Լուկաս Բարիոս

պարագվայցի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Լուկաս Բարիոս

Լուկաս Ռամոն Բարիոս (իսպ.՝ Lucas Ramón Barrios, նոյեմբերի 13, 1984(1984-11-13)[1][2][3], Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինական ծագմամբ պարագվայցի ֆուտբոլիստ, բրազիլական «Գրեմիո» ֆուտբոլային ակումբի հարձակվող։ 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Արագ փաստեր Լուկաս ԲարիոսLucas Ramón Barrios, Անձնական տվյալներ ...
Լուկաս Բարիոս
Lucas Ramón Barrios
Thumb
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուկաս Ռամոն Բարիոս
Քաղաքացիությունը  Պարագվայ
 Արգենտինա
 Մեքսիկա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 1984(1984-11-13)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 187 սմ
Քաշ 83 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Գրեմիո»
Պատանեկան կարիերա
«Միտրե»
«Յուվենտուս դե Լեներես»
1999-2002 «Բարակաս Սենտրալ»
«Պասիֆիկո»
«Ուրական»
«Արգենտինիոս Խունիորս»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 «Արգենտինիոս Խունիորս» 17 (5)
2004 «Տիրե» 16 (0)
2005 «Դեպորտես Տեմուկո» 28 (12)
2006 «Տիրո Ֆեդերալ» 12 (1)
2006-2007 «Կոբրելոա» 39 (26)
2007 «Ատլաս» 14 (1)
2008-2009 «Կոլո-Կոլո» 53 (49)
2009-2012 «Բորուսիա Դորտմունդ» 83 (39)
2012-2013 «Գուանչժոու Էվերգրանդ» 17 (5)
2013-2015 «Սպարտակ» 16 (12)
2014-2015   «Մոնպելե» 31 (11)
2015-2017 «Պալմեյրաս» 27 (8)
2017-այժմ «Գրեմիո» 22 (7)
Ազգային հավաքական
2010-այժմ  Պարագվայ 34 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Փակել

Բարիոսի մայրը Պարագվայի քաղաքացի է, ինչը նրան հնարավորություն է տվել ծնվելուց հետո ստանալ այդ պետության քաղաքացիություն։ 2010 թվականի մարտին Բարիոսը ստացել է Պարագվայի քաղաքացիություն՝ հրաժարվելով արգենտինական անձնագրից (Արգենտինայում արգելված էր երկքաղաքացիությունը)։

Կարիերա

Thumb
Բարիոսը «Պալմեյրասի» կազմում

Բարիոսը փառքի է արժանացել որպես խոստումնալից խաղացող «Կոբրելոա» ակումբում, որտեղ վերջինս բազմիցս դարձել է գոլերի հեղինակ։ Նախքան «Կոբրելոան»՝ Բարիոսն իր մասնագիտական կարիերան անցկացրել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում՝ 1999 թվականից մինչև 2002 թվականը հանդես գալով «Միտրե», «Յուվենտուս դե Լեներես», «Բարակաս Սենտրալ», «Պասիֆիկո», «Ուրական» և «Արգենտինիոս Խունիորս» ակումբներում։ Սակայն նոր վայրում ֆուտբոլիստը հաջողությամբ ցուցադրել է իր բնածին հարձակողական ունակությունները՝ խփելով 14 գնդակ 2007 թվականի Ապերտուրայում՝ սկզբում «Կոբրելոայի», ապա մեքսիկական «Ատլաս» ակումբի կազմերում։

«Կոլո-Կոլո»

2008 թվականի սկզբին «Կոլո-Կոլո» ակումբը 6 ամսով վարձակալության պայմանագիր է կնքում Բարիոս հետ՝ նպատակ ունենալով նոր կազմով հաջողություններ ունենա 2008 թվականի Լիբերտադորեսի գավաթի առաջնությունում։ Նույն տարվա հունիսին ավարտվում է ֆուտբոլիստի վարձակալական պայմանագրի ժամկետը և «Կոլո-Կոլոն» $ 1.5 մլն դոլար է առաջարկում Բարիոսի համար։ Շուտով պարզ է դառնում այն, որ «Ատլաս»-ը ֆուտբոլիստին գնահատել է 2 մլն։ Ի վերջո «Կոլո-Կոլոն» առաջարկել է անհրաժեշտ 2 մլն դոլարը, սակայն ակումբը կարողացել է վճարել այդ գումարի միայն 80%-ը և Բարիոսը լրացրել է գումարն իր գրպանից։ «Ատլասում» Բարիոսի տարեկան աշխատավարձը կազմում էր գրեթե $ 400,000, սակայն դա եղել է «Կոլո-Կոլոյում» նրա ստացած աշխատավարձի միայն 40%-ը։ 2008 թվականին Լուկասը օգնեց թիմին հաղթել առաջնությունում։

Լուկաս Բարիոսը համարյա քառամյա պայմանագիր է կնքում ֆրանսիական «Նանսի» ակումբի հետ, բայց «Կոլո-Կոլոի» նախագահ Գաբրիել Ռուիզ-Տագլեն 2009 թվականի հունվարի 1-ին մերժել է «Նանսիի» առաջարկը», նշելով, որ հետագա առաջարկությունները կքննարկվի։ 2008 թվականին «Կոլո-Կոլոյում» անցկացրած 44 խաղերի ընթացքում Բարիոս խփել է 38 գոլ և դարձել է ինչպես Չիլիի Կլաուսուրայի այնպես էլ Ապերտուրայի լավագույն ռմբարկուն։

«Բորուսիա» (Դորտմունդ)

2009 թվականի հուլիսին Բարիոսը տեղափոխվել է դորտմունդի «Բորուսիա»[4]։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ օգոստոսի 8-ին «Քյոլնի» դեմ խաղի ժամանակ Լուկասը նշել է իր նորամուտը Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Հոկտեմբերի 3- ին մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի ժամանակ Բարիոսը խփել է իր առաջին գոլը «Դորտմունդի» կազմում[6]. խաղն ավարտվել է 1:0 հաշվով հոգուտ «Դորտմունդի։ 2010 թվականի ապրիլի 24-ին Նյուրնբերգի դեմ խաղում նա կատարել է հեթ-տրիկ[7]։ Առաջին մրցաշրջանի ընթացքում նա դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն, խփելով 23 գնդակ բոլոր մրցաշարերում։ Հաջորդ մրցաշրջանում նա աչքի է ընկել 21 անգամ բոլոր պաշտոնական մրցաշարերում, որոնց մասնակցել է գերմանական ակումբը։

Հարձակվողը գրավել է եվրոպական շատ ակումբների ուշադրությունը, ներառյալ ռուսական «Ռուբինը», Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Միլանը», բայց նա բոլորին մերժել է[8]՝ համաձայնվելով չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ֆուտբոլային ակումբի առաջարկին[9]։

«Գուանչժոու Էվերգրանդ»

2012 թվականի մայիսի 2-ին Բարիոսը տեղափոխվել է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ֆուտբոլային ակումբ, ակումբի հետ ստորագրելով քառամյա պայմանագիր։ նրա տրանսֆերը «Գուանչժոու Էվերգրանդի» ակումբի կազմում կազմել է 8,5 մլն եվրո[10][11]։ Հուլիսի 15 «Գուանչժոու Ֆուլի» ակումբի դեմ խաղում Լուկասը նշել է իր դեբյուտը Չինաստանի ֆուտբոլի առաջնությունում[12]։ Հուլիսի 21-ին «Հենան Կոստրակշն» ակումբի դեմ պայքարում Բարիոսը խփեց իր առաջին գոլը նոր թիմի կազմում[13]։ 2013 թվականի ամռանը հայտնվել է այն մասնին, որ «Գուանչժոուն» խնդիրներ է ունեցել Բարիոսի աշխատավարձերի վճարման հետ կապված, ինչ պատճառով էլ Լուկաս Բարիոսը լքել է ակումբը։

«Սպարտակ» (Մոսկվա) և «Մոնպելե» վարձավճարով

2013 թվականի օգոստոսի 10-ին Լուկաս Բարիոսը երեք տարով պայմանագիր է կնքել մոսկովյան «Սպարտակ ֆուտբոլային ակումբի» հետ։ Նրա տրանսֆերը «Սպարտակում» կազմել է 3 միլիոն եվրո, որը կարող էր դառնալ մինչև 7 միլիոն եվրո՝ տարբեր բոնուսների հաշվին[14]։ Օգոստոսի 18-ին «Ռուբին» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ Բարիոսը նշել է իր նորամուտը Ռուսական Պրեմիեր լիգայում[15]։ 2013 թվականի դեկտեմբերի-1ին Վոլգա ակումբի դեմ խաղի ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ՝ խփելով իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում[16]։ Խաղն ավարտվել է 6:1 ջախջախիչ հաշվով հոգուտ Սպարտակի։

2014 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվե լէ ֆրանսիական «Մոնպելե»։ Օգոստոսի 17-ին ֆրանսիական «Մարսելի» դեմ խաղում Բարիոսը նշել իր դեբյուտը Լիգա 1-ում[17]։ Դեկտեմբերի 6-ին «Ռենա» ակումբի դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը «Մոնպելեի» կազմում[18]։ 2015 թվականի հունվարի 17-ին «Մեցա» ակումբի դեմ խաղում նա ձևակերպել է հեթ-տրիկը[19]։ Մրցաշրջանի վերջում Բարիոսը դարձել է թիմի լավագույն ռմբարկուն՝ խփելով 11 գնդակ։

«Պալմեյրաս»

2015 թվականի հունիս 18-ին հայտնի է դարձել, որ պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը կշարունակի իր կարիերան բրազիլական «Պալմեյրաս» ակումբում։ Մոսկվայի «Սպարտակի» խաղացողը այդ մասին հայտարարել է իր «Ֆեյսբուքյան» էջում։ Ֆուտբոլիստն ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր Չիլիի հյուրանոցներից մեկում[20]։ Հուլիսի 19-ին «Սանթոսի» դեմ խաղում Բարիոսը նշել է իր դեբյուտը Բրազիլիական Սերիա Ա-ում[21]:. Սեպտեմբերի 17-ին «Ֆլումինենսե» ակումբի դեմ պայքարում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը «Պալմեյրասի» կազմում[22]։

Միջազգային կարիերա

2010 թվականի մայիսի 25-ին Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Բարիոսը նշել է իր դեբյուտը Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[23]։ Այդ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմում։ Նույն տարում Լուկաս ընդգրկվել է ազգային թիմի հայտացուցակում, մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ որնա անցկացվելու էր Հարավային Աֆրիկայում։ մրցարշարի ընթացքում նա մասնակցել է Իտալիայի հավաքականի[24], Սլովակիայի[25], Նոր Զելանդիայի[26], Ճապոնիայի[27] և Իսպանիայի հավաքականների դեմ հանդիպումներին[28]։

2011 թվականին ազգային հավաքականի կազմում Բարիոսը Արգենտինայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ դարձել է արծաթե մեդալակիր։ Մրցարշարի ընթացքում նա մասնակցել է Էկվադորի[29], Ուրուգվայի հավաքականի[30], երկու անգամ Վենեսուելայի հավաքականի[31][32] և Բրազիլիայի հավաքականի դեմ խաղերին[33][34]։ Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ հանդիպման ժամանակ Լուկասը դարձել է գոլի հեղինակ։

2015 թվականին «Մոնպելյեում» անցկացրած հաջող մրցաշրջանից հետո, Բարիոսը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Չիլիում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցարշարի ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի հավաքականի[35], Պերույի հավաքականի[36] երկու անգամ Արգենտինայի հավաքականի դեմ հանդեպումներին[37][38], յուրաքանչյուրում խփելով 1 գոլ։

Ձեռքբերումներ

Ակումբային Չիլի «Կոլոլ-Կոլո»

  • 1Չեմպիոն Չիլիի ֆուտբոլի առաջնություն - Կլաուսուրա 2008

Գերմանիա «Բորուսիա Դորտմունդ»

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն «Գուանչժոու Էվերգրանդ»

  • 1Չեմպիոն Չինաստանի ֆուտբոլի առաջնություն - 2012
  • Չինաստանի ֆուտբոլային ասոցացիայի գավաթի դափնեկիր - 2012

Բրազիլիա «Պալմեյրաս»

  • 1Չեմպիոն Բրազիլիայի ֆուտբոլի առաջնություն (Սերիա A) - 2016
  • Բրազիլիայի գավաթի դափնեկիր - 2015

Միջազգային Պարագվայ Պարագվայի հավաքական

Անհատական

  • IFFHS-ի կողմից ճանաչվել է որպես 2008 թվականի ազգային առաջնությունների լավագույն ռմբարկու[39]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.