From Wikipedia, the free encyclopedia
Իվանկա Մարի Թրամփ (անգլ.՝ Ivanka Marie Trump, հոկտեմբերի 30, 1981[5][6][7], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատիրուհի, ֆոտոմոդել, գրող։
Իվանկա Թրամփ անգլ.՝ Ivanka Trump | |||
| |||
---|---|---|---|
2017 թվականի մարտի 29 | |||
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Չոութ Ռոզմարի Հոլ, Ուորթոնի դպրոց[1], Չեյփինի դպրոց, Ջորջթաունի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | Տնտեսագիտության բակալավր[1] (2004) և Բակալավր | ||
Մասնագիտություն՝ | գործարար, մոդել, ոչ գեղարվեստական գրող, քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավարուհի, նորաձևության դիզայներ և գրող | ||
Դավանանք | Modern Orthodox Judaism?[2][3], հուդայականություն[4] և Chabad Lubavitch?[4] | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1981[5][6][7] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | ||
Դինաստիա | Թրամփների ընտանիք և Kushner family? | ||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Ivana Marie Trump | ||
Հայր | Դոնալդ Թրամփ | ||
Մայր | Իվանա Թրամփ | ||
Ամուսին | Ջարեդ Քուշներ | ||
Զավակներ | Արաբելա Ռոուզ Քուշներ, Ջոզեֆ Ֆրեդերիկ Քուշներ և Թեոդոր Ջեյմս Քուշներ | ||
Կայք՝ | ivankatrump.com | ||
Պարգևներ | |||
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն է։
Իվանկա Մարի Թրամփը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում` բիզնեսմեն Դոնալդ Թրամփի և չեխ մոդել Իվանա Թրամփի ընտանիքում։ Նրա ծնողներն ամուսնացած են եղել 1977-1992 թվականներին։ Իվանկան ունի երկու հարազատ եղբայր, ավագը Դոնալդ Ջոն Թրամփ կրտսերն է (ծնված 1977 թվականին), կրտսերը` Էրիկ Ֆրեդերիկ Թրամփը (ծնված 1984 թվականին), ինչպես նաև արյունակից քույր և եղբայր` Թիֆանի Թրամփը (ծնված 1993 թվականին, հոր և Մառլա Մեյփլզի ամուսնությունից) և Բերոն Ուիլյամս Թրամփը (ծնված 2006 թվականին, հոր և Մելանյա Թրամփի ամուսնությունից)։
Իվանկան ավարտել է «Chapin» դպրոցը և «Choate Rosemary Hall» քոլեջը։ Նա նաև երկու տարի ուսանել է Ջորջթաունի համալսարանում, բայց հաջորդ տարիներին տեղափոխվել է Փենսիլվանիայի համալսարան, որը գերազանցությամբ ավարտել է 2004 թվականին և տնտեսագիտության ոլորտում ստացել բակալավրի աստիճան[8][9][10]։
Իվանկան իր գործունեությունն սկսել է որպես ֆոտոմոդել։ Առաջին անգամ «Seventeen» ամսագրի շապիկին հայտնվել է 1997 թվականին։ Դրանից հետո լուսանկարվել է մի շարք ամսագրերի համար։ 2000-ական թվականների սկզբին Իվանկան սկսել է ավելի քիչ ժամանակ տրամադրել մոդելային գործին՝ նախընտրելով բիզնեսն ու գրականությունը։
Փենսիլվանիայի համալսարանի տնտեսական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է անշարժ գույքով զբաղվող «Forrest City» ընկերության մենեջերների բարձրագույն էշելոն։ Այդտեղից նա տեղափոխվել է «Dynamic Diamond Corp» ընկերության մարքեթինգի բաժին, որը մասնագիտացած է ադամանդների վաճառք իրականացնելու գործում։ Ավելի ուշ հիմնադրել է «Ivanka Trump Collection» ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվող սեփական ընկերությունը։ «Trump Organization» ընկերության փոխնախագահն է[11]։
2006 թվականին մասնակցել է հանրահայտ «Թեկնածու» ռեալիթի շոուին, որտեղ նրա հայրը միաժամանակ հանդես է եկել հաղորդավարի և պրոդյուսերի դերում, և մնացել վեց թողարկումներում։ Հանրաճանաչության ալիքի վրա Իվանկային սկսել են հրավիրել տարբեր հեռուստահաղորդումների, և դրանցից մի քանիսում նա իրեն հաջողությամբ փորձել է առաջատարի դերում։ 2009 թվականին լույս է տեսել Իվանկայի հեղինակած «The Trump Card: Playing to Win in Work and Life» գիրքը (այն մի քանի ամիս բիզնես գրականության բեսթսելլերների ցանկում էր)[12]։
2007 թվականին «Maxim» ամսագրի «Maxim Hot 100» վարկանիշում Իվանկան զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը, իսկ «Top 99 Women of 2007» վարկանիշում` 99-րդ հորիզոնականը։
2017 թվականի մարտի 29-ից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` չվճարվող հիմքով օգնականն է[13]։
2018 թվականին Իվանկան հայտարարել Է «Ivanka Trump» հագուստի իր բրենդի փակման մասին, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա աշխատանքի վրա՝ որպես նախագահի` անվճար հիմունքներով խորհրդական[14]։
2019 թվականի դեկտեմբերի վերջին Իվանկա Թրամփը CBS-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «դիտարկում է վարչակազմից հեռանալու հնարավորությունը 2020 թվականի ընտրություններից հետո»[15]՝ հայտարարելով, որ «կցանկանար ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաների դաստիարակությանը»[16]։
Իվանկա Թրամփի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը նախագահ Թրամփի ավագ օգնականն է, հրապարակել է իր ընտանիքի եկամուտների մասին հայտարարություն։ Եկամուտների մասին նման տեղեկություն պետք է հրապարակեն Սպիտակ տան կարևոր աշխատակիցները։ Ընդ որում, նրանք իրենք են ցույց տալիս իրենց եկամուտների մոտավոր արժեքը։ Ամուսինների եկամուտների արժեքը գնահատվում է 240-740 միլիոն դոլար։ Իվանկա Թրամփի հագուստի և օծանելիքի արտադրության բիզնեսի արժեքը 50 միլիոն դոլար է։ Նրա մասնաբաժինը «Trump International Hotel»-ում գնահատվում է 5-25 միլիոն դոլար[17]։
2009 թվականի հոկտեմբերի 25-ից ամուսնացած է միլիոնատեր Ջարեդ Քուշների հետ (ծնված 1981 թվականին)[18], որի հետ նախքան հարսանիքը հանդիպել է մեկ տարի։ Նա Նյու Յորքի հրեական համայնքի առաջնորդներից մեկի` մուլտիմիլիարդատեր Չարլզ Քուշների որդին է։ Ջարեդ Քուշները գերազանցությամբ ավարտել է համալսարանը, 25 տարեկանում գնել է «New York Observer» թերթը, իրեն դրսևորել որպես տաղանդավոր խմբագիր և 30 տարեկանում արդեն եղել է մեդիա-մագնատ։ Զույգն ունի երեք երեխա` դուստր Արաբելա Ռոուզ Քուշները (ծնված 2011 թվականի հուլիսի 17-ին)[19] և երկու որդիները` Ջոզեֆ Ֆրեդերիկ Քուշները (ծնված 2013 թվականի հոկտեմբերի 14-ին)[20] ու Թեոդոր Ջեյմս Քուշները (ծնված 2016 թվականի մարտի 27-ին)[21]։
Նախքան ամուսնանալը Թրամփն ընդունել է հրեական դավանանքը[22]։ Նա անցել է օրթոդոքսալ գիյուր, ընդունել է Յաել հրեական անունը և այդ ժամանակվանից ի վեր վարում է հրեական ապրելակերպ, ակտիվորեն գումար է նվիրաբերում սինագոգների և հրեական դպրոցների համար[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.