From Wikipedia, the free encyclopedia
Տարբերանշան կամ պատկերանիշ, լոգոտիպ[1] (կրճատ լոգո) (հունարեն՝ λόγος - բառ + հունարեն՝ τύπος - դաջվածք, տպված), կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրը։
Տարբերանշան անվանումն ի հայտ է եկել 19-րդ դարի սկզբին տպագրության մեջ որպես լիգատուրա բառի հոմանիշ, քանի որ նշանակում էր երկու կամ ավել տպագրական տառատեսակի միավորների միացություն։ Առաջացել է արտադրության զարգացման, ապրանքի արտահանման և մրցակցության ժամանակաշրջանում։ 19-րդ դարի երկրորդ կեսին տարբերանշան էին անվանում ցանկացած կլիշե, որը հարկավոր չէր ամեն անգամ հավաքել։
20-րդ դարում տարբերանշան էին անվանում կազմակերպության կամ ապրանքի անվանման ուրվագիրը, կամ այն ներկայացնող պայմանական նշանը։ Ներկայումս ոմանք տարբերանշանը համարում են ապրանքանիշի միայն բառային մասը, իսկ այլք՝ գրաֆիկական և տառատեսակային մասերը միասին։
Տարբերանշանը մեծ դեր ունի շուկայում ընկերության կամ ապրանքի նույնականացման համար։ Գրանցված ապրանքանիշը ընկերությանը պաշտպանում է անազնիվ մրցակցությունից։ Սպառողի ընկալմամբ տարբերանշանի կամ ապրանքանիշի առկայությունը այս կամ այն ապրանքի որակի երաշխիքն է։ Առանց տարբերանշանի արտադրանքը կոչվում է անանուն (անգլ.՝ no name)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.