Remove ads
զինված բախում Իրաքի և Իրանի միջև From Wikipedia, the free encyclopedia
Իրան֊իրաքյան պատերազմ, Առաջին պատերազմը Պարսկական ծովածոցում կամ Առաջին պատերազմը ծովածոցում (սեպտեմբերի 22, 1980 թվական ֊ օգոստոսի 20, 1988 թվական), զինված բախում Իրաքի և Իրանի միջև։ Պատերազմին նախորդել են մի շարք տարածքային վեճեր՝ Իրանի և Իրաքի միջև, որոնք մոտիվացված էին Իրաքի ցանկությամբ՝ Իրանից խլելու Խուզիստան[12] (Արաբստան[13]) նավթային պրովինցիան՝ արաբական բնակչության հետ միասին և Շատ ալ֊Արաբ գետի արևելյան ափը, ինչպես նաև 2 պետությունների միջև վեճեր՝ Պարսկական ծովածոցի պետությունների միջև լիդեր լինելու համար։ Իրան֊իրաքյան պատերազմը հանդիսանում էր վերջին խոշոր բախումը՝ սառը պատերազմի[14] շրջանակներում և XX դարի ամենաերկարատև զինված բախումներից մեկը[14][15][16]։
Իրան-Իրաք պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Gulf War? | |||||||||||
Հակագազով իրանցի զինվորը ռազմադաշտում | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իրան Քուրդիստանի հայրենասիրական միություն |
Իրաք Իրանի ժողովրդական մուջահեդին | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Ռուհոլլա Խոմեինի Աբոլհասան Բանիսադր Ալի Խամենեի Ալի Սայեդ Շիրազի Մոստաֆա Շամրան † |
Սադամ Հուսեյն Ալի Հասան ալ-Մաջիդ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
305,000 զինվոր, 400,000 մինչև 700,000; այսինքն ±550,000 Պաստարան և Բասիջ միլիցիա, 900 տանկեր, 1,000 զրահապատ փոխադրամիջոցներ, 1,000 հրետանի, 447 ինքնաթիռներ, 750 ուղղաթիռ[4] |
200,000 1980 թ., 800,000 1988 թ., 5,000 տանկեր, 4,000 զրահապատ փոխադրամիջոցներ, 7,330 հրետանի, 500+ ինքնաթիռներ, 100+ ուղղաթիռներ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Ըստ Իրանի կառավարության՝ 188,015 մահ (զինվորներ, միլիցիա, և քաղաքացիներ) ;[5][6], Գնահատում՝ 800,000 մահ;[7][8][9][10][11]
Տնտեսական վնաս՝ $500 միլիարդ |
Գնահատում՝ 250,000-500,000 մահ և վիրավոր (զինվորներ, միլիցիա, և քաղաքացիներ) |
1979 թվականին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն՝ Ռուհոլլա Խոմեինիի առաջնորդությամբ։ Խուսափելով դրա՝ դեպի Իրաք արտահանումից[17], որտեղ բնակչության մեծամասնությունը, ինչպես և Իրանում, կազմում էին շիաները, Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնն սկսեց նախապատրաստվել պատերազմի։ Քանի որ այդ ժամանակ Իրաքին սատարում էին ԱՄՆ֊ն, ԽՍՀՄ֊ը և արաբական պետությունների մեծամասնությունը, Իրանը որոշ չափով միջազգային շրջափակման մեջ հայտնվեց։
1980 թվականի սեպտեմբերի 22֊ին առանց պատերազմ հայտարարելու՝ Իրաքը ներխուժեց Իրան։ Իրաքյան զորքերը չկարողացան որևէ նշանակալի հաջողության հասնել և 1982 թվականի հունիսին իրենց զբաղեցրած իրանյան տարածքներից դուրս շպրտվեցին։ Իրանի հաջորդ ներխուժումն Իրաք նորից հաջողության չհասավ։ 1982-1988 թվականներին պատերազմը մեծ մասամբ տարածքային բնույթ էր կրում։ 1988 թվականին Իրաքը «Թավաքալնա ալ Ալլահ» գործողությունների շարքի սկզբում ազատագրեց իրանցիների կողմից օկուպացված տարածքները և հաջողությամբ զարգացրեց ներխուժումը դեպի Իրանի խորքային մասը։ Ռազմական աղետի սպառնալիքի ներքո 1988 թվականի օգոստոսին Խոմեյնին համաձայնեց Իրաքի առաջարկած հաշտեցմանը՝ այդպիսով հանգուցալուծելով կոնֆլիկտը։
Պատերազմի սկզբում 2 կողմերն էլ կիրառեցին քիմիական զենք[18], դրան մասնակցում էին «երեխա֊զինվորները»[18], Իրանի հետ տարվում էր «կենդանի ալիքների»[18] մարտավարությունը։ «Քաղաքների պատերազմների» սկզբում Իրանը և Իրաքը հրթիռակոծում էին մեկը մյուսի[18] տարածքները՝ քաղաքացիական բնակչության շրջանում առաջ բերելով ավելի քան 20 հազար զոհ։ Իրան֊իրաքյան զինված բախումը նշանակալի տնտեսական վնաս հասցրեց 2 պետություններին և հստակեցրեց աշխարհակարգը Մերձավոր Արևելքում[19]։
Իրանում պատերազմը հայտնի է որպես «պարտադրված» (պարս.՝ جنگ تحمیلی) և «օրհնյալ պաշտպանություն» (պարս.՝ دفاع مقدس)։ Իրաքում կիրառվում է «Սադամի Քադիսիան» (արաբ․՝ قادسية صدام) անվանումը՝ ի պատիվ սասանյանների դեմ Քադիսիայի մոտ տեղի ունեցած ճակատամարտի (636 թվական), որը տեղի է ունեցել արաբների կողմից Իրանը[20] զավթելու ժամանակ։
Պատերազմին նախորդած մի քանի տասնամյակների ընթացքում Իրանի և Իրաքի հարաբերությունները կրում էին բարդ և հակասական բնույթ, բայց հիմնականում հակված էին համագործակցության։ Օրակարգում[21] դրված հարցերից մեկը վերաբերում էր 2 պետություններն[22] իրարից բաժանող Շատ ալ-Արաբ գետին, որը դեպի Պարսկական ծովածոց տանող կարևոր տրանսպորտային ճանապարհի տարածքային պատկանելությանը։ Իրաքի համար գետի սեփականատերը դառնալը ծայրաստիճան կարևոր էր, քանի որ պետության ափային սահմանը, որը մտնում էր Պարսկական ծովածոցի մեջ, աննշան էր և թույլ չէր տալիսավելացնելու նավթամթերքի[22] բեռնափոխադրումը։ 1937 թվականին Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ և ազդեցությամբ Իրանը և Իրաքը համաձայնագիր[22] ստորագրեցին, որի համաձայն՝ Շատ ալ-Արաբը ամբողջովին մտավ իրաքյան տարածքի մեջ՝ բացառությամբ Իրանի Խոռամշահր և Աբադան հատվածների։ Այն տարածքները, որոնք անցել էին Իրաքին, այստեղ բոլորը պիտի բարձրացնեին իրաքյան դրոշ։ Իրաքը նաև իրավունք ստացավ գետով անցնող նավերից մաքսատուրք հավաքագրելու[21]։
1960-ական թվականներին Իրանը տարածաշրջանում առաջնորդող դիրք գրավեց։ Դրան նպաստեցին ինչպես նավթի[21] գնաճը, այնպես էլ ԱՄՆ-ի[23] կողմից ռազմական օգնությունը և ԽՍՀՄ-ի[21] հետ հարաբերությունների բարելավումը։ 1968 թվականին Իրաքում իշխանության եկավ «Բաաս կուսակցություն»-ը։ Քաղաքական անկայունությունից օգտվեցին քրդերը՝ մարտական գործողությունները շրջելով Բաղդադի և Իրանի դեմ։ 1969 թվականի ապրիլին Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին միակողմանիորեն խզեց 1937 թվականի համաձայնագիրը, և Շատ ալ-Արաբ գետի վերահսկողությունն անցավ Իրանին[23]։ Թուլացած Իրաքը[24], ի նշան պաշտոնական դժգոհության, ի պատասխան՝ սկսեց աջակցել Խուզիստանի արաբական սեպարատիստներին և արտաքսել իրանցի քաղաքացիներին[21]։ 1971 թվականին Իրանը Հորմուզի նեղուցում օկուպացրեց 3 կղզի, որոնց հավակնում էր նաև Իրաքը։ Հետագայում այդ դժգոհությունները իրաքի համար դարձան պատերազմի[24] սկսման դրդապատճառներից մեկը։ 1970 թվականին Իրաքյան Քուրդիստանում կոնֆլիկտը ժամանակավորապես հանդարտվեց՝ քրդերի և Բաղդադի հաշտության շնորհիվ, սակայն 1974 թվականին Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ այն նոր ուժով վերսկսեց։ Իրաքի համար, որն այդպիսով ակտիվ արտաքին քաղաքականություն վարելուց զրկված էր, քրդական ճակատում գործերն այդքան էլ լավ չէին ընթանում, երկրի հարավում շիաների ապստամբությունը դարձավ իրական վտանգ, և Բաղդադն ստիպված էր մտերմանալ Թեհրանի[23] հետ։
1975 թվականի[12] մարտի 6-ին Ալժիրում[24] Իրաքի հեղափոխական հրամանատարության խորհրդի փոխնախագահը՝ 2-րդ մարդը երկրում[22]՝ Սադամ Հուսեյնը և շահ Փահլավին ստորագրեցին համաձայնագիր, որի համաձայն՝ Իրաքն ընդունում էր Շատ ալ-Արաբ գետի պատկանելությունը Իրանին, իսկ Իրանը, իր հերթին, դադարեցնում էր Իրաքյան Քուրդիստանի զինյալների աջակցությունը։ Իրաքյան կողմում համաձայնագիրը դիտարկվում էր որպես ստորացում[24], սակայն Իրաքն այլ ելք[25] չէր տեսնում։
1979 թվականի փետրվարին՝ Խոմեինիի ղեկավարած իսլամական հեղափոխության սկզբում, շահական ռեժիմը տապալվեց։ Երկրում քաոս տիրեց, սկսվեցին զանգվածային ճնշումներ, ինչը գոհունակությամբ ընդունվեց Բաղդադի կողմից՝ որպես իրանական բանակի թուլացման նշան։ Իրանական ընդդիմադիր խմբավորումների մի շարք օգնության խնդրանքով դիմեցին Իրաքին, սակայն միայն աջակցության հավաստիացումներ ստացան։ Իրաքը նախընտրեց խաղադրույք կատարել քուրդ և արաբ անջատողականների[12] վրա։ 1979 թվականի հուլիսի 16-ին՝ Ահմեդ Հասան ալ Բաքրի հրաժարականից հետո, Իրաքի նախագահի[25] պաշտոնն զբաղեցրեց Սադամ Հուսեյնը։ Իշխանության գալով՝ Խոմեյնին սկսեց «հեղափոխության արտահանումը» Պարսկական ծովածոցի այլ երկրներ. Թեհրանի աջակցությամբ Իրաքում (Իսլամական հեղափոխության բարձրագույն խորհուրդ), Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում ստեղծվեցին ապստամբական խմբավորումներ, իրանական տարածքից այս երկրներ էին հեռարձակվում պրոպագանդիստական արաբերեն ռադիոհաղորդումներ։ 1980 թվականի փետրվարի 8-ին իր դիմումի մեջ Սադամն արաբական աշխարհին կոչ էր անում օգնելու Իրաքին՝ «իրանյան պրովոկացիաներին դիմակայելու՝ հնարավոր բոլոր միջոցներով»։ 1980 թվականի մարտի 15-ին Խոմեյնին իրաքյան ժողովրդին կոչ արեց հեղափոխության՝ «մինչ հաղթական ավարտը»[12]։
1980 թվականի ապրիլի 1-ին Բաղդադյան համալսարանում[26] ելույթի ժամանակ հարձակում տեղի ունեցավ Սադամ Հուսեյնի մտերիմ զինակիցներից մեկի՝ Տարիկ Ազիզի վրա. ամբոխի միջից նռնակ նետեցին դեպի ճառաբեմ։ Ազիզը թեթև վիրավորվեց, բայց հարձակման հետևանքով ուսանողներ զոհվեցին։ Հարձակման կասկածանքով իշխանությունները ձերբակալեցին շիայական ակտիվիստի, ում պաշտոնական Բաղդադը մեղադրեց իրանական հատուկ ծառայությունների համար աշխատանքի մեջ։ Ահաբեկչության զոհերի թաղման ժամանակ իրանական սփյուռքի դպրոցի շենքից մահվան թափորի վրա ռումբ նետեցին, ինչի արդյունքում ևս մի քանի մարդ զոհվեց։ Իրաքը նորից պատահածի մեջ մեղադրեց Իրանին, բայց իրանցիները հերքում էին իրենց մասնակցությունը ահաբեկչությանը։ Պետությունների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան. Թեհրանը և Բաղդադը փոխանակվում էին սպառնալիքներով, Իրաքից արտաքսվեցին շուրջ 40 հազար էթնիկ պարսիկներ, Իրաքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջեց դատապարտել Հորմուզի նեղուցում[27] կղզիների իրանական անեքսիան։ Իրենց տեղն ունեին սահմանային բախումները։ Բանը հասավ նրան, որ 1980 թվականի ապրիլի 27-ին իրանական ռադիոն Սադամ Հուսեյնի սպանության մասին հաղորդեց։ Ապրիլի 30-ին Արաբիայի Դեմոկրատական հեղափոխական ճակատի զինյալների կողմից գրավվեց իրանական դեսպանատունը[28]։ Իրանական իշխանությունների տվյալների համաձայն՝ 1980 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում Իրանն Իրաքի սահմանը հատել է 224 անգամ։
Իրանը ապստամբության առաջնորդներին թողեց Իրաքյան Քուրդիստանում Մասուդ Բարզանիի և նրա եղբայր Իդրիսի մոտ ապաստան տվեց։ Ի պատասխան՝ Սադամը համաձայնագիր կնքեց Բարզանի եղբայրների քաղաքական հակառակորդ Ջալյալ Տալաբանիի հետ, որի համաձայն՝ նա պարտավորվում էր զինված պայքարը շրջել Բարզանիի դեմ՝ քրդական ինքնավարության փոխանակությամբ։ Միևնույն ժամանակ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Ֆրանսիայում[28] աքսորի մեջ գտնվող գեներալ Օվեյսի[29] և նախկին վարչապետ Շապուր Բախտիարի ղեկավարությամբ Թեհրանում կանխվեց զինված հեղափոխությունը:Իրաքի՝ դավադրությանն ունեցած մասնակցության մասին ապացույցներ չհայտնաբերվեցին, բայց Բաղդադը երևի տեղյակ էր դրա գոյության մասին։ Ավելին. հեղափոխության գիշերը իրաքյան ВВС-ի ինքնաթիռները փորձել էին ռմբակոծել իրանական տարածքիռադիոլոկացիոն կայանները։ Պուտչին (խռովությանը) մասնակցություն ունենալու կասկածանքով Իրանում ձերբակալվեց 600 սպա, որոնցից շատերը հետո մահապատժի դատապարտվեցին։ Զտումներից հատկապես տուժեց իրանական ВВС-ն, որն առանց այն էլ ցավալի վիճակում էր գտնվում՝ սարքավորումների[29] բացակայության և որակավորված մասնագետների[29] չբավականացնելու պատճառով։
Գիտակցելով, որ իրանական ընդդիմությունը չունի էական բազա և ընդունակ չէ տապալելու Խոմեյնիին, որ օտարերկրյա ներխուժումն Իրան տեսանելի չէ, խուսափելով իսլամական հեղափոխության արտահանումից դեպի Իրաք և ցանկանալով Իրանից խլել ինչպես Շատ ալ-Արաբը, այնպես էլ նավթով հարուստ շրջանները՝ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնն սկսեց պատերազմի[30] պատրաստվել։ Այդ որոշման կայացման մեջ դեր ունեցան նաև իրանական բանակի թուլացման մասին տվյալները[31]։ Իրանի հետ պատերազմը Սադամին թվում էր «փոքրիկ հաղթանակ»։ Ավելին. Ֆրանսիայի հետ պայմանագրի համաձայն՝ Իրաքի տարածքում կառուցվում էր «Օսիրակ» միջուկային զենքը, որը ծրագրված էր շահագործել 1981 թվականին, և որի հետ կապված իրաքյան իշխանությունը մեծ հույսեր էր կապում։ Բաղդադն սպասում էր ինչպես արաբական աշխարհի, այնպես էլ արևմտյան երկրների աջակցությանը, որոնք շահագրգռված չէին տարածաշրջանում իրանական հեղափոխության արտահանմամբ, և հույս ուներ պատերազմից հետո Մերձավոր Արևելքում առաջնորդի դիրք զբաղեցնելու։ Որոշ մտավախություններ էր առաջացնում ԽՍՀՄ-ի արձագանքը ներխուժմանը, բայց Սադամ Հուսեյնը համարում էր, որ Խորհրդային Միությունը չի ցանկանա կորցնել իր տարածաշրջանային գործընկերոջը, ի դեմս՝ Իրաքի[32]։
1980 թվականի հուլիսին՝ բանակային ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, Սադամը նրան մեկ ամիս ժամկետ տվեց՝ պատերազմին նախապատրաստվելու համար։ Այդպիսի որոշումը գեներալների կողմից սկեպտիկորեն ընդունվեց, բայց նրանցից ոչ ոք բացահայտ կերպով[32] դժգոհությունը չարտահայտեց։ Իրաքյան բանակն անպատրաստ էր պատերազմին. այնպիսի մեծամասշտաբ գործողության անցկացման համար, ինչպիսին Իրան ներխուժումն է, ո՛չ փորձ կար, ո՛չ մարտական ոգի, թիկունքը պատշաճ կերպով ապահովված չէր։ Չնայած վերազինմանը՝ նակատելի էր տեխնոլոգիական հետամնացություն Իրանից[13]։ Օգոստոսի 16-ին՝ հերթական խորհրդակցության ժամանակ, Սադամը հայտարարեց հետևյալը. պատերազմը պետք է ունենա արագացված ու սահամանափակված բնույթ և նպատակ ունենա ոչ թե զավթելու ողջ Իրանը, այլ թուլացնելու Խոմեյնիի ռեժիմը՝ իրանցիների միջոցով այն տապալելու նպատակով։ Ներխուժման ամսաթիվը որոշված չէր, Բաղդադը որոշեց գործել հանագամանքներից ելնելով։ Ներխուժման հիմնական ուղղություն ընտրվեց Խուզիստան պրովինցիան, որն ուներ հարթ լանդշաֆտ[33] և զարգացած ճանապարհային ցանց, ինչպես նաև նավթի զգալի պաշարներ։ Բացի այդ, իրաքյան հրամանատարությունը հույս ուներ, որ տեղացի արաբական բնակչությունը[34] բարեհաճ վերաբերմունք կունենա իրենց նկատմամբ։
Հեղափոխությունից հետո Իրանը Խուզիստանում և Իրանական Քուրդիստանում բախվեց սեպարատիստական շարժումներին, որոնց հետ պայքարի համար Իրանի նախագահ Աբոլհասան Բանիսադրը վերականգնեց համընդհանուր զիվորական ծառայությունը և 3 դիվիզիա ու 1 բրիգադա զորք արագ տեղափոխեց Իրաքի հետ սահման։ Ընդհանուր առմամբ, իրանական ղեկավարությունը չէր գիտակցում Իրաքի հետ պատերազմի սպառնալիքը և չէր փորձում այն կանխել։ Խոմեինի Ռուհոլլան կարծում էր, որ պատերազմի սկսման դեպքում իրաքյան շիաները կտապալեն Սադամ Հուսեյնին։ Ավելին. պատերազմի յուրաքանչյուր նախապատրաստություն ավելի էր բարդանում տնտեսական ծանր իրավիճակով[35] և Թեհրանի իսլամական հոգևորականության ու աշխարհիկ (որոնց թվին է դասվում Բանիսադրը[13]) շրջանակների միջև իշխանության համար պայքարով։
1980 թվականի օգոստոսի 26-ին իրանական Խանակին քաղաքի սահմանային ուղեկալի մոտ սկսվեցին զինված բախումներ։ Երկու կողմերն էլ կիրառում էին ինչպես կրակային, այնպես էլ ծանր սպառազինություն, միևնույն ժամանակ սահմանին կենտրոնացել էին զորքերը։ Սեպտեմբերի 4-ին իրանական հրետանին գնդակոծում էր Խանակինը ու իրաքյան ևս մի քաղաք՝ Մանդալին։ Սադամ Հուսեյնն Իրանին մեղադրեց բախում[34] հրահրելու մեջ։ Դրան հետևեց իրաքյան զորքի կողմից մարտի արդյունքում նվաճած 324 քառակուսի կլիոմետր իրանական վիճելի տարածքը։ 1980 թվականի սեպտեմբերի 7-ին իրաքյան երկու ուղղաթիռներ խախտեցին Իրանի օդային տարածքը և զավթվեցին Grumman F-14 Tomcat կործանիչի կողմից, մեկը խոցվեց։ Դրան հետևեց օդային մարտերի շարքը. մասնավորապես՝ սեպտեմբերի 10-ին իրաքյան ՄիԳ-23-ը գրոհեց այն ուղղաթիռը, որի մեջ էր գտնվում Իրանի նախագահ Բանիսադրը, ով ժամանել էր ռազմաճակատ՝ տեսչական ստուգման։ Բանիսադրը չտուժեց[36]։
Սեպտեմբերի 16-ին Սադամ Հուսեյնը նորից հավաքեց հրամանատարական կազմը և հայտարարեց, որ պատերազմը կսկսվի մոտակա օրերին։ Այդ որոշման քննադատությամբ հանդես եկավ իրաքյան հետախուզության ղեկավար, Սադամի զարմիկ և նրա մտերիմ շրջապատի անդամ Ալի Հասան ալ Մաջիդը, ով մատնանշում էր Իրաքի անպատրաստությունը պատերազմին[36], սակայն նրա դիրքորոշումն աջակցություն չստացավ ներկաների կողմից։ 1980 թվականի սեպտեմբերի 17-ին Սադամ Հուսեյնը հայտարարեց Իրաքի՝ 1975 թվականի Ալժիրական համաձայնագրից դուրս գալու մասին՝ վկայակոչելով Շատ ալ-Արաբ գետի գետի պատկանելությունն իրաքյան տարածքին, և Թեհրանին կոչ արեց նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ այն հույսով, որ Իրանի կողմից զիջումներ կլինեն։ Սեպտեմբերի 18-ին իրանը մերժեց Բաղդադի նախաձեռնությունը, ինչին կրկին հետևեցին սահմանային մարտերը[37]։ Հենց այդ օրն ամբողջությամբ պատրաստվեցին իրաքյան ներխուժման ծրագրերը[38]։
Սեպտեմբերի 20-ին Թեհրանում հավաքվեց Իրանի անվտանգության խորհուրդը, որի ժամանակ գեներալները հայտնեցին իրենց մտավախությունները՝ Իրանի՝ պատերազմին անպատրաստ լինելու մասին։ Այնուամենայնիվ, Իրանի վարչապետ և նախագահ Բանիսադրի քաղաքական հակառակորդ Մոհամմադ Ալի Ռաջաին արգելեց պատերազմի հնարավորությունը՝ Բանիսադրին թուլացնելու հույսով։ Միակ որոշումը, որը կայացվեց վեցժամյա նիստի արդյունքում, մոբիլիզացիայի (զորահավաքի)[39] մեկնարկն էր։
Սեպտեմբերի 20-21-ը Իրաքի պաշտպանության նախարար Ադնան Հեյրալլահը և իրաքյան գլխավոր շտաբի պետ Աբդուլ Ջալիլ Շամշալը դիվիզիաների[40] հրամանատարների համար կնքված հրամանագրերով ժամանեցին ռազմաճակատ։ Առաջխաղացման ծրագիրը, որը պատրաստվել էր իրաքյան հրամանատարության կողմից՝ Իրանի հետ 1941 թվականի պատերազմի ծրագրի հիման վրա, նախատեսում էր ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում իրանական նավթային արդյունաբերության կենտրոններ հանդիսացող Քերմանշահի, Դիզֆուլի, Աբադանի և Ահվազի զավթում։ Այդ նպատակների իրականացման համար բանակային երրորդ կորպուսից առանձնացվեցին 3 զրահատանկային և 2 մոտոհետևակազորային դիվիզիաներ։ Շարժման հիմնական ուղղություն ընտրվեց Ահվազը։ Բանակային 2-րդ կորպուսը, որը կազմված էր 2 զրահատանկային և 3 հետևակազորային դիվիզիաներից, պետք է առաջ շարժվեր Զագրոս լեռների ուղղությամբ՝ Բաղդադն իրանական հակահարձակումից ապահովագրելու նպատակով։ Բանակային 1-ին կորպուսը, որն զբաղված էր Իրաքյան Քուրդիստանի ապստամբության ճնշմամբ, գործողությունների մեջ չընդգրկվեց։ իրաքյան հրամանատարների կողմից որևիցե դժգոհություն չէր ողջունվում[41]
Ներխուժումն սկսվեց 1980 թվականի սեպտեմբերի 22-ի կեսօրին[К 1]: Ներխուժման առաջին ալիքի ժամանակ իրաքցիներն ունեին 100.000 զինվորից, 1600 տանկից և 2000 միավոր զինատեխնիկայաից կազմված շարվածք։ Իրանցիները կարողացան տեղակայել շուրջ 25.000 զինվոր, 800 տանկ և 600 միավոր զրահատեխնիկա, որոնց մոտավորապես կեսն անշարժ կրակակետ էր[40]։ Առաջին խոշոր զինված բախումը Ղասրե Շիրինի համար էր՝ սեպտեմբերի 22-ի՝ լույս 23-ի գիշերը։ Մարտերի մեկնարկի ժամանակ իրանական կայազորը, որն ուներ ոչ ավելին, քան 200 մարդ[42], իրաքցիներից 100 զոհ և 300 վիրավոր տվեց՝ չնայած այն հանգամանքին, որ իրաքցիներին աջակցում էին հրետանին, օդանավատորմը և տանկերը։ Ռազմաճակատի այս հատվածում իրաքցիները, հանդիպելով համառ դիմադրության, 3 օրվա ընթացքում կարողացան 50 կմ առաջխաղացում ունենալ դեպի իրանական տարածք[43]
Զրահատանկային 10-րդ դիվիզիան, որը մուտք գործեց Խուզիստան, քարքարոտ լանդշաֆտի պատճառով ստիպված էր առաջ շարժվել միակ ոլորապտույտ ճանապարհով, որը Մուսաին քաղաքը կապում էր Նադերի գյուղի հետ, ինչի պատճառով իրանական Bell AH-1 Cobra ուղղաթիռների կողմից կորցրեց մոտավորապես 60 տանկ և 100 միավոր տեխնիկա։ Երկրի վրա դիմադրության չհանդիպելով՝ մեկ օրում իրաքյան զորքերը հաղթահարում էին 16 կիլոմետրից[44] ոչ ավելին։ Շոշ քաղաքի մոտ ընթացող տանկային մարտերի ժամանակ իրաքցիները կորցրին 30 տանկ՝ իրենց կողմից ոչնչացված 20 «Չիֆտեն» և «Սկորպիոն»[45] տանկերի դեմ։ Սեպտեմբերի 27-ին զրահատանկային 9-րդ դիվիզիան հասավ Ահվազ, սակայն զգալի վնասներ կրեց և ունենալով ծայրահեղ երկայնաձգված հաղորդակցման ուղիներ՝ չկարողացավ սկսել քաղաքի զավթման գործողությունը, որին իրանցիները մոտեցրել էին զրահատանկային 92-րդ դիվիզիան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)[45] մասերից։ Տեղացի արաբական բնակչության բարեհաճ վերաբերմունքի հետ կապված հույսերը չէին արդարացվում, ավելին. դիմադրության դեպքերի շարքում իրենց տեղն ունեին նաև տեղացի արաբների՝ իրաքյան զորքերի[46] դեմ գործողությունները։
Իրաքյան ներխուժումը Հորեմշեհր ավելի դանդաղ էր ընթանում, քան դեպի ռազմաճակատի[47] այլ հատվածներ։ Զրահատանկային 3-րդ դիվիզիան քաղաքում հանդիպեց անողոք դիմադրության և ասպատակության ժամանակ չկարողացավ վերցնել այն։ Տեսնելով, որ իրաքյան ներխուժումը արտաշնչում է՝ 1980 թվականի սեպտեմբերի 28-ին Սադամ Հուսեյնն Իրանին հաշտություն առաջարկեց՝ Իրանի՝ Շատ ալ-Արաբ գետից ունեցած պահանջներից և Իրաքի կողմից գրավված տարածքների[48] հրաժարման պայմաններով, ինչպես նաև հայտարարեց հոկտեմբերի 1-ից[49] կրակի միակողմանի դադարեցման մասին։ Սեպտեմբերի 30-ին իրանական կողմն առաջ քաշեց պատասխան պայմաններ. Սադամ Հուսեյնի հրաժարական, Իրաքի կողմից ռեպարացիաների (պատերազմական տուգանքների) վճարում և պաշտոնական ներողամտության հայցում, ռեպարացիաների վճարման ընթացքում Բասրայի անցում իրանական տիրապետության ներքո, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացում։ Նման պայմանները Բաղդադի կողմից ընկալվեցին որպես անընդունելի պայմաններ, Թեհրանի հետ բանակցություններն անհնար դարձան։ Կրակի դադարեցման մասին լուրը բացասաբար ազդեց իրաքյան զինվորների մարտական ոգու վրա, ինչը կասկածի տակ դրեց պատերազմի[50] նպատակը։
1980 թվականի հոկտեմբերի 8-ին իրաքյան «Луна-М» հրթիռային համալիրները գնդակոծում էին Դիզֆուլի ավիաբազաները, որտեղ տեղակայված էր իրանական հրամանատարության կայանը։ Սկսվեց իրաքյան ներխուժման երկրորդ ալիքը։ Ավիաբազայի զավթման համար հանեցին 3 զրահատանկային բրիգադաներ[51], բայց հակառակորդի կրակից կորցնելով 30 տանկ և սպառելով զինամթերքն ու վառելիքը՝ ստիպված էին նահանջել։ Միաժամանակ 2-րդ բանակային կորպուսը ներխուժում ծավալեց Քերմանշահի վրա։ Ռազմաճակատի այդ հատվածում իրաքյան Т-55 և Т-62 տանկերը 30 կիլոմետր առաջ շարժվեցին, բայց հանդիպեցին իրանական 81-րդ զրահատանկային կորպուսին[52]։ Տանկային մարտերը որևէ բացահայտ առավելության չէին հասնում, և երկու կողմերն էլ նահանջեցին դեպի նախնական դիրքեր։ Հոկտեմբերի 11-ի առավոտյան իրաքյան 26-րդ զրահատանկային բրիգադան անցավ Կարուն գետը և ջախջախեց ժամանած հակառակորդի[53] 96-րդ զրահատանկային դիվիզիայի գումարտակը։
Բանակային 3-րդ կորպուսը շարժվեց Հորեմշեհրի ուղղությամբ։ Հոկտեմբերի 14-ին սկսվեց Աբադանի պաշարումը։ Հոկտեմբերի 18-ին 5-րդ տանկային դիվիզիայի զորքն Արվանդ գետի կամրջով փորձեց մտնել Աբադանի կայազորի թիկունք, բայց հետ շպրտվեց[54]։ Հորեմշեհրի զավթման համար իրաքցիները հանել էին 12 000 զինվոր և 200 տանկ՝ իրանական կայազորի 5000 մարդու[55] դեմ։ Հոկտեմբերի 24-ին քաղաքը վերցվեց։ Փողոցային ծանր մարտերի սկզբում «իրանական Ստալինգրադ»-ում իրաքցիներն ունեցան 2000 սպանված և 6000 վիրավոր զինվոր՝ Իրանի[56] 1500 զոհերի դիմաց։ Ծանր կորուստներն[57] իրաքյան հրամանատարությանը հարկադրեցին հրաժարվել Աբադանը[58] վերցնելուց։
1980 թվականի սեպտեմբերի 22-ի կեսօրին իրաքյան ВВС֊ի շուրջ 192 ինքնաթիռներ օդ բարձրացան՝ իրանական օդանավակայանները խոցելու նպատակով[59]։ Թռիչքին մասնակցում էին Սու֊20, Սու֊22[59], ՄիԳ-23, Սու֊7[60] ինքնաթիռնրը, ինչպես նաև Տու֊16 և Տու-22[61] նռնականետները։ Քանի որ հակառակորդների ինքնաթիռների մեծ մաը գտնվում էր անգարներում, թռիչքի հիմնական նպատակը թշնամու թռիչքուղիների և կայանատեղիների ոչնչացումն էր։ Լրացուցիչ նպատակ էր օդային զինուժի ռադարների և լիցքավորիչների ոչնչացումը, չնայած Իրաքը իր տրամադրւթյան տակ չուներ ադ նպատակին ծառայող հրթիռներ[62]։ Մեկ օրվա ընթացքում ինքնաթիռներն իրականացրին 250 մարտական թռիչք՝ ոչնչացնելով հակառակորդի 4 ինքնաթիռ և կորցնելով իր ինքնաթիռներից 5-ը։ Իրանական ավիաբազանրին հասցված վնասն ընդհանուր առմամբ աննշան էր, իսկ վնասների մեծ մասն իրանցիների[63] կողմից արագ վերականգնվեց։
Սեպտեմբերի 23-ի առավոտյան ժամը 4-ին 160 իրանական ինքնաթիռներ (120 «McDonnell Douglas F-4 Phantom II»-եր և 40 «Northrop F-5»-եր) սկսեցին իրենց թռիչքն այն նպատակով, որ ռմբակոծեն Իրաքում նշանառության տակ վերցված թիրախները[64]՝ ռազմական և քաղաքացիական օդանավակայանները, նավթային արդյունաբերության օբյեկտները[65] և տրանսպորտը[66]։ Օդ բարձրացան Boeing 707-ի և 727-ի[64] լիցքավորման համար նախատեսված լիցքավորիչները։ Օդային ռեյդի արդյունքները իրանական սպայակազմի վրա մեծ տպավորություն չգործեցին. իրանցինցերը ոչնչացրին 10 ինքնաթիռ և կորցրին ութը[67] կամ տասնմեկը[68]՝ իրենց ինքնաթիռներից։ Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը նրանց կողմից մշակվեց պլան՝ «Քաման-99» օպերացիան, որի համաձայն՝ հենարան էր տրվում օդային մարտերում։ Սեպտեմբերի 24-ին 60 իրանական ռմբակոծիչներ նորից գրոհեցին իրաքյան օդանավակայանները։ Իրաքյան հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվեց կորուստներ պատճառել իրանական ինքնաթիռներին, բայց իրանցիները կարողացան ոչնչացնել իրաքյան 5 ինքնաթիռներ՝ երկրի վրա, և վնասել Իրաք-Թուրքիա[67] նավթատար խողովակաշարը։ Իրանական ինքնաթիռները, իրենց խոշոր քաղաքները թողնելով առանց որևէ պաշտպանության, օդային մարտեր սկսեցին իրաքցիների հետ՝ իրան-իրաքյան սահմանի շրջակայքում, և կարողացան ոչնչացնել 12 ինքնաթիռներ։ Սեպտեմբերի 23-ից իրաքցիները կորցրին 40 ինքնաթիռ՝ իրանցիների 24-ի դիմաց, ինչը հարակդրեց Իրաքին՝ դադարեցնելու Իրանի նկատմամբ ոտնձգությունները, իսկ ինքնաթիռներ մի մասն ուղղել հարևան երկրներ[69]։
1980 թվականի սեպտեմբերի 30-ին իրանյան կողմից իրականացավեց հերթական ռմբակոծումը. ռմբակոծման ենթարկվեց «Օսիրակ» համալիրը, որը Բաղդադից 30 կմ հարավ-արևելք է գտնվում։ Զգուշնալով ռադիոակտիվ վարակումից[46]՝ իրանական «Ֆանտոմ»-ները չռմբակոծեցին ռեակտորը, այլ սահմանափակվեցին՝ մոտակա շենքերին հարվածներ հասցնելով։ Հասցված վնասն աննշան էր և գործնականում չազդեց ռեակտորի[70] աշխատանքի վրա։ Հոկտեմբերի սկզբին Իրանը և Իրաքը փոխանակվեցին ռմբակոծություններով, որոնք ավելի շատ ոչ թե ռազմական, այլ պրոպագանդման նշանակություն ունեին[71]։
1980 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրանական «Grumman F-14 Tomcat» և «Ֆանտոմ» ինքնաթիռները՝ լավ նախապատրաստված անձնակազմով, Խուզիստանի պրովինցիայի մարտերի մեկնարկի ժամանակ հարվածեցին 40 իրանական ինքանթիռների՝ կորցնելով իրենց ինքնաթիռներից ինը[72]։ Դեկտեմբերի 24-ին իրաքյան ինքնաթիռներն առաջին հարվածը հասցրին Իրանի խոշորագույն նավթային տերմինալին, որը գտնվում էր Հարկ կղզու վրա։ Ի պատասխան սրա՝ Իրանի կողմից իրականացվեց Բասրայում[73] գտնվող նավթավերամշակող գործարանի ռմբակոծում։ Երկու կողմերին պատճառված վնասը հաշվվում էր մի քանի միլիարդ դոլար[К 2][74]:
Իրաքն ունի բոլոր միջոցները՝ ողջ տարվա ընթացքում պատերազմ մղելու համար։ Դա ազդեցություն չի գործի բնակչության վրա։ Իսկ ինչ վերաբերում է երկու և ավելի տարիների տևողությանը, Իրաքը դրան դիմակայում է որոշ սահմանափակումների պայմանով, որը մեր ժողովուրդը պատրաստ է ընդունելու։ - Իրաքյան աշխարահազորի ղեկավար[75] Թահա Կասին Ռամադան |
Իրաքյան հարձակմամբ անհանգստացած՝ Սադամ Հուսեյնը նորից Թեհրանին առաջարկեց նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն Իրանը նորից առաջ քաշեց նախկին անընդունելի պայմանները[75]։ Նոյեմբերի 13-ին իրաքյան հարձակումը վերսկսվեց Խուզիստանում։ Իրաքյան առաջին և տասներորդ զրահատանկային դիվիզիաները, մղվելով Դիզֆուլիի զավթմանը, Իրանի 16-րդ զրահատանկային դիվիզիայի հետ մարտերում կորցրին 60 Т-55 և Т-62 տանկ՝ հակառակորդի ոչնչացված 40 M60 տանկերի դիմաց և ստիպված էին Կերխե[76] գետով նահանջել։ Իրաքի 9-րդ զրահատանկային դիվիզիայի 150 տանկեր այն ժամանակ մտան Ահվազ, երբ սկսվել էր անձրևների սեզոնը, և նրանք ընկղմվեցին ցեխի ու կեղտի մեջ, ինչպես նաև իրանական մասի կրակահերթի տակ հայտնվեցին, արդյունքում մասամբ կրեց անձնակազմի կորուստ, մասամբ՝ ոչնչացվեցին տանկերը[77]։ Շարունակվում էր Աբադանի պաշարումը, որը իրաքյան զորքերը չկարողացան ամբողջությամբ շրջափակել[72]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.