Լուի Կլոդ դե Սեն-Մարտեն
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Լուի Կլոդ դը Սեն-Մարտեն ( ֆր.՝ Louis Claude de Saint-Martin, հունվարի 18, 1743[1][2][3][…], Maison du Philosophe, Ամբուազ - հոկտեմբերի 15, 1803[4][5] կամ հոկտեմբերի 14, 1803[6], Շատնե-Մալաբրի), Ֆրանսիացի միստիկ, ով իր աշխատանքները ստորագրել է «Անհայտ Փիլիսոփա» կեղծանունով։ Մարտինիստների հոգևոր ուսուցիչ։
Լուի Կլոդ դե Սեն-Մարտեն ֆր.՝ Louis-Claude de Saint-Martin | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1743[1][2][3][…] |
Ծննդավայր | Maison du Philosophe, Ամբուազ |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1803[4][5] (60 տարեկան) կամ հոկտեմբերի 14, 1803[6] (60 տարեկան) |
Մահվան վայր | Շատնե-Մալաբրի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Ազդվել է | Martinez de Pasqually? և Յակոբ Բյոմե |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող և թարգմանիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Mayor of Amboise? |
Louis-Claude de Saint-Martin Վիքիպահեստում |
Լուի Կլոդ դը Սեն-Մարտենը ծնվել է Ամբուազեում աղքատ, բայց հայտնի ընտանիքում։ Հետևելով հոր ցանկությանը, սկզբում նա դարձավ իրավաբան, իսկ այնուհետև անցավ ծառայության Բորդոյի կայազորում, որտեղ տեղի ունեցավ Մարտինես դե Պասկուալի (Պասկուալիսի) հետ նրա հանդիպումը, որին սովորաբար անվանում են պորտուգալացի հրեա (սակայն, ավելի ուշ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, հավանաբար, նա եղել է իսպանացի կաթոլիկ), որի առեղծվածային ուսմունքը ուղղված էր գաղտնի պաշտամունքին։ 1771 թվականին Սեն-Մարտենը հեռացավ բանակից, որպեսզի դառնա միստիցիզմի քարոզիչ։ Սեն-Մարտենի ելույթները նրան դարձրեցին ցանկալի հյուր Փարիզում, սակայն նրա չափազանց նախաձեռնությունը հանգեցրեց բազմաթիվ ուղևորությունների սկզբում Անգլիա, որտեղ արդյունքում նա ծանոթացավ անգլիացի միստիկ Ուիլյամ Լոույի հետ, այնուհետեև՝ Իտալիա և Շվեյցարիա։ 1788 թվականին Ստրասբուրգում նա ծանոթացավ Շառլոտա դե Բյոկլինի հետ, որը ծանոթացրեց նրան Յակոբ Բյոմեյի աշխատանքներին։ Քանի որ Սեն-Մարտենը արիստոկրատ էր, Ֆրանսիական հեղափոխության ընթացքում նա ներկալվեց, իսկ նրա ունեցվածքը ամբողջությամբ առգրավեցին։ Ավելի ուշ նա տեղի իշխանությունների կողմից ազատ արձակվեց, որոնք ուում էին նրան ուսուցիչ նշանակել։ Սեն-Մարտենը մեծացել է որպես բարեպաշտ կաթոլիկ, միշտ հավատարիմ մնալով Եկեղեցուն, նրա առաջին «Մոլորությունների և ճշմարտության մասին» աշխատանքը ներառված էր «Արգելված գրքերի ինդեքսում»։ Նա մահացել է 1803 թվականի հոկտեմբերի 23-ին Օնեյում[7]։
Սեն-Մարտենը առաջինն էր, ով գերմաներենից ֆրանսերեն է թարգմանել Յակոբ Բյոմեյի աշխատանքները։ Հաջորդ տարիները նա ամբողջությամբ նվիրել է իր հիմնական աշխատանքները գրելուն և Բյոմեյի թարգմանություններին։ Սեն-Մարտենի հետաքրքրությունների մասին մենք տեղեկանում ենք նրա հրատարակած նամակներից։ Նա հիացած էր սպիրտուալիզմով, մագնիսական թերապիայով, կախարդական կանչով և Էմանուել Սվեդենբորգի ստեղծագործություններով։ Սեն-Մարտենի հիմնական աշխատանքները՝ «Նամակ ընկերոջը կամ փիլիսոփայական և կրոնական նկատառումները ֆրանսիական հեղափոխության մասին» (ֆր.՝ Lettre à un ami, ou Considérations philosophiques et religieuses sur la révolution française ), «Կայծակը մարդկային հասարակության մեջ» (Éclair sur l’Association humaine), «Մտքերի բանականություն կամ փիլիսոփայական հայացք բնության էակներին, առարկաներին և նրանց գոյությանը» (L’Esprit des choses ou Coup d'œil philosophique sur la nature des êtres et sur l’objet de leur existence), «Մարդը, նրա իրական բնույթը և ծառայությունը» (Le Ministère de l’Homme-Esprit)։ Մնացած տրակտատները լույս են տեսել մի գրքում, որը կոչվում է «Հետմահու աշխատանքներ» (oeuvres posthumes 1807)։
Սեն-Մարտենի աշխատանքների երկրպագուները միավորվեցին ընդհանուր խմբում, որը ստացավ «Սեն-Մարտենի ընկերները» անվանումը, իսկ արդյունքում հայտնի դարձան որպես մարտինիստներ։ Նրանք մեծ ազդեցություն ունեցան «Ոսկե Արշալույս Գերմետիկ շքանշանի» ստեղծման գործում։
Եվրոպայում ճանապարհորդելով, Սեն-Մարտենը Գերմանիայում գտնվելու ընթացքում ընկերացավ Ռուդոլֆ Զալցմանի հետ։ Զալցմանը շատ էր օգնում Սեն-Մարտենին և նրան ներկայացրեց ալքիմիական «Անհայտ փիլիսոփաների շքանշանին» («Order des Ubekannte Philosophen»)։ Հայտնի է, որ Սեն-Մարտենը հսկայական ազդեցություն է ունեցել ռուսական մասոնների վրա մինչ իր այցը Ռուսաստան։ Նրա «Մոլորությունների և ճշմարտության մասին գիրքը», որը լույս է տեսել 1775 թվականին, լայն տարածում էր գտել ռուսական մասոնների շրջանում[8]։ Սեն-Մարտենի ռուս ընկերների թվում էր իշխան Ալեքսեյ Բորիսովիչ Կուրակինը, իշխան Ալեքսանդր Գալիցինը և Նիկոլայ Իվանովիչ Նովիկովը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.