From Wikipedia, the free encyclopedia
Իրակլի (Կակի) Գեորգիի Ծերեթելի (վրաց.՝ ირაკლი (კაკი) გიორგის ძე წერეთელი, նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1881[1][2], Գորիսա և Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] - մայիսի 21, 1959[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), վրացի սոցիալ-դեմոկրատ, ռուսական քաղաքական գործիչ, մենշևիկ։ Գեորգի Ծերեթելու որդին։ Եղել է II Պետական դումայի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության պարագլուխ, II Ինտերնացիոնալի Գործկոմի անդամ։ Հունիսերեքյան հեղաշրջումից հետո (1907) դատապարտվել է տաժանակրության։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Պետերբուրգ, դարձել մենշևիկների պարագլուխ։ Եղել է Համառուսաստանյան ԿԳԿ-ի I գումարման Գործկոմի անդամ, ժամանակավոր կառավարության փոստ-հեռագրի նախարար, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո՝ հակախորհրդային բլոկի ղեկավար՝ Սահմանադիր ժողովում, և վրացական մենշևիկյան կառավարության անդամ։ 1921 թվականին վտարանդվել է արտասահման։
Իրակլի Ծերեթելի վրաց.՝ ირაკლი (კაკი) გიორგის ძე წერეთელი | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1881[1][2] |
Ծննդավայր | Գորիսա կամ Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | մայիսի 21, 1959[2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Լևիլի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, լրագրող, քաղաքական գործիչ և իրավաբան |
Ծնողներ | հայր՝ Գեորգի Ծերեթելի (գրող), մայր՝ Olympiada Yakovlevna Tsereteli?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Մենշևիզմ |
Irakli Tsereteli Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.