Լյուբոշ Կոհոուտեկ

From Wikipedia, the free encyclopedia

Լյուբոշ Կոհոուտեկ

Լյուբոշ Կոհոուտեկ (չեխ.՝ Luboš Kohoutek, հունվարի 29, 1935(1935-01-29)[1][2][3][…], Zábřeh[4][5] - դեկտեմբերի 30, 2023(2023-12-30)[6][7], Բերգերդորֆ, Գերմանիա[6]), չեխ աստղագետ, աշխատել է Համբուրգի աստղադիտարանում։ Գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ 1967 թվականից 1981 թվականը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 75 աստերոիդ, այդ թվում նաև ապոլոններից, (1865) Կերբերոսը[12]։ Դրանից զատ հայտնաբերել է մի քանի գիսաստղեր, մասնավորապես 75D/Կոհոուտեկի և 76P/Վեստի - Կոհոուտեկի - Իկեմուրայի, և 1973 թվականի երկար պարբերությամ գիսաստղ, որը անվանվել է Կոհոուտեկի գիսաստղ (C/1973 E1)[13]։

Արագ փաստեր Լյուբոշ ԿոհոուտեկLuboš Kohoutek, Ծնվել է ...
Փակել

Կոհոուտեկը հետաքրքրվել է աստղագիտությամբ միջնակարգ դպրոցում։ Ուսանել է աստղագիտություն Բռնոում և Պրահայում։ Դրանից հետո նա սկսեց աշխատել Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի աստղագիտական ինստիտուտում, որտեղ 1967 թվականին հրատարակեց իր առաջին գիտական աշխատությունը. գալակտիկական մոլորակային միգամածությունների կատալոգ (Catalogue of Galactic Planetary Nebulae, 1967)։ Չեխոսլովակիայի սովետական օկուպացիայից հետո, 1970 թվականին, նա որոշեց մնալ Արևմտյան Գերմանիայում։ Հետագա տարիներին Կոհոուտեկը աշխատել է Իսպանիայի և Չիլիի աստղադիտարաններում։ 2001 թվականից անցել է թոշակի, սակայն շարունակում է աշխատել Համբուրգի աստղադիտարանում։ Կյանքի ընթացքում հրատարակել է 162 գիտական աշխատանք։

Լյուբոշ Կոհոուտեկի պատվին է անվանվել 1850 համարի աստերոիդը[14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.