Իտալերեն

From Wikipedia, the free encyclopedia

Իտալերեն

Իտալերեն (italiano՝ իտալյանո), պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական լեզուների արևմտաիտալական լեզվախմբին։ Իտալերեն խոսում են աշխարհում 70 միլիոն մարդ[փա՞ստ]։ Իտալերենը պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում, Վատիկանում, Իստրիա կոմսությունում (Խորվաթիա)։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ իտալերենը 21-րդն է[փա՞ստ]։

Արագ փաստեր Իտալերեն italiano, lingua italiana, Տեսակ ...
Իտալերեն
italiano, lingua italiana
Thumb
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասItalo-Romance? և հարավեվրոպական լեզուներ
Երկրներ Իտալիա
 Շվեյցարիա
 Սան Մարինո
 Վատիկան
 ԱՄՆ
 Գերմանիա
 Արգենտինա
 Ֆրանսիա
 Բելգիա
 Եթովպիա
 Սոմալի
 Լիբիա
 Մալթա
Շրջաններ Սլովենիա
 Խորվաթիա
 Մոնակո
Պաշտոնական կարգավիճակ Եվրամիություն
 Իտալիա
 Շվեյցարիա
 Սան Մարինո
 Վատիկան
 Մալթա
 Խորվաթիա
 Սլովենիա
Խոսողների քանակ64 800 000 մարդ (2019)[1]
Վերահսկող կազմակերպությունԱկադեմիա դելա Կրուսկա
Լեզվակիրների թիվը60 մլն.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ[2]
ԴասակարգումՀնդեվրոպական լեզվաընտանիք
Իտալական լեզուներ
Ռոմանական լեզուներ
Գրերի համակարգԼատինական այբուբեն
IETFit
ԳՕՍՏ 7.75–97ита 235
ISO 639-1it
ISO 639-2ita
ISO 639-3ita

Thumb
 Italian language Վիքիպահեստում
Փակել

Այբուբեն և գիր

Թեև իտալերենի այբուբենը ունի 21 տառ՝ 16 բաղաձայն և 5 ձայնավոր, սակայն ցուցադրվում է 26 տառ, որոնցից վերջին 5-ը օգտագործվում են արտասահմանյան ծագում ունեցող բառերում և չեն պատկանում իտալերեն լեզվի այբուբենին։

ՏառԱրտասանությունԻտալերեն անվանումՀայերեն անվանում
A a{a}aա
B b{b}biբի
C c{k} {tʃ}ciչի
D d{d}diդի
E e{e}eէ
F f{f}effeէֆֆէ
G g{g} {dj}giջի
H hչի արտասանվումaccaակկա
I i{i}iի
L l{l}elleէլլէ
M m{m}emmeէմմէ
N n{n}enneէննէ
O o{o}oօ
P p{p}piպի
Q qմիայն {qu] տառակապակցության դեպքում {ku}cuկու
R r{r}erreէռռէ
S s{s} {z}esseէսսէ
T t{t}tiթի
U u{u}uու
V v{v}viվի
Z z{dz} {ts}zetaձետա
Միայն արտասահմանյան ծագում ունեցող բառերի դեպքում
W w{v}doppia viդոպպիա վի
X x{ks}icsիքս
Y y{i} {j}i grecaի գրեկա
K k{k}kappaկապպա
J j{j}i lungaի լունգա

Տառադարձություն

Համակարգչային և համացանցային օգտագործում

Ուղղագրություն

Հնչյուններ

Thumb
Գրեք ձեռքով իտալական դպրոցում

Ձայնավորներ

Իտալերեն լեզվում ձայնավորները 5-ն են՝

Մանրամասն տեղեկատվություն Տառ, Արտասանություն ...
ՏառԱրտասանությունՀայերեն արտասանություն
a{a}ա
e{e}է
i{i}ի
o{o}օ
u{u}ու
Փակել

Բաղաձայններ

Իտալերեն լեզվում բաղաձայնները 16-ն են՝/

B, C, D, F, G, H, L, M, N, P, Q, R, S, T, V, Z.

C տառը՝ a, o, u ձայնավորներից և բաղաձայններից առաջ արտասանվում է {k}(կ

Օրինակ՝

cane {կանե} (շուն),

colore {կոլորե} (գույն),

cuore {կուորե} (սիրտ),

clamore {կլամորե} (աղմուկ, աղաղակ),

crudele {կրուդելե} (դաժան

C տառը՝ i, e ձայնավորներից առաջ արտասանվում է {} (չ

Օրինակ՝

cielo {չելո} (երկինք),

dolce {դոլչե} (քաղցր),

cena {չենա} (ընթրիք),

facile {ֆաչիլե} (հեշտ),

cinema {չինեմա} (կինո

G տառը՝ a, o, u ձայնավորներից և բաղաձայններից առաջ արտասանվում է {g}(գ

Օրինակ՝

gatto {գատտո} (կատու),

gola {գոլա} (կոկորդ),

gusto {գուստո} (համ),

greco {գրեկո} (հույն),

grigio {գրիջո} (մոխրագույն)։

G տառը՝ e, i ձայնավորներից առաջ արտասանվում է {dj}(ջ

Օրինակ՝

gelato {ջելատո} (պաղպաղակ),

giorno {ջորնո} (օր),

giallo {ջալլո} (դեղին),

gente {ջենտե} (ժողովուրդ, մարդիկ

GN տառակապակցությունը արտասանվում է {նյ

Օրինակ՝

gnomo {նյոմո} (գաճաճ),

agnello {անյելլո} (գառ),

ogni {օնյի} (յուրաքանչյուր),

sogno {սոնյո} (քուն

GLI տառակապակցությունը արտասանվում է {լյ

Օրինակ՝

figlio {ֆիլյո} (որդի),

voglia {վոլյա} (ցանկություն),

aglio {ալյո} (սխտոր),

biglietto {բիլյետտո} (տոմս

Իտալերենում H տառը չունի հնչյուն, երբ h տառը գրվում է c կամ g տառերից հետո, որին հաջորդում է e կամ i ձայնավորը ապա c կամ g տառը արտասանվում է {կ}, {գ

Օրինակ՝

chilo {կիլո} (կիլոգրամ),

ghiaccio {գիաչչիո} (սառույց

H տառը օգտագործվում է նաև avere - ունենալ օժանդակ բայի ներկա ժամանակում խոնարհված որոշ դեմքերում։

ho {օ} ես ունեմ,

hai {այ} դու ունես,

ha {ա} նա ունի,

hanno {աննո} մենք ունենք։

SC տառակապակցությունը a, o, u ձայնավորներից առաջ արտասանվում է {սկ

Օրինակ՝

scala {սկալա} (աստիճան),

scuola {սկուոլա} (դպրոց),

scopo {սկոպո} (նպատակ

SC տառակապակցությունը e, i ձայնավորներից առաջ արտասանվում է {շ

Օրինակ՝

scegliere {շելյերե} (ընտրել),

scienza {շենցա} (գիտություն

S տառը երբ գտնվում է երկու ձայնավորների միջև արտասանվում է {զ}, սակայն երբ երկու ձայնավորների միջև գրվում է երկու SS արտասանվում է {ս

Օրինակ՝

casa {կազա} (տուն),

cosa {կոզա} (ինչ

passare {պասսարե} (անցնել),

bassare {բասսարե} (իջեցնել

S տառը հետևյալ բաղաձաններից առաջ b, d, g, l, m, n, r, v նույնպես արտասանվում է {զ

Օրինակ՝

sdegno {զդենյո} (զայրույթ),

snello {զնելլո} (բարակ),

svago {զվագո} (զվարճանք

Քերականություն

Իտալերեն լեզուն ունի 2 սեռ՝ արական և իգական, 2 հոդ՝ անորոշ և որոշյալ, 15 ժամանակաձև՝ սահմանական եղանակ 8 ( Indicativo ), ստորադասական եղանակ 4 ( Congiuntivo ), պայմանական եղանակ 2 ( Condizionale ), հրամայական եղանակ 1 ( Imperativo )[3]։

Անկատար ներկա / Presente Indicativo

Անկատար ներկա (սահմանական ներկա) ժամանակը ցույց է տալիս խոսելու պահին կատարվող գործողություն։

Իտալերեն լեզվում բայերը բաժանվում են 3 խմբի[3]։

I խումբորոնք ունեն - are վերջավորությունparlare - խոսել
II խումբորոնք ունեն - ere վերջավորությունcredere - հավատալ
III խումբորոնք ունեն - ire վերջավորությունsentire - լսել, զգալ

Սահմանական ներկա ժամանակը կանոնավոր բայերի դեպքում կազմվում է ավելացնելով բայի արմատին հետևյալ վերջավորությունները՝

Մանրամասն տեղեկատվություն ARE, ERE ...
AREEREIRE
PARLARECREDERESENTIRE
parlo - խոսում եմcredo - հավատում եմsento - լսում եմ
parli - խոսում եսcredi - հավատում եսsenti - լսում ես
parla - խոսում էcrede - հավատում էsente - լսում է
parliamo - խոսում ենքcrediamo - հավատում ենքsentiamo - լսում ենք
parlate - խոսում եքcredete - հավատում եքsentite - լսում եք
parlano - խոսում ենcredono - հավատում ենsentono - լսում են
Փակել

Սահմանական անցյալ Passato Prossimo

Սահմանական անցյալ ժամանակը ցույց է տալիս ներկա մի ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն։ Կազմվում է avere կամ essere օժանդակ բայի ներկա ձևով և վաղակատար դերբայով ( parl - ato, cred - uto, sent - ito)[3]։

Անկատար անցյալ / Imperfetto

Անկատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն։

Ապակատար ներկա Futuro semplice

Ապակատար ներկա (սահմանական ապառնի ) ժամանակը ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործողություն։

Բառապաշար

Հանրահայտ ասացվածքներ

" Una buona mamma vale cento maestre " - Լավ մայրը հարյուր ուսուցիչ արժե։

" Prima i denti, poi i parenti " - Սկզբում դու և քո ընտանիքը, այնուհետև բարեկամները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.