Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Իան Ջեյմս Ռաշ (անգլ.՝ Ian James Rush, հոկտեմբերի 20, 1961[1], St Asaph, St Asaph, Դենբիշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, հարձակվող, ամենից շատ հայտնի է «Լիվերպուլում» անցկացրած տարիներին, որի կազմում էլ դարձել է անգլիական ֆուտբոլի 1980-90-ական թվականների լավագույն ռմբարկու։ Հանդես է եկել Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որտեղ և երկար ժամանակ համարվել է պատմության լավագույն ռմբարկու։
Իան Ռաշ անգլ.՝ Ian Rush | ||||||
---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||
Ամբողջական անուն | Իան Ջեյմս Ռաշ | |||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | |||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 20, 1961[1] (62 տարեկան) | |||||
Ծննդավայր | St Asaph, St Asaph, Դենբիշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն | |||||
Հասակ | 180 սանտիմետր | |||||
Քաշ | 79 կիլոգրամ | |||||
Դիրք | հարձակվող | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
Ակումբ | ||||||
| ||||||
| ||||||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
Մարզչական կարիերա | ||||||
| ||||||
Պարգևներ
| ||||||
|
Խաղացողի կարիերան ավարտելուց հետո 2004-2005 թթ. դարձել է «Չեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ։ Հեռուստատեսությունում հանդես է եկել որպես ֆուտբոլի էքսպերտ[2]։
1978 թ. Սուրբ Ռիչարդի կաթոլիկ դպրոցը ավարտելուց հետո Իանը սկսել է իր ֆուտբոլային կարիերան՝ համալրելով «Չեսթեր Սիթիի» կազմը։ Իր դեբյուտը կայացել է 1979 թ. «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում։ Սկզբում Իանը սկսել է խաղալ կիսապաշտպանության կենտրոնում, հետո՝ կենտրոնական հարձակվողի դիրքում։ Այդ դիրքում էլ նա հայտնի դարձավ ողջ աշխարհին։ Իր առաջին գոլը «Չեսթերի» կազմում Իանը խփել է «Ջիլլինգեմի» դեմ խաղում։ Իանի փայլուն խաղով տպավորված էին թոփ ակումբները։ Ռաշի հետ ցանկանում էին պայմանագիր կնքել «Մանչեթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Ռաշը դեռ մանկուց եղել էր «Էվերթոնի» երկրպագու։ Բայց Լիվերպուլի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Բոբ Պեյսլին Ռաշի համար վճարել է ռեկորդային 300 000 ֆունտ ստերլինգ[3], սակայն Լիվերպուլի հետ գործող պայմանագիրը արդեն լրացավ մրցաշրջանի վերջում։ «Չեսթեր Սիթիի» այդ տրանսֆերը մինչև 2010 թ. մնաց ռեկորդային։
Իանը եկել է «Լիվերպուլ» նախորդ սերնդին փոխարինելու համար։ Քևին Քիգանը այլևս թիմում չէր, բայց 1980-ական թվականներին Լիվերպուլը հիշվեց այնպիսի աստղերի առկայությամբ, ինչպիսիք ենՔենի Դալգլիշը, Ալան Հանսենը, Բրյուս Գրոբելլարը։ Սկզբում Իանը ոչ միշտ էր հայտնվում մեկնարկային կազմում. Բոբ Պեյսլին համարում էր որ տեղը մեկնարկայինում պետք է վաստակել։ Առաջին մրցաշրջանում Իանը քիչ էր դուրս գալիս խաղադաշտ, ամենամեծ հիասթափությունը 1981 թ. Փարիզում կայացած խաղն էր «Ռեալի» դեմ՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, որի ժամանակ նա չընդգրկվեց մեկնարկային կազմում։ Իանը համարում է, որ դա իր համար դաս էր Պեյսլիի կողմից։ 1981-82 թթ. մրցաշրջանում Իանը դարձել է «Լիվերպուլի» հիմնական խաղացող և առաջնությունում խփել է 17 գոլ։ «Լիվերպուլը» հաջող հանդես եկավ այդ առաջնությունում՝ նվաճելով Առաջնության գավաթը։ Ռաշի և իր թիմի համար երկրորդ մրցաշրջանը նույնպես հաջող դասավորվեց. հաղթանակ առաջնությունում և առաջնության գավաթում, որտեղ էլ Իանը խփել է 24 գոլ։ 1983-84 թթ. մրցաշրջանը Ռաշի համար դարձել է ամենանշանավորը. «Լիվերպուլը» երրորդ անգամ անընդմեջ հաղթել է առաջնությունը, նվաճել առաջնության գավաթը և Հռոմում՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի հետխաղյա հարվածաշարում հաղթանակ է տարել «Ռոմայի» նկատմամբ։ Իանը 65 խաղում խփել է 47 գոլ։ Ռաշը համարվեց տարվա լավագույն ուելսցի խաղացող՝ ըստ BBC-ի վարկանիշի և դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։ Հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, սակայն հանդիպումը հիշվեց որպես «Էյզելյան ողբերգություն»։ Դրանից հետո «Լիվերպուլը» որակազրկվեց 7 տարի ժամկետով։ Այդ ընթացքում առաջին դիվիզիոնից շատ խաղացողներ, որպեսզի «չկորցնեն մարզավիճակը», գերադասեցին գնալ մայրցամաք։ Գնացին Գարի Լինեկերը, Մարկ Հյուզը, Մարկ Հեյտլին։ Յուվենտուսի հետ պայմանագիրը Իանը կնքեց 1986 թվականին, բայց պետք էր խաղալ 1987 թվականից։ Տրանսֆերը արժեցավ 3 մլն. ֆունտ ստերլինգ։
«Ծեր սինյորայի» կազմում Ռաշը ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց։ «Յուվենտուսի» կազմում Իանը անցկացրել է 29 հանդիպում՝ խփելով 7 գնդակ, դառնալով լավագույն ռմբարկու։ Այդ մրցաշրջանը ակներև ձախողված էր. «Յուվեի» խաղացողները խփեցին ընդամենը 35 գոլ, որից 7-ը՝ Իանի հաշվին։ Յուվենտուսի ղեկավարությունը դժգոհ էր այդ ձախողումից։ Իմանալով որ ուելսցու նկատմամբ հավակնություններ ունեն մի շարք եվրոպական թոփ-ակումբներ՝ «Յուվեի» ղեկավարությունը որոշեց Ռաշին հետ ուղարկել Անգլիա։ Իր ինքնակենսագրական գրքում Ռաշը այդ իրավիճակը ներկայացրեց իր տեսանկյունից։ Իրեն ոչ միայն դժվար էր հարմարվել խաղին, այլև պայմաններին[4]։
Վերադառնալով տուն՝ Իանը զբաղեցրեց իր կենտրոնական հարձակվողի դիրքը, իսկ թիմում հայտնվել էին նորեկներ՝ Ջոն Օլդրիջը, Ջոն Բարնսը, Պիտեր Բիրդսլին։ Քեննի Դալգլիշը խաղացող մարզչի կարգավիճակում էր։ Օլդրիջին գնել էին որպես Ռաշին փոխարինող։ Շատերը կարծում էին, որ նրանք միասին չէին կարող հանդես գալ։ «Էնֆիլդը» Ռաշին դիտարկում էր որպես խաղացող-փրկչի։ Եվ Ռաշը բոլորին ապացուցեց, որ հենց ինքը պետք է խաղա հիմնական կազմում։ Անգլիայի գավաթի եզրափակչում՝ «Ուեմբլիում», իրենց վաղեմի հակառակորդ «Էվերթոնի» հետ խաղում 1:1 հաշվի ժամանակ Ռաշը փոխարինման դուրս եկավ։ Գոլը «կարմիրների» կազմում խփեց Օլդրիջը։ Սկզբից Ռաշը «Լիվերպուլին» հաշվի մեջ առաջ մղեց, ապա Էվերթոնի խաղացող Սթյուարտ Մաքոլը հավասարեցրեց հաշիվը, լրացուցիչ ժամանակում Ռաշը խփեց հաղթական գոլը։ Իր խաղով Ռաշը մրցակից իռլանադացի Ջոն Օլդրիջին ուղարկեց «Տրանմիր Ռովերս»։ Կարմիրների հարձակման գիծը կազմում էր Ռաշ-Բարնս-Բյորդսլի եռյակը։ 1990-1991 թթ. մրցաշրջանում «Լիվերպուլը» մրցում էր Լոնդոնի «Արսենալի» հետ։ Մրցաշրջանի կեսից թիմից հեռացավ Քեննի Դալգլիշը, նրան փոխարինելու եկավ շոտլանդացի Գրեհեմ Սունեսը։ 1991-1992 թթ. Լիվերպուլը Անգլիայի գավաթի եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով «Սանդերլենդին», Ռաշի մասնակցությամբ երրորդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ Թիմում սկսվեց սերնդափոխություն, սկսեցին խաղալ երիտասարդ Սթիվ ՄաքՄանամանը, իսկ հետո նաև՝ Ռոբի Ֆաուլերը և Ջեյմի Ռեդնապը։ «Լիվերպուլի» ղեկավարությունը հասկացավ, որ թիմին անհրաժեշտ է ավելի երիտասարդ և հեռանկարային հարձակվող, և որպես Ռաշին փոխարինող՝ թիմի ղեկավարությունը «Նոթինգհեմ Ֆորեստից» £5մլն. գնեց Սթեն Քոլլիմորին։
Լիվերպուլից հեռանալուց հետո Ռաշը խաղաց «Լիդս Յունայթեդի», «Նյուքասլ Յունայթեդի», «Շեֆիլդ Յունայթեդի», «Ռեքսեմի» կազմերում և 2000 թ. կարիերան ավարտեց ավստրալիական ակումբ «Սիդնեյ Օլիմպիկի» կազմում։ Իանը այս թիմերում հանդես գալիս էր ոչ լավագույն մարզավիճակով։
Դառնալով հարձակվողների մարզիչ՝ նա մարզեց Ժերար Հուլիեին։ Իսկ հետո Իանը որոշում կայացրեց գլխավորել «Չեսթերը»։ Բայց դառնալով «Չեսթերի» գլխավոր մարզիչ՝ նա արժանանում է քննադատության իր խաղի տակտիկայի և խոշոր հաշվով պարտությունների համար։ Աշխատելով երկու մրցաշրջան՝ Ռաշը որոշում է կայացնում թողնել գլխավոր մարզչի պաշտոնը։
2005 թ. Չեսթերից հեռանալուց հետո, Ռաշը սկսեց մեկնաբանել Չեմպիոնների լիգայի խաղերը, աշխատեց որպես էքսպերտ ESPN և TNS ալիքների համար[5]։
Ռաշը հիմա «Լիվերպուլի» հարձակվողների մարզիչն է։ 2008 թ. լույս է տեսել Ռաշի ինքնակենսագրությունը՝ «Ռաշ. ինքնակենսագրություն» վերնագրով։
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ[6] | Եվրոգավաթներ[7] | Այլ[8] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չեսթեր Սիթի | 1978/79 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 1 | 0 |
1979/80 | 33 | 14 | 8 | 5 | - | - | 0 | 0 | 41 | 19 | |
Ընդամենը | 34 | 14 | 8 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 19 | |
Լիվերպուլ | 1980/81 | 7 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
1981/82 | 32 | 17 | 13 | 11 | 4 | 2 | 0 | 0 | 49 | 30 | |
1982/83 | 34 | 24 | 11 | 4 | 5 | 2 | 1 | 1 | 51 | 31 | |
1983/84 | 41 | 32 | 14 | 10 | 9 | 5 | 1 | 0 | 65 | 47 | |
1984/85 | 28 | 14 | 7 | 7 | 6 | 5 | 3 | 0 | 44 | 26 | |
1985/86 | 40 | 22 | 14 | 9 | 0 | 0 | 2 | 2 | 56 | 33 | |
1986/87 | 42 | 30 | 12 | 4 | 0 | 0 | 3 | 6 | 57 | 40 | |
Ընդամենը | 224 | 139 | 72 | 45 | 25 | 14 | 10 | 9 | 331 | 207 | |
Յուվենտուս | 1987/88 | 29 | 7 | 7 | 5 | 3 | 1 | 1 | 0 | 40 | 13 |
Ընդամենը | 29 | 7 | 7 | 5 | 3 | 1 | 1 | 0 | 40 | 13 | |
Լիվերպուլ | 1988/89 | 24 | 7 | 6 | 4 | 0 | 0 | 2 | 0 | 32 | 11 |
1989/90 | 36 | 18 | 11 | 8 | 0 | 0 | 1 | 0 | 48 | 26 | |
1990/91 | 37 | 16 | 10 | 10 | 0 | 0 | 1 | 0 | 48 | 26 | |
1991/92 | 18 | 4 | 8 | 4 | 5 | 1 | 0 | 0 | 31 | 9 | |
1992/93 | 32 | 14 | 5 | 2 | 4 | 5 | 1 | 1 | 42 | 22 | |
1993/94 | 42 | 14 | 7 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 49 | 19 | |
1994/95 | 36 | 12 | 14 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 50 | 19 | |
1995/96 | 20 | 5 | 6 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 29 | 7 | |
Ընդամենը | 245 | 90 | 67 | 42 | 12 | 6 | 5 | 1 | 329 | 139 | |
Ընդամենը «Լիվերպուլի» կազմում | 469 | 229 | 139 | 87 | 37 | 20 | 15 | 10 | 660 | 346 | |
Լիդս Յունայթեդ | 1996/97 | 36 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 3 |
Ընդամենը | 36 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 3 | |
Նյուքասլ Յունայթեդ | 1997/98 | 10 | 0 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 14 | 2 |
Ընդամենը | 10 | 0 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 14 | 2 | |
Շեֆիլդ Յունայթեդ (վարձակալություն) |
1997/98 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
Ընդամենը | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ռեքսեմ | 1998/99 | 17 | 0 | 6 | 0 | - | - | 1 | 0 | 24 | 0 |
Ընդամենը | 17 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 24 | 0 | |
Սիդնեյ Օլիմպիկ | 1999/00 | 2 | 1 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 2 | 1 |
Ընդամենը | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 | |
Ընդամենը կարիերայում | 601 | 254 | 169 | 99 | 41 | 21 | 17 | 10 | 828 | 384 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.