Ֆրանսիացի սպորտսմեն (բռնցքամարտ) (1894-1975) From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ Կարպանտիե[6] (ֆր.՝ Georges Carpentier, հունվարի 12, 1894[1][2][3][…], Լիևեն[4] - հոկտեմբերի 27, 1975[5][4], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4], ֆրանսիացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։
Ժորժ Կարպանտիե ֆր.՝ Georges Carpentier | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիևեն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1975[5][4] (81 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Georges Carpentier Վիքիպահեստում |
Ծնվել է 1894 թվականի հունվարի 12-ին Լևենում՝ աղքատ աշխատողի ընտանիքում։ Նրանց կյանքը կապված էր ածուխի հանքերի հետ։
Սպորտով սկսել է զբաղվել 12 տարեկան հասակում։ Սկզբնական շրջանում հանդես է եկել ֆրանսիական սավատ ոճի բռնցքամարտում։ 14 տարեկանից սկսել է հանդես գալ անգլիական բռնցքամարտի մրցամարտերին։
17 տարեկան հասակում սկսել է հանդես գալ սիրողական ռինգում։ Նա այդ տարիքում շրջանցել է այն կանոնը, որ միայն 21 տարին լրացած բռնցքամարտիկները կարող են դառնալ պրոֆեսիոնալ։
4 քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն. կիսամիջին քաշային ՝ 1911-1912 թվականներ, միջին քաշային՝ 1911-1912 թվականներ, միջին ծանր քաշային՝ 1912-1913 թվականներ, ծանր քաշային՝ 1913-1922 թվականներ։ Եղել է աշխարհի չեմպիոն միջին ծանր քաշային կարգում 1920-1922 թվականներին։
Ֆրանսիական բանակում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Եղել է օդաչու։ Պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալ (Ֆրանսիա) և Մարտական խաչով (Ֆրանսիա)։
1921 թվականին որոշում է ընդունել դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն և մենամարտել Ջեկի Դեմպսիի հետ։ Երկրորդ ռաունդում ծանր վնասվածք է ստացել, բայց շարունակել է պայքարը։ Չորրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել, բայց կարողացել է պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը միջին ծանր քաշային կարգում։ 1922 թվականի սեպտեմբերի 24-ին կորցրել է այդ տիտղոսը, նոկաուտի ենթարկվելով սենեգալցի Բատտլինգու Սիկիի կողմից։ Մի քանի ամիս անց առանց մարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը անցնում է Կարպանտիեին, որովհետև Սիկին հաջորդ մարտում խախտել էր կանոնները և որակազրկվել։ Սակայն Սիկին դատարան է դիմել և վերադարձրել աշխարհի չեմպիոնի կոչումը։
Ավարտելով իր բռնցքամարտի կարիերան, Կարպանտիեն ռեստորան է բացել Փարիզում[7]։ Մահացել է 81 տարեկանում՝ 1975 թվականի ապրիլի 28-ին՝ սրտի կաթվածից։
Ֆրանսիայի մի քանի փողոց և մարզադաշտ կրում են նրա անունը։ Նրա անունով է կոչվում նաև Ժորժ Կարպանտիեի մարզական սրահը, որը գտնվում է Փարիզի 13-րդ շրջանում։
«Խոլորձ» մականունը նա ստացել է այդ ծաղիկների հանդեպ ունեցած հակումից։ Կարպանտիեն հաճախ էր դրանք կրում իր կոստյումի դարձածալերում։
Իր կարիերայի վաղ շրջանում եղել է նաև ռինգի մրցավար։ 1915 թվականին եղել է Ջեկ Ջոնսոնի և Ֆրենկ Մորանի միջև տեղի ունեցած մարտի մրցավարը։ Նրանք պայքարում էին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
Նկարահանվել է կինոյում։ Ամենահայտնի դերը եղել է ամերիկյան «Հրաշք մարդը» գեղարվեստական ֆիլմում՝ 1920 թվականին։
1920 թվականին գրել է «Դարչնագույն բուի եղբայրները» գիրքը, որը թարգմանվել է մի քանի լեզուներով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.