Remove ads
ծով From Wikipedia, the free encyclopedia
Անգլիական նեղուց կամ Լա Մանշ (ֆր.՝ la Manche, բրետոներեն՝ Mor Breizh, կորն.՝ Mor Bretannek), հաճախ այն անվանում են պարզապես նեղուց, որը բաժանում է Անգլիան Ֆրանսիայից և Ատլանտյան օվկիանոսը Հյուսիսային ծովից։ Այն ունի մոտ 560 կմ երկարություն և 240 կմ-ից 34 կմ լայնություն, ամենանեղ հատվածը Դուվերյան միջանցքն է[1]։ Դա Եվրոպան շրջապատող ամենափոքր ջրային տարածքն է, որի մակերեսն է 75000 կմ2[2]։
Անվանումը ֆրանսերեն է․ La Manche ― «բազուկ»։ Անգլերեն կոչվում է English Channel՝ «Անգլիական ջրանցք» կամ ուղղակի Channel՝ «ջրանցք»[3]։
Պա դե Կալեի հետ միացնում է Հյուսիսային ծովը Ատլանտյան օվկիանոսի հետ։ Երկարությունը 578 կմ է, լայնությունը արևմուտքում՝ 250 կմ, արևելքում՝ 32 կմ, նավարկուղու ամենափոքր խորությունը՝ 23.5 մ։ Պա դե Կալեի տակ (Դուվրի նեղուց, Dover Strait), որը համարվում է Լա-Մանշ նեղուցի մի մասը, Դուվրի և Կալեի միջև տեղակայված է թունել (ընդհանուր երկարությունը ՝ 52.5 կմ, այդ թվում 38 կմ նեղուցի հատակին)։ Հիմնական նավահանգիստներն են Պորտսմութը, Սաութհեմփթոնը, Հավրը, Շերբուրը։ Նեղուցի ամենամեծ կղզիներն են Ուայթ կղզին Բրիտանիայի ափերին և Նորմանդյան կղզիները Ֆրանսիայի ափերին։
Նեղուցը համեմատաբար վերջերս է ձևավորվել՝ պլեյստոցենի ժամանակաշրջանում՝ լճից ջրերի ահռելի հոսքից երկու ջրհեղեղների (425 հազար տարի և 200 հազար տարի առաջ) արդյունքում, սառցակտորով սահմանափակված, ժամանակակից Հյուսիսային ծովի շրջակայքում։ Բացթողնված ջուրը քշեց պարանոցը (Ուիլդ Արթուա լեռնաշղթա),որն այդ ժամանակ միավորում էր Բրիտանիան մայրցամաքի հետ և ձևավորվել է Պա դե Կալեն[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.