From Wikipedia, the free encyclopedia
Լազանյա (իտալ.՝ lasagne, Իտալերեն արտասանություն՝ [laˈzaɲɲe]), քառակուսի կամ ուղղանկյուն մակարոնեղենից պատրաստված իտալական ուտեստ՝ լցոնված բեշամել սոուսով, լազանյայի խմորե թերթիկներով և պարմեզան պանրով։ Ըստ տարածաշրջանի՝ լցոնման բաղադրամասերը կարող են տարբերվել՝ միս, լոլիկ, սպանախ, այլ բանջարեղեն, բոլոնյան սոուս, մոցարելա պանիր կամ ռիկոտա։
Իտալիա | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | մակարոնով ուտեստ |
Առաջացման երկիր | Իտալիա |
Lasagne (layered dish) Վիքիպահեստում |
Լազանյայի ամենահին հայտնի բաղադրատոմսերը նկարագրված են Նեապոլյան երկու խոհարարական գրքերում՝ Anonimo Meridionale (1238-1239) և Liber de Coquina (1304-1314)։ Ուտեստը հայտնի է դարձել և տարածվել ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում։ Առաջին լազանյաները պատրաստվել են ջեռոցներում առանց բռնակ հատուկ թավաներում, որտեղ տեղավորել են որոշակի քանակությամբ խմորի բարակ շերտեր՝ լցոնված սոուսով և պարմեզան պանրով։ Լիգուրիայում ավանդական լազանյայի ռագուի հետ միասին սկսեցին ավելացնել սոուսներ (օրինակ՝ պեստո)։ Երբեմն, ավելացնելով սպանախի սոուս, լազանյայի խմորը ներկում էին վառ կանաչ։
16-րդ դարում լազանյայի բաղադրատոմսը փոխառվեց և վերափոխվեց՝ լեհական խոհանոցում դառնալով լազանկի։
Լազանյա բառը ի սկզբանե նկարագրել է կաթսան, որի մեջ պատրաստվում է ուտելիքը։ Սակայն, ենթադրվում է, որ ուտեստը ծագել է Իտալիայում, «լազանյա» բառը գալիս է հունարեն «λάσανα» («լասանա») կամ «λάσανον» («լասանոն»), որը նշանակում է «տաք ափսե» կամ «տեղադրել զամբյուղի մեջ»։ Հետագայում բառը փոխառվել է հռոմեացիների կողմից որպես «lasanum», որը նշանակում է «ճաշ եփելու կաթսա»։ Իտալացիներն այս բառը օգտագործեցին լազանյա ուտեստի համար։
Ըստ մեկ այլ տեսության՝ «լազանյա» բառը գալիս է հունարեն λάγανον («լագանոն») բառից, որը նշանակում է հարթ շերտերով մակարոնի խմոր։
Լազանյայի խմոր պատրաստվում է մակարոնեղենի ալյուրից, որը պատրաստվում է բացառապես ցորենի կարծր տեսակից։
Խմորի շերտերն արտադրվում են նույն ձևով, ինչպես մակարոնի շերտերը և վաճառվում են չոր խմորի տեսքով։
Ժամանակակից լազանյան պատրաստվում է խմորի մի քանի շերտերից, որոնցից յուրաքանչյուրի վրա լցնում են միջուկը և բեշամել սոուսը։ Միջուկի համար կարելի է օգտագործել աղացած միս[1]՝ վրան քերած պանիր։ Մոցարելա պանիրը կարելի է փախարինել այլ պանիրներով՝ սուլուգունի կամ բրինզա[2]։ Ուտեստը թխում են ջեռոցում 220 աստիճանով, հետո իջեցնում ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և թխում 30-35 րոպե[3]։
Գարֆիլդ կատուն համանուն կոմիքսում հանդես է գալիս որպես լազանյայի սիրահար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.