From Wikipedia, the free encyclopedia
Polandball (թարգմանաբար Լեհաստան-գնդակ), համացանցային մեմ է։ Այն ստեղծվել է 2009 թ. գերմանական Krautchan.net կայքի /int/ բաժնի օգտատերերի կողմից։ Այն կոմիքսի տեսք ունի, որտեղ երկրները նկարվում են որպես գնդակներ։ Գնդակները իրար հետ խոսում են վատ անգլերենով և հումորով մատնանշում ազգային կարծրատիպերը և միջազգային կապերը։ Կոմիկները կոչվում են Polandball կամ countryball/s: Polandball-ի աշխարհում ներկա է նաև Հայաստանը՝ Armeniaball-ը, ինչպես նաև նրա փոքր եղբայրները Karabakhball-ն ու Javakhkball-ը և պատմական Kilikiaball-ը։
Polandball-ի պատմությունը սկսվել է 2009 թ. օգոստոսին, լեհ և մնացած աշխարհի համացանցային օգտատերերի միջև Drawball.com կայքում առաջացած համացանցային պատերազմի պատճառով։ Drawball.com-ը իր բոլոր այցելուներին թողնում է ազատ նկարել մեծ գնդակի վրա։ Հազարավոր լեհեր միացնելով ուժերը, գնդակը ամբողջությամբ ներկել են Լեհաստանի դրոշի գույնով (սպիտակ, կարմիր) և մեջտեղը գրել POLSKA:
2009 թ. սեպտեմբերին գերմանական Krautchan.net կայքի /int/ բաժնի բրիտանացի օգտատերեր «Falco»-ն MS Paint-ով ստեղծում է առաջին կոմիքսը նույն բաժնի լեհ օգտատեր «Wojak»-ի հետ կատակելու համար։ Այս միջադեպից հետո Polandball-ի կոմիքսները սկսում են նկարել ռուս օգտատերերը[1][2][3][4]
Մեմը համաշխարհային ճանաչում ստացավ 2010 թ. Լեհական Օդային ուժերի Tu-154-ի վթարից հետո, որի պատճառով զոհվեց Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին[3][5]։
Polandball-ի նկարագրություն կարելի է գտնել reddit կայքի /r/polandball ենթաբաժնում՝ «Մկնիկով նկարված կոմիքսներ, որտեղ գնդակները ներկայացնում են երկրներ։ Նրանք հումորով ներկայացնում են ազգային կարծրատիպերը և միջազգային դրամատիկ դիպլոմատիկ հարաբերություններ։ Polandball-ը իր մեջ պարունակում է՝ պատմություն, աշխարհագրություն, վատ անգլերենի իմացություն և թերարժեքության կոմպլեքս»։
Գնդակները իրար հետ խոսում են յուրահատուկ անգլերենով։ Լեհաստանի գնդակի գույները միշտ միտումնավոր թարս են նկարվում և կարմիրը միշտ վերևում է լինում[1][2]։
Polandball-ի աշխարհում առկա են «Քյաբաբ» (Kebab/s) երկրներ, դրանք են՝ արաբական և թուրքական երկրները, ներառյալ Թուրքիան և Ադրբեջանը։ Եվ կան նաև «Քյաբաբ հեռացնողներ» (Kebab Removers) Որոնց կազմի մեջ են մտնում, Հայաստանը, Արցախը, Հունաստանը, Սերբիան, Կիպրոսը և այլն։
Այլ երկրներ նույնպես ունեն իրենց գնդակները, բայց կոնվենցիայի համաձայն կոչվում են polandball-եր[1], բայց նաև countryball-եր[4] Գնդակներ են ստեղծվել նաև ԱՄՆ նահանգների համար։ Ռուսաստանի Դաշնության հանրապետությունների, որոշ քաղաքներ ունեն իրանց գնդակները (ՀՀ քաղաքներից մի քանիսը կրում են իրենց զինանշանները, իսկ մնացածը կրում են Հայաստանի դրոշը իրենց քաղաքի անվանումով)։ Որոշ երկրներ պատկերված են այլ օբյեկտների նման, օրինակ Սինգապուրը եռանկյունն է և կոչվում է Tringapore: Իսրայելը հիպերխորանարդ է։ Ղազախստանը աղյուսաձև է։ Մեծ Բրիտանիան և Հոնգ Կոնգը ցիլինդր են հագնում և մի աչքի համար ակնոց, իսկ ԱՄՆ-ն սև արևային ակնոցներ[6]։ Նեպալը կենդանական ատամներով է պատկերված։ Իսկ առավել հայտնի ուղղանկյունաձև Գերմանական կայսրությունը Լեհաստանին միշտ ասում է «Anschluss zeit» (հայ. Միացման ժամանակն է)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.