From Wikipedia, the free encyclopedia
Լյուբոմիր Գեորգիև Միլետիչ (ռուս.՝ Любомир Милетич, հունվարի 14, 1863[1] կամ հունվարի 13, 1863[2], Շտիպ, Օսմանյան կայսրություն - հունիսի 1, 1937[1][3][4][…], Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[5]), բուլղարացի գիտնական, բուլղարական բանասիրության և պատմության մասնագետ։
Լյուբոմիր Միլետիչ բուլղար․՝ Любомир Георгиев Милетич | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1863[1] կամ հունվարի 13, 1863[2] Շտիպ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 1, 1937[1][3][4][…] (74 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[5] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | լեզվաբան, մարդաբան, պատմաբան, սլավոնագետ, համալսարանի դասախոս, բանասեր և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան և Զագրեբի համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | բանասիրություն |
Պաշտոն(ներ) | Սոֆիայի համալսարանի ռեկտոր և Սոֆիայի համալսարանի ռեկտոր |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա[1] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Նովի Սադի համալսարան և Պրահայի Կարլի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն, չեխերեն և խորվաթերեն |
Հայտնի աշակերտներ | Անաստաս Իշրիկով |
Հայր | Q12276573? |
Մայր | Evtimia Mileticheva? |
Lyubomir Miletich Վիքիպահեստում |
Լյուբոմիր Միլետիչի հայրը՝ Գեորգի Միլետիչը, ծնվել է Ավստրիական կայսրության Մոշորին քաղաքում, եղել է դպրոցական ուսուցիչ։ Մայրը՝ Էվկա (Էվտիմիա) Պոպդաովան, ծնվել է Մակեդոնիայի Վելես քաղաքում։ Մայրական պապը՝ քահանա Դավոն, մակեդոնական ականավոր լուսավորիչ էր։ Գեորգի Միլետիչի եղբայրը՝ Սվետոզար Միլետիչը, եղել է Վոևոդինայում սերբական ազգային շարժման առաջնորդներից մեկը։
Սակայն Միլետիչն ունի ոչ թե սերբական, այլ բուլղարական արմատներ։ Գեորգի և Սվետոզար Միլետիչների պապը բուլղարական հայդուկ Միլե-վոևոդան էր Օդրինի (Ադրիանապոլսի) վիլայեթից։
Լյուբոմիր Միլետիչը սովորել է Սոֆիայի գիմնազիայում։ Երբ 1786 թվականին բռնկվեց սերբ-թուրքական պատերազմը, Գեորգի Միլետիչը միացավ Պանայոտ Խիտովի կամավորներին, իսկ որդուն ուղարկեց սովորելու Նովի Սադում և Զագրեբում։ 1882 թվականին Լյուբոմիր Միլետիչը հաջողությամբ ավարտեց Զագրեբի դասական գիմնազիան։
Այնուհետև նա Զագրեբում և Պրահաում ուսումնասիրել է սլավոնագիտություն։ Զագրեբում ստացել է դոկտորի աստիճան (1888)։ Որպես պրոֆեսոր աշխատել է Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ամբիոնում (1892-1934)։
1898 թվականին Միլետիչը դարձավ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի գործող անդամ։ 1900-1901 և 1921-1933 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի ռեկտոր։ 1903-1904 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի դեկան։
1913 թվականին Լյուբոմիր Միլետիչը ճանապարհորդեց Օդրինի շրջանում՝ իր նախապապ Միլե-վոևոդի հայրենիքում[6]։ Այնտեղ նա տեղեկություններ հավաքեց Բուլղարական պատերազմի ընթացքում Թրակիայի և Փոքր Ասիայի բուլղարացիների նկատմամբ թուրք ասկյարների և բաշիբոզուկների կողմից իրականացված վայրի բռնությունների մասին։ Դրանց հիման վրա Միլետիչը գրեց «Թրակիայի բուլղարների ջարդը 1913 թվականին» գիրքը (Разорението на тракийските българи през 1913 година)։ Գիրքը հրատարակվեց Բուլղարիայի գիտությունների ակադեմիայում (Պետհրատ, Սոֆիա, 1918 թվական)։ Հեղինակը գրքին կցեց 65 լուսանկար։ Մասնավորապես․
1926-1937 Միլետիչը Բուլղարիայի գիտությունների ակադմիայի նախագահն էր։ Բացի այդ, նա Խարկովի համալսարանի honoris causa դոկտոր էր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ինչպես նաև Ռուսաստանի պատմական ընկերության, Լեհաստանի կրթության ակադեմիայի, Հարավսլավիայի գիտությունների ակադեմիայի, Չեխիայի գիտությունների ակադեմիայի, Չեխական գիտական ընկերության, Չեխական ազգագրական ընկերության, Հունգարիայի ազգագրական ընկերության և Ռուսաստանի հնագիտական ինստիտուտի անդան։
Միլետիչը մակեդոնացիներին համարում էր բուլղար ժողովրդի մի մասը և այդ առիթով շատ էր բանավիճում սերբ հեղինակների հետ։ Երբ 1907 թվականի նոյեմբերի 28-ին ռազմատենչ Թոդոր Պանիցայի ձեռքով սպանվեցին ՆՄՀԿ արտասահմանյան ներկայացուցիչներ Բորիս Սարաֆովը և Իվան Գարվանովը, Միլետիչը նրանց հիշատակին նվիրեց սրտառուչ տողեր․
Նրանց գործունեությունը և նրանց ընդհանուր մահը խորհրդանշում է երկու հարազատ մայրերի՝ Մակեդոնիայի և Բուլղարիայի հերոսների կյանքի և մահվան միավորվելը[8]։ |
Լյուբոմիր Միլետիչը եղել է Սոֆիայում Մակեդոնիայի գիտական ինստիտուտի հիմնադիրներից մեկը և նախագահը (1928-1937), մակեդոնական հարցին նվիրված «Македонски преглед» ամսագրի խմբագիրը (1924-1936)։
Միլետիչը խմբագրել և հրատարակել է մակեդոնական բազմաթիվ հեղափոխականների հուշեր, իսկ Նիկոլա Միտրև-Եզերսկու (ով եղել է անգրագետ) դեպքում ստեղծել է նրա հիշողությունների գրական ձայնագրությունը։
Լյուբոմիր Միլետիչի անունով է կոչվում Միլետիչ խառնարանը Անտարկտիդայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.