Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դուվր (անգլ.՝ Dover [ˈdoʊvər],ֆր.՝ Douvres[1], լատին․՝ Dubris), քաղաք և նավահանգիստ Մեծ Բրիտանիայում, անգլիական Կենտ կոմսությունում, Պա Դե Կալե նեղուցի մոտ, երկաթուղային լաստանավով կապված է Դյունկերկի (Ֆրանսիա) հետ։
Դուվր | ||
Dover | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
---|---|---|
Համայնք | Dover? | |
ԲԾՄ | 12 մետր | |
Բնակչություն | 39 հազր 78 մարդ մարդ (2001 թվական) | |
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | |
Հեռախոսային կոդ | +44 1304 | |
Փոստային ինդեքս | CT16, CT17 | |
Փոստային դասիչ | CT16 և CT17 | |
Պաշտոնական կայք | dover.gov.uk/Home.aspx | |
| ||
Դուվրը գտնվում է Մեծ Բրիտանիայի ծայրամասային հարավ-արևելյան շրջանի մոտակայքում։ Հարավային հրվանդանը (South Foreland), որը գտնվում է Դուվրից 4,8 կմ հյուսիս-արևելք, կղզու մայրցամաքին ամենամոտ կետն է, հեռավորությունը մինչև Գրիս-Նյո (Կալայի շրջակայքում) հրվանդան կազմում է ընդամենը 34 կմ։
Քաղաքը գտնվում է Դաուր գետի հովտում։ Դուվրի ծովախորշը գրեթե ամբողջությամբ շրջապատված է ալեհատներով։ Կլիման՝ չափավոր ծովային է, նման Անգլիայի հարևան շրջանների կլիմային։ Տեղումների միջին տարեկան մակարդակը մոտ 570 մմ։
1800 թվականի դրությամբ Դուվրի բնակչությունը գնահատվում էր մոտավորապես 10 հազար մարդ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով Դուվրի բնակչությունը կազմում էր 28 հազար 156 մարդ, այն դեպքում, երբ ամբողջ քաղաքային բնակչության թիվը՝ 39 հազար 78 մարդ էր։ Քաղաքը հիմնականում ընդլայնվում էր գետի երկարությամբ, այդ թվում նրա կազմի մեջ մտնում էին մի քանի գյուղեր։
Դուվր գնացող ավտոմայրուղիները ներառում են՝ А20, А2 և А258: Երկաթուղային հաղորդակցությունը (2 ուղղություն)։ 1897-1936 թվականներին գործում էին ճոպանուղիներ։ Կարևոր տրանսպորտ էր համարվում լաստանավը ֆրանսիական Կալաում[1]։
Տեսարժան վայրերից հարկ է նշել Մեծ Բրիտանիայի ամենամեծ ամրոցներից մեկը՝ Դուվորյան ամրոցը, որը երկար ժամանակ ուներ չափազանց կարևոր ռազմավարական դիրք։ Զբոսաշրջային օբյեկտ կարելի է համարել Դուվրի սպիտակ ժայռերը, որոնց բարձրությունը հասնում է 107 մետրի։ Ի շնորհիվ վառ գույների Դուվրի ժայռերը տեսանելի են ֆրանսիական Գրի-Նե հրվանդանից («Մոխրագույն հրվանդան»)։
Չնայած նմանատիպ կավճային ժայռերը հազվագյուտ չեն Անգլիայի հարավ-արևելքի համար, հենց Դուվրի ժայռերն են համարվում առավել հայտնի։ Նրանց նվիրված են մի շարք հայտնի ստեղծագործություններ։ Դուվրի սպիտակ ժայռերի երևալը ծովայինների մոտ Անգլիա հասնելու նշան էր։ Հենց Սպիտակ ժայռերին է Անգլիան պարտական հռոմեական «Ալբիոն» («albus» — «Սպիտակ») անվանման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.