Տրինիդադացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Լորեյն Թուսեն (անգլ.՝ Lorraine Toussaint, ապրիլի 4, 1960, Տրինիդադ, Տրինիդադ և Տոբագո), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է Lifetime-ի «Այժմ ցանկացած օր» սերիալում (1998-2002) խաղացած իր Ռենե Ջեքսոն դերի շնորհիվ։ Թուսենը կանոնավոր դերեր է ունեցել նաև «Ջորդանի հետաքննությունը» (2002-2003) և «Փրկեք Գրեյսին» (2007-2010) սերիալներում, իսկ 2012 թվականին Ավա Դյուվերնեյի «Կես ճանապարհին ոչ մի տեղ» կինոֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ 2014 թվականին Թուսենը Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալի երկրորդ եթերաշրջանում խաղացել է հիմնական չարագործի՝ Իվոն «Վի» Պարկերի դերը, որը նրան բերել է քննադատների համակրանքը։ Հետո Թուսենը նկարահանվել է Դյուվերնեյի ևս մեկ ֆիլմում՝ «Սելմա»-ում՝ խաղալով իրավապաշտպանուհի Ամելի Բոյնթոնի դերը։
Լորեյն Թուսեն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Տրինիդադ, Տրինիդադ և Տոբագո |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Լորեյն Թուսենը ծնվել է Տրինիդադ կղզում, բայց 10 տարեկան հասակում մոր հետ տեղափոխվել է Բրուքլին[1]։ 1978 թվականին գեղարվեստի բակալավրի աստիճանով ավարտել է High School of Performing Arts-ը[2][3], իսկ հետո ընդունվել է Ջուլիարդի դպրոց, որտեղ նրա համադասարանցին եղել է Պենի Ջոնսոնը[4]։
Թուսենն առավել հայտնի է երկու կանանց (սպիտակամորթ տնային տնտեսուհի Մերի Էլիզաբեթ Սիմսի, որի դերը խաղացել է Էնի Փոթսը, և աֆրո-ամերիկացի փաստաբան Ռենե Ջեքսոնի, որի դերը խաղացել է Թուսենը) ընկերության մասին պատմող «Այժմ ցանկացած օր» հեռուստասերիալում խաղացած իր դերերով։ Սերիալում նաև պատկերված է հավասար իրավունքների համար պայքարը և խտրականության վերացումը, որին ակտիվ մասնակցել է Ռենեի հայրը։ Նա սերիալում նկարահանվել է նրա հեռարձակման ողջ եթերաշրջանի ընթացքում (1998-2002)։ Նաև նկարահանվել է «Ջորդանի հետաքննությունը» (2002-2003) և «Փրկեք Գրեյսին» (2007-2010) սերիալներում։ Բացի դրանից, նա պարբերաբար հայտնվել է «Օրենք և կարգ», «C.S.I.: Հանցագործության վայրը» և «Տգեղ աղջիկ» սերիալներում։
2012 թվականին Լորեյն Թուսենը Ավա Դյուվերնեյի «Կես ճանապարհին ոչ մի տեղ» կինոֆիլմում խաղացած երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի[5] և արժանացել է հենց Էլֆրի Վուդարդի գովասանքին[6]։ 2013 թվականին Թուսենը նկարահանվել է «Մարմնի հետաքննություն» սերիալի երրորդ եթերաշրջանի չարագործի դերում[7], իսկ հետո «Ֆոսթերներ» սերիալում սկսել է խաղալ հերոսուհի երի Սոմի իշխող մոր դերը[8]։ «Այժմ ցանկացած օր» սերիալի ավարտից տասներեք տարի անց շոուի ժամանակ նա էկրանում վերամիավորվել է Էնի Փոթսի հետ։
2014 թվականին Թուսենը Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում կատարել է Իվոն «Վի» Պարկերի դերը[9][10]։ Երկրորդ եթերաշրջանում խաղացած անհաշտ ախոյանի դերի համար ստացել է քննադատների գովասանքը[11][12][13]։ Նույն թվականին Ավա Դյուվերնեյի «Սելմա» պատմական դրամայում հրավիրվել է կատարելու Ամելի Բոյնթոնի (Ալաբամայում առաջին աֆրոամերիկացի կինը, որը քվեարկվել է կոնգրեսում) դերը[14][15]։ Շուտով նա հրավիրվել է ABC-ի «Հավերժություն» սերիալի գլխավոր դերերից մեկը կատարելու համար[16]։ Սերիալը փակվել է 2015 թվականի մայիսին՝ առաջին եթերաշրջանից հետո։
2015 թվականին Թուսենը «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում խաղացած դերի համար շահել է «ԱՄՆ դերասանների գիլդիա» և «Հեռուստատեսության քննադատների ընտրություն» (դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար) մրցանակները[17][18]։ Նույն թվականին «Փախուստ դեպի կղզի» ռոմանտիկ դրամայում խաղացել է իր առաջին նշանավոր կինոդերը։ Ֆիլմում խաղացել է սենատորի ծերացող որբևայրու դերը, որը երիտասարդ տղամարդու հետ սկսում է կուրորտային սիրավեպ[19]։ Նա նաև նկարահանվել է «Սոֆին և ծագող արևը» (Մարգո Մարտինդեյլի և Դայան Լադի հետ) և «Սերը հարվածում է ռիթմից», որը երգչուհի Ազիլիա Բենքսի համար առաջնաելույթային ժապավենում[20][21][22]։ 2015 թվականի հունիսին հրավիրվել է Fox-ի «Ռոուզվուտ» սերիալի գլխվոր կերպարի մոր դերի համար[23]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1989 | Արջորսները | Breaking In | Դելֆինա | |
1991 | Հուդզոնի ճուռակ | Hudson Hawk | Էկմոնդ Ջոյ | |
1993 | Վերադարձ չկա | Point of No Return | Բեթ | |
1994 | Իր երեխաների մայրը | Mother’s Boys | Ռոբերտի դոցենտ | |
1994 | Սրտի արյունահոսություն | Bleeding Hearts | Էնիդ Շեպերդ | |
1995 | Վտանգավոր մտքեր | Dangerous Minds | Իռեն Ռոբերտս | |
1998 | Սև շուն | Black Dog | Էյվերի | |
1998 | Բռնաբարություն | Jaded | Քերոլ Բրոքեր | |
2001 | Երկինքը ոտքերի տակ | The Sky Is Falling | Ջենի | |
2009 | Մենակատարը | The Soloist | Ֆլո Էյերս | |
2012 | Կես ճանապարհին ոչ մի տեղ | Middle of Nowhere | Ռուտ | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար «Ազատ ոգի» մրցանակի անվանակարգ
Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար «Black Reel Award»-ի անվանակարգ |
2014 | Անհայտ աղջիկ | Undiscovered Gyrl | բժիշկ Շերման | |
2014 | Սելմա | Selma | Ամելիա Բոյթոն Ռոբինսոն | |
2015 | Փախուստ դեպի կղզի | Runaway Island | Նաոմի Հոլոուեյ | |
2015 | Սուրբ Ծնունդ | Xmas | ||
2016 | Սոֆին և ծագող արևը | Sophie and the Rising Sun | Սալոմա Ուիթմոր | |
2016 | Սերը հարվածում է ռիթմերով | Love Beats Rhymes | Նիշել |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.