հունգարացի վիպասան, դրամատուրգ, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Լայոշ Բիրո (հունգարերեն՝ Lajos Bíró, ծնյալ Լայոշ Բլաու (Lajos Blau, օգոստոսի 22, 1880[1][2][3], Օրադյա, Bihar County, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 9, 1948[1][4][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի հունգարացի վիպասան, թատերագիր, սցենարիստ, ով 1920-ական թվականների սկզբից մինչև 1940-ական թվականների վերջը տասնյակ կինոնկարների սցենարներ է գրել։ Ծնվել է Օրադյայում (նախկին Ավստրո-Հունգարիա, ներկայումս՝ Ռումինիա), երիտասարդ տարիքում տեղափոխվել է Ավստրիա, այնուհետև՝ Մեծ Բրիտանիա, որտեղ աշխատել է իր համերկրացի Ալեքսանդր Կորդայի հիմնադրած London Film Productions ֆիրմայում որպես գլխավոր սցենարիստ՝ շատ դեպքերում համագործակցելով փորձառու մեկ այլ սցենարիստի՝ Արթուր Վիմպերիսի հետ[5]։ 1929 թվականին Լայոշ Բիրոն առաջադրվել է «Լավագույն կինոսցենարի համար» անվանակարգում ամերիկյան կինոակադեմիայի մրցանակով պարգևատրման՝ «Վերջին հրամանը» («The Last Command») կինոնկարի սցենարի համար, բայց մրցանակը շնորհվել է մեկ այլ ֆիլմի սցենարի[6]։
Լայոշ Բիրո | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Ludwig Blau |
Ծնվել է | օգոստոսի 22, 1880[1][2][3] |
Ծննդավայր | Օրադյա, Bihar County, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1948[1][4][2] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Լոնդոն |
Մասնագիտություն | սցենարիստ և լրագրող |
Քաղաքացիություն | Հունգարիա և Միացյալ Թագավորություն |
Աշխատավայր | Նյուգաթ |
Lajos Bíró (writer) Վիքիպահեստում |
Լայոշ Բիրոն մահացել է 1948 թվականի սեպտեմբերի 9-ին, Լոնդոնում, ինֆարկտից։ Թաղվել է Հյուսիսային Լոնդոնի Հեմսթեդ գերեզմանատան հյուսիսային հատվածում։
Ստեղծագործական վաղ շրջանում Լ. Բիրոն գրել է հունգարերեն, Անգլիա տեղափոխվելուց հետո անցել է անգլերենով ստեղծագործելուն։ Մասնավորապես՝ հունգարերենով գրել է մեկ վեպ՝ A bazini zsidók («Բազինիի հրեաները», 1921 թ.) և մեկական արարվածով վեց թատերգություն, որոնք 1945 թվականին մեկ գրքով լույս են ընծայվել նաև անգլերեն թարգմանությամբ, *God's and Kings խորագրով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.