Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լաուրա Կիատտի (իտալ.՝ Laura Chiatti, հուլիսի 15, 1982[1], Կաստիլիոնե դել Լագո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), կինոյի և հեռուստատեսության իտալացի դերասանուհի, մոդել և երգչուհի։
Լաուրա Կիատտի իտալ.՝ Laura Chiatti | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Կաստիլիոնե դել Լագո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | երգչուհի, մոդել, կինոդերասանուհի և դերասանուհի |
Laura Chiatti Վիքիպահեստում |
Լաուրա Կիատտին ծնվել է 1982 թվականի հուլիսի 15-ին Կաստիլիոնե դել Լագոյում։ Մանկությունից ձգտել է երգչուհի դառնալ։ 1996 թվականին հաղթանակ է տարել «Միսս Դեռահաս» գեղեցկության մրցույթում, որից հետո ձայնագրել է երկու երաժշտական ալբոմ՝ «Ուղիղ դեպի քո սիրտը» (1998) և «Սանդուղք դեպի երկինք» (1999)։
2000 թվականին առաջնաելույթ է կատարել հեռուստատեսությունում՝ նկարահանվելով «Տեղ արևի տակ» (Un posto al sole) սերիալում։ 2004 թվականին Լաուրան եկել է կինոյի «մեծ» աշխարհ։ Նրա առաջին գլխավոր դերը դարձել է Ջուլիանը՝ Ջակոմո Կամպիոտիի «Այլևս երբեք, ինչպես նախկինում» (Mai + come prima) դրամայում։
Նրան համաեվրոպական համբավ է բերել Պաոլո Սորրենտինոյի «Ընտանիքի ընկերը» դրամայի գլխավոր դերը, որը ներկայացվել է 2006 թվականի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Առավել հաջող դերեր է խաղացել «Ես ուզում եմ քեզ» (2007)՝ Ռիկարդո Սկամարչոյի հետ, «Ով շուտ է վեր կենում, նրան հաջողություն է սպասվում» (2008), «Յագո» (2009), «Բահարիա» (2009), «Ճակատագրական Լարա» (2009), «Ինչ-որ տեղ» (2010), «Սեր։ Կիրառման հրահանգեր» (2011) և ուրիշ կինոնկարներում[2]։
2006 թվականին Լաուրա Կիատտին հանդիպել է դերասան և ռեժիսոր Սիլվիո Մուչչինոյի հետ։ Հետո մի քանի տարի շարունակ հարաբերություն է ունեցել դերասան և մոդել Ֆրանչեսկո Արկայի հետ, որն ավարտվել է 2009 թվականին։ 2010-2013 թվականներին հարաբերություններ է ունեցել «Ֆորտիտուդո» բասկետբոլային թիմի ավագ Դավիդ Լամայի հետ[3]։
2014 թվականի հուլիսի 5-ին ամուսնացել է դերասան Մարկո Բոչիի հետ։ Զույգն ունի երկու որդի՝ Էնեան (ծնվ.՝ 2015 թվականի հունվարի 22) և Պաբլոն (ծնվ.՝ 2016 թվականի հուլիսի 8)։ Ամուսնու և երեխաների հետ ապրում է Պերուջա քաղաքում[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.