Remove ads
ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Էլֆրի Վուդարդ (անգլ.՝ Alfre Woodard, նոյեմբերի 8, 1952[1][2], Թալսա), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և հասարակական գործիչ։ Իր կարիերայի ընթացքում Վուդարդն ստացել է չորս «Էմմի» մրցանակ, ԱՄՆ-ի Կինոդերասաների գիլդիայի երեք մրցանակ, «Ոսկե գլոբուս» մրցանակ, ինչպես նաև` 1984 թվականին առաջադրվել «Օսկար» և 2010 թվականին՝ «Գրեմմի» մրցանակների։ Ունենալով 18 առաջադրումներ և 4 հաղթանակ` Վուդարդն աֆրոամերիկացի դերասանների շրջանում բացարձակ ռեկորդակիր է «Էմմի» մրցանակի առաջադրումների ու մրցանակների քանակով[3][4]։
Էլֆրի Էտտե Վուդարդը ծնվել և մեծացել է Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում, տնային տնտեսուհու և ինտերերի դիզայների ընտանիքում[5]։ Կաթոլիկ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Բոստոնի համալսարան, որտեղ սովորել է դրամատիկական արվեստ։ 1974 թվականին ավարտել է համալսարանը բակալավրի աստիճանով և սկսել ելույթ ունենալ Վաշինգտոնի թատերական բեմերում, իսկ 1977 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նրա կարիերան մեծ առաջընթաց է ունեցել` Օֆֆ-Բրոդվեյի «Գունավոր աղջիկների մասին, ովքեր մտածում են ինքնասպանության մասին, երբ ծիածանը դուրս է գալիս» պիեսում խաղացած գլխավոր դերի շնորհիվ[5][6]։
Էլֆրի Վուդարդին հաճախ անվանում են իր սերնդի առավել փորձառու և տաղանդավոր աֆրոամերիկացի դերասաններից մեկը[5]։ Երեք տասնամյակից երկար ձգվող իր կարիերայի ընթացքում Վուդարդը նկարահանվել է համարյա հարյուր ֆիլմերում և հեռուստատեսային շոուներում, և առաջին հերթին քննադատական հաջողության է հասել դրամատիկ դերերում[5][7]։
1978 թվականին «Գունավոր աղջիների համար...» ներկայացման հաջողությունից հետո Վուդարդն իր առաջին դերն է կատարել PBS ալիքի «Մոուկի փորձությունները» պիեսի հեռուստատեսային տարբերակում, իսկ ավելի ուշ հայտնվել է Ջերալդին Չապլինի «Հիշիր իմ անունը» կինոֆիլմում։ Հաջորդ մի քանի տարիներին նա աչքի է ընկել Ռոբերտ Ալտմանի «Առողջ կենսակերպ» (1980) ֆիլմում և հեռուստաէկրաններին ոչ երկար գոյատևած «Տակեր վհուկը» (1982-1983) հեռուստասերիալում խաղացած դերերի շնորհիվ։ 1983 թվականին «Քրոս Քրիք» ֆիլմում խաղացած տնային տնտեսուհի Չիչիի դերի համար Էլֆրի Վուդարդը ստացել է դրական արձագանքներ քննադատներից և առաջադրում «Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» անվանակարգում[5][8]։ Չնայած նա «Օսկար» չի ստացել, այդ տարի արժանացել է «Էմմի» մրցանակ` երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար` դրամատիկական «Բլյուզ Հիլլ սթրիթ» հեռուստասերիալում սպանված երեխայի ողբացող մոր դերը խաղալու համար։ 1985 թվականին նա նկարահանվել է «Սառա» կատակերգական սերիալում, որը փակվել է առաջին սեզոնից հետո, և դրանից հետո նրան հրավիրել են NBC հեռուստաալիքի «Սենթ-Էլսվեր» բժշկական դրամայում խաղալու։ Չնայած Վուդարդը թողել է սերիալը առաջին եթերաշրջանից հետո, նրա հեռուստատեսային դուետը Դենզել Վաշինգտոնի հետ բարձր գնահատական է ստացել քննադատների կողմից, իսկ դերասանուհին դրամատիկական հեռուստասերիալի իր լավագույն կանացի դերի համար ստացել է «Էմմի» մրցանակը։ 1988 թվականին նա կարճ ժամանակով վերադարձել է սերիալ և ևս մեկ «Էմմի» մրցանակ ստացել[8]։
Վուդարդը նկարահանվել է Ֆեռա Ֆոսեթի հետ «Ծայրահեղություններ» թրեյլերում, սակայն 80-ականների կեսերին հիմնական հաջողությունը ձեռք է բերել տարբեր հեռուստաֆիլմերում գլխավոր դերեր կատարելով։ Այդ ժամանակահատվածում նա երեք անգամ առաջադրվել է առաջադրվել է «Էմմի» մրցանակի` «Սրտի խոսքեր», «Անբնական պատճառներ» և «Մայրական սխրանք. Մերի Թոմասի պատմությունը» ֆիլմերում խաղացած դերերի համար[8]։ 1987 թվականին նա ստացել է երկրորդ «Էմմի» մրցանակը «Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասանուհի» անվանակարգում` «Լոս Անջելեսի օրենքը» սերիալի ինքնաթիռի դրվագում բռնաբարության զոհի դերի համար և նույն ժամանակ խաղացել է Վիննի Մանդելայի դերը «Մանդելա» ֆիլմում, որը նրան բերել է Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի և CableACE-ի մրցանակներ[8]։
«Նոր սուրբծննդյան հեքիաթ» (1988) և «Միսս Հրավառություն» (1989) կինոկատակերգություններում երկրորդ պլանի դերերից հետո Էլֆրի Վուդարդի կարիերան մեծ էկրաններին սկսում է վերելք ապրել[5]։ 1991 թվականին նա Դենի Գլովերի հետ նկարահանվում է «Մեծ կիրճ» ֆիլմում, որն ստանում է Բեռլինի կինոփառատոն մրցանակը, ինչպես նաև` հաջողություններ է ունենում վարձույթում։ Կինոքննադատների համար նրա ամենամեծ հաջողությունը եղել է այժմ հաշմանդամ, իսկ նախկինում հայտնի աստղի դայակ աշխատող անձնական գաղնիքներով բուժքրոջ դերն է, որը նա մարմնավորել է 1992 թվականին նկարահանված «Կրքի ձուկ» կինոֆիլմում[7][9][10]։ Քննադատներից մեկը դերասանուհու վերամարմնավորումը նկարագարել է որպես «անմոռանալի, հանգիստ և միաժամանակ կրքոտ»[10]։ Իր դերի համար նա ստացել է «Անկախ հոգի» մրցանակը և իր կարիերայի առաջին «Ոսկե գլոբուս» մրցանակը, ինչպես նաև` «Օսկարի» հիմնական հավակնորդներից մեկն էր[11]։ Դրանից հետո նա շարունակել է իր կարիերան և նկարահանվել է «Սիրտ և հոգիներ» (1993), «Բոֆա» (1993), «Մոլախաղ», «Կարկատված վերմակ» (1995), «Աստղային ճամփորդություն. առաջին կապերը» (1996), «Նախնական վախ» (1996) և այլ ֆիլմերում։ 1994 թվականին Էլֆրի Վուդարդը խաղացել է ջազ երաժշտի կնոջ դերը Սփայք Լիի ինքնակենսագրական «Կուրկլին» ֆիլմում, որ լավ ընդունվելություն է գտել քննադատների կողմից, բայց մեծ հաջողություն չի ունեցել վարձույթում[12]։ Այդ ժամանակ նա վերադարձել է հեռուստատեսություն և ստացել երկու «Էմմի» մրցանակ` «Դաշնամուրի դասեր» (1995) և «Գուլիվերի ճանապարհորդությունը» (1996) հեռուստաֆիլմերում խաղացած դերերի համար[8]։ 1994 թվականին նա ըստ People ամսագրի կոչվել է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանցից մեկը[3]։
1997 թվականին Էլֆրի Վուդարդը խաղացել է հեռուստատեսային իր ամենավառ դերերից մեկը՝ Յունիս Էվերս բուժքրոջ դերը, որը HBO «Միսս Էվերսի զավակները» ֆիլմում հոգ է տանում Տասկիգի սիֆիլիսի հետազոտության զոհերի համար[5][13]։ Այն դերի համար Վւոդարդն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` «Էմմի», «Ոսկե գլոբուս», «Արբանյակ» և ԱՄՆ-ի կինոռեժիսորների գիլդիայի մրցանակները[8]։ Հաջորդ տարի նա քննադատներից լավ արձագանքներ է ստանում[14] թմրամոլությունից և աուտիզմով տառապող միայնակ մոր դերը խաղալու համար «Վերադարձ արմատներին» ֆիլմում։ Այս դերի համար նա ստացել է ևս մեկ «Անվախ հոգի» մրցանակ, ինչպես նաև` մի քանի մրցանակներ քննադատների կողմից։ Այնուհետև նա նկարահանվել է «Զվարճալի Վալենտին», «Բժիշկ Մամֆորդ», «Ինչ ենք պատրաստում», «Սեր և բասկետբոլ» ֆիլմերում, ինչպես նաև` հնչյունավորել է Դինոզավր մուլտֆիլմը, իսկ 2001 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ` «Սրտի տոն» ֆիլմում թմրամոլի դերի համար[8]։
2000-ականների սկզբին Վուդարդը շարունակել է պարբերաբար հայտնվել մեծ էկրաններին, այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Կա-Պեքս մոլորակը» (2001), «Միջուկը» (2003), «Ռադիո» (2003) և «Մոռացվածը» (2004) ֆիլմերը։ 2003 թվականին նա ստացել է իր չորրորդ «Էմմի» մրցանակը` «Պրակտիկա» սերիալում խաղացած դերի համար[8]։ Դրանից կարճ ժամանակ անց նա երկու տասնամյակ հետո որոշում է վերադառնալ թատերական բեմ` ըստ Անտոն Չեխովի Ճայը պիեսի հիման վրա Թեյլոր Ռեջինի կողմից բեմադրված «Խորտակվող ագռավը» պիեսում խաղալով գլխավոր դերը[15], որը ցուցադրվել է 2004 թվականի հունվարից և հիմնականում բացասական արձագանքներ է ստացել է քննադատների կողմից[16]։
2005 թվականին, երկու տասնամյակ անց, Վուդարդը վերադարձել է հեռուստատեսություն «Սանտ-Էլսվեր»-ից հետո առաջին պարբերական դերով։ Նա միացել է ABC ալիքի «Հուսահատ տնտեսուհիները» կատակերգական սերիալի թիմին` նոր հարևանուհի, նկուղում գաղտնիք ունեցող առեղծվածային միայնակ մոր` Բեթթի Էպլվայետի դերով։ Նա սերիալում հայտնվել է առաջին եթերաշրջանի ավարտին[17]։ Կերպարն ի սկզբանե ստեղծվել է սպիտակ կնոջ նախատիպով, բայց ի վերջո սերալի հեղինակ Մարկ Չերին առաջարկել է դերասանուհուն խաղալ Բեթթիի դերը[18]։ Վուդարդը հարցազրույցի ժամանակ ասել է, որ չի տեսել սերալը մինչև դերի համար համաձայնություն տալը և որոշել է համաձայնել այն բանից հետո, երբ պրոդյուսերներն ուղարկել են նրան առաջին տասնհինգ դրվագները, որոնք դիտելով` դերասանուհին միանգամից հավանել է շոուն[18]։ Սերիալում դերասանուհու մասնակցությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մամուլում, հատկապես այն պատճառով, որ նա դարձել է փաստացի առաջին սևամորթ դերասանուհին, որը վերջին տարիներին գլխավոր դեր էր խաղացել ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալում[19]։
2012 թվականի ամռանը Վուդարդը նկարահանվել է «12 տարվա ստրկություն» պատմական ֆիլմում[20]։ Շոնդա Ռայմսը 2011 և 2012 թվականներին առաջարկել է դերասանուհուն նկարահանվել իր «Գրեյի անատոմիա» և «Մասնավոր պրակտիկա» սերիալներում[21][22]։ 2012 թվականին նա նկարահանվել է «Պողպատե մանգոլիաներ» հեռուստատեսային ֆիլմում, որը 1989 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի ռիմեյքն էր[23]։
Նախագծում նա խաղացել է Ուիզերի դերը, բնօրինակում այդ դերը խաղում էր Շիռլի Մակլեյնը, որի համար նա կրկին գովեստի է արժանացել իր ունիվերսալ խաղի համար[5][24][25]։ Նա հերթական անգամ առաջադրվել է «Էմմի» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի համար[26]:
Շնորհիվ դրա, Վուդարդը բացարձակ ռեկորդ է գրանցել տարբեր տարիներին ունեցած մրցանակների առաջադրումների թվով։ Վուդարդն ընդհանուր առմամբ հաղթել և առաջադրվել է «Էմմի» մրցանակին կանանց ութ կատեգորիաներից վեցում[27]։ 2014 թվականին Վուդարդին առաջարկել են «Գործերի դրություն» սերիալում Միացյալ Նահանգների առաջին կին նախագահ Կոնստանս Փեյթոնի դերը, որ թողարկվել է NBC ալիքով 2014-2015 եթերաշրջանում[28][29][30]։
2016 թվականին խաղացել է Մարիամ Շարպի դերը[31] «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում։
Վուդարդն ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ է և ակտիվորեն մասնակցում է դրա գործունեությանը։ 2008 թվականի փետրվարին նա մասնակցել է Բարաք Օբամայի նախընտրական արշավին Օհայոյում։ 2012 թվականի նոյեմբերին նա նորից մասնակցել է Օբամայի քարոզարշավին Լոնգմոնտում, Կոլորադո նահանգում[32]։ Էլֆրի Վուդարդն ապրում է Սանտա Մոնիկայում երկու երեխաների և ամուսնու՝ Ռոդերիկ Սպենսերի հետ, ում հետ ամուսնացել է 1983 թվականին։
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Մեկնաբանություններ |
---|---|---|---|---|
1978 | Հիշիր իմ անունը | Remember My Name | Ռիթա | |
1979 | Ազատության ճանապարհ | Freedom Road | Քեթի | |
1980 | Առողջ ապրելակերպ | HealtH | Սալլի Բենբոու | |
1981 | The Sophisticated Gents | Էվելին Էվերս | ||
1982 | The Ambush Murders | Քարիհա Էլլսվորֆ | ||
1982-1983 | Tucker’s Witch | Մարսիա Ֆուլբրայթ | 12 դրվագ | |
1983 | Քրոս Քրիք | Cross Creek | Ջիչի | |
1983 | Հիլլ սթրիթ բլյուզ | Hill Street Blues | Դորիս Ռոբսոն | 3 դրվագ |
1984 | Քաղցր վրեժ (ֆիլմ, 1984) | Sweet Revenge | Վիքի Թիգուե | |
1985 | Սառա | Sara | Rozalyn Dupree | 13 դրվագ |
1985, 1988 | Սենթ Էլսվեր | St. Elsewhere | Ռոքսանա Թարներ | 13 դրվագ |
1985 | Սրտի խոսք | Words by Heart | Կլաուդիա Սիլս | |
1986 | Ծայրահեղություններ | Extremities | Պատրիցիա | |
1986 | Անբնական պատճառներ | Unnatural Causes | Մաուդ ԴեՎիկտոր | |
1987 | Լոս Անջելեսի օրենքը | L.A. Law | Ադրիանե Մուր | «Օդաչուն» դրվագ |
1987 | Մանդելա (ֆիլմ, 1987) | Mandela | Վիննի Մանդելա | |
1987 | The Life Saver | Անդրեա Քրոուֆորդ | ||
1988 | Նոր սուրբծննդյան հեքիաթ | Scrooged | Գրեյս Քուլի | |
1989 | Միսս Հրավառություն | Miss Firecracker | Փոփեյ Ջեքսոն | |
1989 | Մայրական քաջություն. Մերի Թոմասի պատմությունը | A Mother’s Courage: The Mary Thomas Story | Մերի Թոմաս | |
1990 | Blue Bayou | Ջեսիկա Ֆիլլի | ||
1991 | Մեծ կիրճ | Grand Canyon | Ջեյն | |
1991 | Սիրունիկ Հաթթիի փոքրիկը | Pretty Hattie’s Baby | Հաթթի | չի թողարկվել |
1992 | Կրքի ձուկ | Passion Fish | Chantelle | |
1992 | Ատրճանակաը Բեթթի Լուի պայուսակում է | The Gun in Betty Lou’s Handbag | Փաստաբան Անն Օրքին | |
1993 | Սիրո մեջ հարուստ | Rich in Love | Ռոդի Փուլ | |
1993 | Սիրտը և հոգիները | Heart and Souls | Փենի Վաշինգտոն | |
1993 | Բոֆա | Bopha! | Ռոզի Մանջենա | |
1994 | Մոլախաղ | Blue Chips | Լավանդա ՄքՌաե | |
1994 | Քրուքլին | Crooklyn | Քարոլին Քարմիշել | |
1994 | Ֆրեյզեր | Frasier | կամեո | «The Botched Language of Cranes» դրվագը |
1995 | Կարկատաններով ծածկոց | How to Make an American Quilt | Մարիանա | |
1995 | Դաշնամուրի դասեր | The Piano Lesson | Բերնիես | |
1996 | Աստղային ճանաարհորդություն։ Առաջին շփումը | Star Trek: First Contact | Լիլի Սլոան | |
1996 | Գուլիվերի ճանապարհորդությունը | Gulliver’s Travels | Բրոբդինգնագի թագուհին | |
1996 | Առաջնային վախ | Primal Fear | Դատավոր Միրիամ Շոաթ | |
1996 | Ճանապարհիր ինձ տուն | Follow Me Home | Էվեյ | |
1996 | Քայլ դեպի ապագա | A Step Toward Tomorrow | Դր. Սանդլին | |
1997 | Հարսանիքին | The Member of the Wedding | Բերենիս Սադիե Բրաուն | |
1997 | Միսս Էվերսի երեխաները | Miss Evers' Boys | Էունիս Էվերս | |
1998 | Վերադարձ արմատներին | Down in the Delta | Լորետա Սինքլեր | |
1998 | Մահաբեր բաժին | Homicide: Life on the Street | Դր. Ռոքսանա Թարներ | «Mercy» դրվագը |
1999 | Զվարճալի վալենտինկաներ | Funny Valentines | Ջոյս Մեյ | |
1999 | Ցանկությունների ծառը | The Wishing Tree | Կլարա Քոլլեր | |
1999 | Բժիշկ Մամֆորդը | Mumford | Լիլի | |
2000 | Ինչ պատրաստենք | What’s Cooking? | Օդրի Վիլյամս | |
2000 | Սրտի տոն | Holiday Heart | Վանդա | |
2000 | Սեր և Բասկետբոլ | Love & Basketball | Կամիլե Րայթ | |
2000 | Դինոզավր | Dinosaur | Պլիո | հնչյունավորում |
2001 | Կա-Պեքս մոլորակ | K-PAX | Կլաուդիա Վիլլարս | |
2002 | Դեբրի Ուինգերին փնտրելիս | Searching for Debra Winger | մարմնավորել է իրեն | |
2002 | Թորնիբերիի վայրի ընտանիքը | The Wild Thornberrys Movie | Աքելա | հնչյունավորում |
2003 | Երգող դետեկտիվը | The Singing Detective | աշխատակազմի ղեկավար | Երգող դետեկտիվը |
2003 | Միջուկ | The Core | Տալմա Սթիքլի | |
2003 | Ռադիո | Radio | Տնօրեն Դանիելս | |
2003 | Ժամանակի թռիչքի մեջ | A Wrinkle in Time | Տիկին Վոթսիթ | |
2003 | Փորձաշրջան | The Practice | Դենիս Ֆրիման | «Final Judgement» և «Down the Hatch» դրվագներ |
2004 | Մոռացվածը | The Forgotten' | Դետեկտիվ Աննա Փոփ | |
2005 | Գեղեցկության սրահ | Beauty Shop | Միսս Ջոզեֆին | |
2006 | Ինչ-որ նոր մի բան | Something New | Ջոյս ՄքՔուին | |
2005-2006 | Հուսահատ տնտեսուհիները | Desperate Housewives | Բեթթի Էփլուայթ | 26 դրվագ |
2006 | Պահիր ռիթմը | Take the Lead | Տնօրեն Աուգուստին Ջեյմս | |
2007 | Հոլիս Վուդսի նկարները | Pictures of Hollis Woods | Էդնա Ռեիլի | |
2008 | Ամերիկյան մանուշակը | American Violet | Ալմա Ռոբերտս | |
2008 | Որսորդների ընտանիքը | The Family That Preys | Էլիս Պրատ | |
2008 | Ամերիկայի արևելքը | AmericanEast | Անգելա Ջենսեն | |
2008 | Իմ անձնական թշնամին | My Own Worst Enemy | Մավիս Հելլեր | 9 դրվագ |
2009-2010 | Երեք գետերը | Three Rivers | Դր. Սոֆյա Ջորդան | 12 դրվագ |
2009 | Հասիր ինձ | Reach for Me | Էվելին | |
2010-2011 | Մեմֆիս Բիթ | Memphis Beat | Տանյա Րայս | 20 դրվագ |
2010, 2012 | Իրական արյուն | True Blood | Ruby Jean Reynolds | 5 դրվագ |
2011 | Գրեյի անատոմիա | Grey’s Anatomy | Ջասթին Քեմփբել | «Heart Shaped Box» դրվագ |
2012 | Պողպատե մանգոլիններ | Steel Magnolias | Օուսիեր | |
2013 | Ոստիկանը | Copper | Հեթթի Լեմաստեր | 6 դրվագ |
2013 | 12 տարվա ստրկություն | 12 Years a Slave | Հարրիեթ Շաու | |
2014 | Աննաբելլ | Annabelle | Էվելին | |
2014—2015 | Իրերի դրություն | State of Affairs | ԱՄՆ նախագահ Կոնստանս Փեյթոն | 13 դրվագ |
2015 | Զբոսանք Միսսիսիպիով | Mississippi Grind | ||
2015 | Knucklehead | Շեյլա | ||
2016 | Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ | Captain America: Civil War | Միրիամ Շարփ | |
2016-2018 | Լյուք Քեյջ | Luke Cage | Մերայա Դիլլարդ | |
2019 | Առյուծ արքան | The Lion King | Սարաբի | հնչյունավորում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.