From Wikipedia, the free encyclopedia
Էլեանա Վրախալի (հուն․՝ Ελεάνα Βραχάλη, հունիսի 28, 1978[1], Աթենք, Հունաստան[1]), հույն բանաստեղծ և կոմպոզիտոր։
Էլեանա Վրախալի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1978[1] (46 տարեկան) Աթենք, Հունաստան[1] |
Երկիր | Հունաստան |
Մասնագիտություն | երգերի հեղինակ |
Կրթություն | Deree College? |
Կայք | eleanavrachali.gr |
Eleana Vrachali Վիքիպահեստում |
Էլեանա Վրախալին ծնվել է 1978 թվականի հունիսի 28-ին Աթենքում։ Նա մասնակցել է երաժշտագիտության և հոգեբանության դասընթացների Deree քոլեջում։ Աշխատել է որպես երաժշտական խմբագիր 98.4 FM, Alpha 98,9 և Seven ռադիոկայաններում։ Դրանից հետո Էլեանա Վրախալին դարձել է «The Rocky Horror Show» մյուզիքլի հունական տեքստերի հեղինակը, որից հետո նա նույնպես սկսել է երաժշտություն գրել, մասնակցել «Երկու որբ» և «Պապայանոպուլուի երջանիկ կյանքը» երաժշտական ներկայացումների ստեղծմանը։ Թողարկվել է նաև «Երեք կետ...» վերնագրով գիրք, որը ներառում է վերջին բանաստեղծությունները, որոնք դրվել են երաժշտության վրա և կատարվում են ժամանակակից հույն երգիչների կողմից։
Էլեանա Վրախալին հայտնի է դարձել Միխալիս Խաձիյանիսի համար գրված իր երգերով[2]։ Երբ բանաստեղծուհին ընդամենը 24 տարեկան էր, նրա յոթ երգերը ներառվել են երգչի «Κρυφό φιλί» ալբոմում և արագորեն հանրաճանաչություն են ձեռք բերել։ Ալբոմը, երեք անգամ դարձել է պլատինե և ստացել Arion Awards-ի մի քանի մրցանակ։ Այդ ժամանակվանից ի վեր Վրախալին մշտապես հաջողությամբ համագործակցել է Խաձիյանիսի հետ։
Էլեանա Վրախալին երգեր է գրել նաև հույն հայտնի կատարողների Ալկիստիս Պրոտոփսալտիի, Յանիս Պլուտարխոսի, Պեգի Զինայի, Դեսպինա Օլիմպիուի, Ելենա Պապարիզուի, Սակիս Ռուվասի, Կոստաս Մարտակիսի և այլոց համար։ Աղմկոտ հաջողություն է ունեցել Աննա Վիսսիի «Aπαγορευμένο» երգը, որը թողարկվել է որպես սինգլ և երկու անգամ դարձել պլատինե։ 2011 թվականին Էլեանա Վրախալին գրել է «Watch my dance» երգը, որով Լուկաս Յորկասը Հունաստանը ներկայացրել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում[3]։ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Platinum Records-ը ներկայացրել է Էլեանա Վրախալիի նոր ալբոմը՝ «Όλα τα Ναι του κόσμου»[4]։ Ալբոմը բաղկացած է 11 երգից և 8 փոքր տեքստերից։ Երաժշտության հեղինակը երիտասարդ կոմպոզիտոր Թեմիս Կարամուրատիդիսն է։ Ալբոմի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվել է «Παιδικά Χωριά SOS Ελλάδος» (Հունաստանի SOS մանկական գյուղեր)[5], բարեգործական և ոչ առևտրային կազմակերպությանը, որն աջակցում է ծնողների խնամքից զրկված երեխաներին։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են հայտնի կատարողներ Միխալիս Խաձիյանիսը, Onirama-ն, Էլեոնորա Զուգանելին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.