From Wikipedia, the free encyclopedia
Լենոնի պատ (չեխ․՝ Lennonova zeď), Մալթայի այգու պարսպապատը Պրահայում, Մալա Ստրանայի շրջանում։ 70-ական թվականներից ի վեր ավանդական դարձավ այդ պատին գրառումներ և պատկերազարդումներ անելը երաժիշտ Ջոն Լենոնի պատվին։ Պատը համարվում է ազատության և կոմունիստական ռեժիմի դեմ պայքարի խորհրդանիշերից մեկը[1][2]։
Քաղաքային կառավարությունը Լենոնի պատի (Lennon Wall) գրաֆիտը վանդալիզմ չի համարում, ընդհակառակը, այդ վայրը համարվում է մշակութային և խորհրդանշական բարձր արժեք[1]։
80-ականների սկզբին Պրաhայի Վելկոպրժևնորսկի հրապարակում հայտնվեց Ջոն Լենոնի հուշարձանը, որի շուրջ ամեն տարի հավաքվում էին նրա[3] արվեստի երկրպագուները։
1980 թվականի նոյեմբերի կեսերին անհայտ անձը տեղադրել էր կոյուղագծից քարե վահանակ, վրան կավիճով գրել. «Za Johna Lennona» և խաչ նկարել։ Շուտով այնտեղ հայտնվեցին նաև մոմեր եւ լուսանկարներ։ 1981 թվականին արձանագրությունը գունավորվեց կաղապարի ձևով, և նշվեցին երաժիշտի ստեղծագործության հետ կապված հիմնական տարեթվերը։ 1981 թվականի ապրիլին Չեխիայի կոմունիստական կուսակցության XVI համագումարին նախապատրաստվելու նպատակով պատն ամբողջությամբ կանաչ ներկվեց։ Դրանից հետո պատին սկսեցին հայտնվել ավելի շատ քաղաքական, քան բանաստեղծական արտահայտություններ։ Լենոնի պատին անդրադարձավ և նրա մասին գրեց Ջազի բաժինը՝ Պրահայի ջազային երաժիշտների խումբը, և շուտով պատին հայտնվեցին տեղաբնակների և ներգաղթյալների ինքնագրեր[4]։ Պատին գրառումներ կատարող սակավաթիվ մարդկանց հավաքները վերաճեցին զանգվածային բողոքի արտահայտության՝ ընդդեմ կոմունիստական ռեժիմի՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին և իրականացնելով ստորագրահավաք՝ հասնելու համար բոլոր երկրներում միջուկային զենքի սահմանափակմանը։ Այս հավաքները 1970-ականներին ամենազանգվածայինն էին և 80-ականներին վերածվեցին փողոցային ցույցերի։ Այդ ցույցերի կապակցութամբ Չեխոսլովակիայի կոմկուսը նիստեր գումարեց։ Սեփական հայացքները պատկերի օգնությամբ արտահայտելու մշակույթը պահպանվեց նույնիսկ 1989-ից հետո[4]։
2014 թվականի նոյեմբերի 17-ի առավոտյան (Ազատության և ժողովրդավարության պայքարի օրը) պատը սպիտակեցված էր՝ հետևյալ գրառմամբ. «wall is over» (անգլ. թարգմանաբար՝ «պատը փակ է»)`վկայակոչելով Լենոնի հեղինակած «Happy Xmas (War Is Over)»[5][6] հանրահայտ երգի բառերը։
Գործողությունների համար պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Pražská služba» խումբը՝ կազմված գեղանկարչական դպրոցների ուսանողներից։ Մասնակիցները հայտարարեցին, որ Թավշյա հեղափոխության 25-ամյակի կապակցությամբ ցանկացել են ազատել տարածքը, որպեսզի երիտասարդ սերունդը կարողանա արտահայտել իր գաղափարները[6][7]։ Դա առաջին անգամը չէր, որ նկարները պատից ջնջվել էին, չհաշված քաղաքային իշխանությունների կողմից պարբերաբար ներկվելը մինչև 1989 թվականը, 2000 թվականին պատն ամբողջությամբ կանաչ ներկվեց նաև նկարիչների խմբի անդամների կողմից[6][8]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.