Լեռնաշղթա
From Wikipedia, the free encyclopedia
Լեռնաշղթա, աշխարհագրական կառուցվածք, որը բաղկացած է լեռներից կամ բլուրներից, որոնք որոշակի տարածության վրա կազմում են շարունակական բարձրացված գագաթ։ Լեռնաշղթայի լանջերը զառիթափվում են նեղ գագաթի երկու կողմերից։ Ամենաբարձր կետերով ձևավորված գագաթի երկայնքով ներքև ընկած մասը, որը գտնվում է երկու սարերի արանքում, կոչվում է լեռնալանջ։ Լեռնաշղթաները սովորաբար անվանում են բլուրներ կամ լեռներ՝ կախված չափից։
Լեռնաշղթա | |
---|---|
![]() | |
Կազմված է | back of a mountain?, գագաթ, ridge section?, mountain saddle? և լեռ |
Մասն է | լեռնաշղթա |




Տեսակներ
Կան լեռնաշղթաների մի քանի տեսակներ՝
- Դենդրիտիկ լեռնաղթա․ Տիպիկ մասնատված սարավանդային տեղանքներում առաջացած լեռնաշղթաներ։ Դրանք ամենատարածված լեռնաշղթաներն են։ Այս լեռնաշղթաները սովորաբար իրենցից ներկայացնում են մի փոքր ավելի էրոզիադիմացկուն ապար, որոնք հաճախ պահպանվում են հովտային միացումների շնոհիվ։
- Շերտագրական լեռնաշղթա․ Լեռնաշղթայի և հովտային Ապալաչների նման վայրերում ձևավորվում են երկար, հավասար ուղիղ լեռնաշղթաներ, քանի որ դրանք բառացիորեն ծալված շերտերի ավելի դիմացկուն,չքայքայված եզրերն են։ Նման լեռնաշղթաները առաջացել են այնպիսի տեղերում, ինչպիսին է Բլեք Հիլսը, որտեղ լեռնաշղթաները կազմում են համակենտրոն շրջանակներ մագմատիկ ապարների շուրջ։ Երբեմն այս լեռնաշղթաներն անվանում են «հոգբեք լեռնաշղթա»։
- Միջինօվկիանոսային լեռնաշղթա ․ Աշխարհի տեկտոնական տարածման գոտիներում, ինչպիսին է Միջատլանտյան լեռնաշղթան, հրաբխային ակտիվությունը ձևավորում է նոր հող տեկտոնական սահմանների միջև՝ ստեղծելով հրաբխային լեռնաշղթաներ։ Իզոստատիկ կարգավորումը և էրոզիան աստիճանաբար նվազեցնում են գոտուց հեռացող բարձունքները։
- Խառնարանների լեռնաշղթաներ․ Երկնաքարի խոշոր հարվածները սովորաբար առաջացնում են մեծ հարվածային խառնարաններ, որոնք պատված են շրջանաձև լեռնաշղթաներով։
- Հրաբխային խառնարան / կալդերայի լեռնաշղթաներ. Խոշոր հրաբուխները հաճախ իրենց ետևում են թողնում հրաբխային խառնարան / կալդերա, որը պատված է շրջանաձև լեռնաշղթաներով։
- Խզումային խախտումներով լեռնաշղթաներ․ Խզումային խախտումները հաճախ ձգումներ են առաջացնում։ Երբեմն ճեղքերի գագաթները ոչ թե սարահարթեր են ստեղծում, այլ հետ են թեքվում այնպես, որ ճաղերի եզրերը գագաթներ են կազմում։
- Դյունային լեռնաշղթաներ․ Լեռնաշղթայի լայնածավալ գործունեության վայրերում, դյուների որոշակի տեսակներ հանգեցնում են ավազի լեռնաշղթաների։
- Մորեներ և էսկերներ․ Սառցադաշտային ակտիվությունը կարող է լեռնաշղթաներ թողնել՝ մորեններ և էսկերների տեսքով։ Արետեն ժայռի բարակ լեռնաշղթա է, որը ձևավորվում է սառցադաշտային էրոզիայի արդյունքում:.
- Հրաբխային ենթասառցադաշտային լեռնաշղթաներ. Ենթասառցադաշտային հրաբուխներից շատերը լեռնաշղթայի նման կազմավորումներ են ստեղծում, երբ լավան ժայթքում է հաստ սառցադաշտի վրա։
- Shutter լեռնաշղթա․ shutter լեռնաշղթան այն լեռնաշղթան է, որ շարժվում է խզումային խախտման գծով՝ արգելափակելով կամ շեղելով ջրահեռացումը։ Սովորաբար, Shutter լեռնաշղթան հովիտ է ստեղծում, որը համապատասխանում է այն առաջացրած խզվածքի հավասարեցմանը։
- Ճնշման լեռնաշղթա․ Նաև հայտնի է որպես tumuli, սովորաբար առաջանում է լավայի հոսքերում, հատկապես, երբ ընդերքի տակ դանդաղաշարժ լավան բարձրանում է։ Փխրուն ընդերքը սովորաբար ճեղքեր է առաջ բերում միջուկը դուրս մղելու համար՝ դրանով իսկ կենտրոնական ճեղքվածք ստեղծելով լեռան երկարությամբ[1]։ Սառցալեռնաշղթան առաջանում է սառույցի ծածկույթում։
Տես նաև
- Տեկտոնական բարձունք
- Լեռնաշղթա (ռելիեֆ)
- Բլրաշղթա
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.