Wikipedia, the free encyclopedia
Լուկաս Յորկաս (հունարեն՝ Λούκας Γιώρκας, հոկտեմբերի 18, 1986[4], Արադիպու, Լարնակայի շրջան, Կիպրոս[2]), հայտնի երգիչ Հունաստանում և Կիպրոսում։
Լուկաս Յորկաս | |
---|---|
Լուկաս Յորկասը և Ամուրի Վասսիլին Եվրատեսիլում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | հուն․՝ Λούκας Γιώρκας[1] |
Ծնվել է | 1986 հունիսի 10 Արադիպու, Լարնակայի շրջան, Կիպրոս[2] |
Երկիր | Կիպրոս, Լարնակա |
Ժանրեր | լաիկո և փոփ |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Գործունեություն | 2009-ից սկսած |
Լեյբլ | Sony Music Greece, Minos EMI |
Կրթություն | Պատրոսի համալսարան[3] |
Loukas Yorkas Վիքիպահեստում |
2011 թվականին Ստերեո Մայքի հետ ներկայացրել Հունաստանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Watch My Dance երգով (տեքստի հեղինակ՝ Էլեանա Վրախալի[5]) և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։ Մինչ այդ մասնակցել էր Եվրատեսիլի հունաստանցի մասնակցին որոշելու նպատակով անցկացված մրցույթին և հաղթող ճանաչվել[6]։ Իսկ եվրատեսիլյան մրցույթից հետո ձայնագրել է «Thimame kala», «Gia proti fora» երգերը, որոնք Հունաստանում դարձել են հիթային։ 2011 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին Յորկասը Սաբանիս Յորգոսի հետ երգել է Սալոնիկի Barbarella ակումբում[7]։ Այդ նույն տարվա նոյեմբերի 11-ից Նիկիֆորոսի ու Թեոխարիս Իոանիդիսի հետ հանդես է եկել Աթենքի կենտրոնական շրջանում գտնվող Messiah! ակումբում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.