From Wikipedia, the free encyclopedia
Իվան Պետրովիչ Շամյակին (ռուս.՝ Шамякин, Иван Петрович, հունվարի 30, 1921[1], Karma, Գոմելի գավառ, Գոմելի գավառ, ՌԽՖՍՀ - հոկտեմբերի 14, 2004[2], Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային գրող և պետական գործիչ, ԲԽՍՀ ժողովրդական գրող (1972)։
Իվան Շամյակին բելառուս․՝ Іван Пятровіч Шамякін | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1921[1] |
Ծննդավայր | Karma, Գոմելի գավառ, Գոմելի գավառ, ՌԽՖՍՀ |
Վախճանվել է | հոկտեմբերի 14, 2004[2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուս |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, դրամատուրգ, գրական քննադատ, սցենարիստ, խմբագիր, քաղաքական գործիչ և ֆունկցիոներ |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Բելառուս |
Կրթություն | Գոմելի Ֆրանցիսկ Սկարինի անվան պետական համալսարան և Minsk Higher Party School? (1950) |
Ժանրեր | մելոդրամա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Բելառուսիայի գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Բեռալռուս, Нёман? և Belarusian Petrus Brouka Encyclopedia? |
Պարգևներ | |
Զավակներ | Tatsyana Shamyakina? |
Ivan Šamiakin Վիքիպահեստում |
Շամյակինի «Խոր հոսանք» (1949, (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) վեպը նվիրված է գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ բելառուս պարտիզանների պայքարին, «Սիրտն ափի մեջ» (1964, (ԲԽՍՀ Կոլասի անվան պետական մրցանակ, 1965) վեպը՝ բարոյաէթիկական հարցերին։ Գյուղի ետպատերազմյան կյանքն է նկարագրված «Բարի հաջողում» (1953) և «Ջրհորներ» (1957) վեպերում։ 1956-1966 թվականներին հրատարակել է սյուժեով իրար հետ կապված, սիրո և հավատարմության մասին պատմող հինգ վիպակներ, որոնք կազմել են «Անհանգիստ երջանկություն» (1966, ԲԽՍՀ, Կոլասի անվան պետական մրցանակ, 1967) գիրքը։ «Հաց» (1969), «Առաջին գեներալը» (1970), «Ընկեր Լենին» զրահագնացքը» (1970) վիպակներում և այլ գործերում Շամյակինը մշակել է լենինյան թեման։ Խորհրդային մտավորականությանն է նվիրված «Ատլասներ և կարիատիսներ» (1974) վեպը։ Շամյակինը մանուկների համար գրած պատմվածքների, պիեսների («Չհավատաք լռությանը», 1958, «Եվ լռեցին թռչունները», 1977), գրաքննադատական հոդվածների («Զրույց ընթերցողի հետ», 1973) հեղինակ է։ Նրա ստեղծագործության պրոբլեմատիկան հույժ արդիական է։ Շամյակինի շատ գործեր թարգմանվել են ԽՍՀՄ և սոցիալիստական երկրների ժողովուրդների լեզուներով։
Շամյակինը եղել է ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից է։ Ավարտել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմին կից կուսակցական դպրոցը (1950)։ 1971 թվականից՝ ԲԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 1980 թվականից Բելառուսիայի սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիրն է։ Շամյակինը եղել է ԲԽՍՀ 6-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1954 թվականից՝ ԲԽՍՀ գրողների միության վարչության նախագահի տեղակալ, 1976 թվականից՝ վարչության քարտուղար։ Պարգևատրվել է 5 շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.