Remove ads
իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ժերար Մորենո (իսպ.՝ Gerard Moreno, ապրիլի 7, 1992[1][2][3], Սանտա Պերպետուա դե Մոգուդա, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վիլյառեալի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Ժերարը Իսպանիայի հավաքականի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Gerard Moreno Balagueró | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 7, 1992[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտա Պերպետուա դե Մոգուդա, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Վիլյառեալ | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2001 | Դամ | ||
2001-2007 | Էսպանյոլ | ||
2007-2010 | Բադալոնա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2011 | Վիլյառեալ C | 39 | (34) |
2011-2013 | Վիլյառեալ B | 29 | (13) |
2012-2015 | Վիլյառեալ | 40 | (10) |
2013-2014 | → Մալյորկա | 31 | (11) |
2015-2018 | Էսպանյոլ | 107 | (36) |
2018-ներկա | Վիլյառեալ | 53 | (16) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-ներկա | Կատալոնիա | 3 | (1) |
2019-ներկա | Իսպանիա | 3 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժերարը հանդես է եկել Դամի, Էսպանյոլի և Բադալոնայի ակադեմիաներում[5]։ 2010 թվականին նա միացավ Վիլյառեալի երիտասարդական թիմին[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի դեկտեմբերի 2-ին՝ փոխարինելով Մանու Տրիգերոսին Էլչեի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի հունվարի 25-ին՝ Սաբադելի դեմ խաղում[9][10]։ Մարտի 24-ին Ժերարը գոլ խփեց Ռեկրեատիվոյի դեմ հանդիպման 88-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[11]։ Ապրիլի 7-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նումանսիայի դեմ խաղում[12]։ 2012-13 մրցաշրջանում Ժերարը անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[13], իսկ Վիլյառեալը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Սեգունդա Դիվիզիոնում՝ վերադառնալով Լա Լիգա[14][15]։
2013 թվականի հուլիսի 8-ին Ժերարը 1 տարվա վարձավճարով միացավ Մալյորկային[16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինման մտնելով Սաբադելի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 25-ին՝ Ռեալ Մուրսիայի դեմ խաղում[18]։ Սեպտեմբերի 7-ին Ժերարը դուբլի հեղինակ դարձավ Ալկորկոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[19]։ Սեպտեմբերի 15-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հերկուլեսի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 13-ին Մորենոն խփեց Տեներիֆեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Մալյորկային[21]։ 2014 թվականի հունվարի 12-ին նա դուբլ ձևակերպեց Կորդովայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[22]։ Մալյորկայի կազմում Ժերարը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[23]։
2014-15 մրցաշրջանում Ժերարը վերադարձավ Վիլյառեալ[24]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Աստանայի դեմ խաղում[25]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց սեպտեմբերի 14-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գրանադայի դեմ խաղում[26][27]։ Իսպանիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 24-ին՝ Էյբարի դեմ խաղում[28][29]։ Հոկտեմբերի 2-ին Ժերարը դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ապոլոն Լիմասոլի դեմ խաղում[30]։ Դեկտեմբերի 4-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Կադիսի դեմ խաղում[31]։ Դեկտեմբերի 17-ին Մորենոն դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Կադիսի դեմ պատասխան խաղում[32]։ 2015 թվականի հունվարի 29-ին նա խփեց Իսպանիայի գավաթի Խետաֆեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վիլյառեալին[33]։ Փետրվարի 7-ին Ժերարը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գրանադայի դեմ խաղում[34]։ Մարտի 1-ին իսպանացին գոլ խփեց Ռեալ Մադրիդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[35]։ Մայիսի 17-ին նա դուբլ ձևակերպեց Մալագայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[36]։ 2014-15 մրցաշրջանում Ժերարը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[37]։
2015 թվականի օգոստոսի 13-ին Ժերարը 5 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[38]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Խետաֆեի դեմ խաղում[39]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[40]։ 2016 թվականի հունվարի 23-ին Ժերարը գոլ խփեց Վիլյառեալի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 90-րդ րոպեին[41][42]։ Փետրվարի 27-ին իսպանացին դուբլ ձևակերպեց Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[43]։ Մայիսի 15-ին նա 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էյբարի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[44]։ Իր առաջին մրցաշրջանում Ժերարը անցկացրեց 32 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[45]։
2016 թվականի օգոստոսի 26-ին Ժերարը դուբլ ձևակերպեց Մալագայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[46]։ Նոյեմբերի 20-ին նա խփեց Դեպորտիվո Ալավեսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Էսպանյոլին[47]։ Էսպանյոլի ավագի թևկապով Մորենոն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 21-ին՝ Գրանադայի դեմ խաղում[48]։ Մարտի 10-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լաս Պալմասի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[49]։ 2016-17 մրցաշրջանում Ժերարը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[50]։
2017 թվականի սեպտեմբերի 24-ին Ժերարը դուբլի հեղինակ դարձավ Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[51]։ Նոյեմբերի 2-ին իսպանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 2 տարով[52][53]։ Դեկտեմբերի 17-ին իսպանացին դուբլ ձևակերպեց Լաս Պալմասի դեմ խաղում[54]։ 2018 թվականին հունվարի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի Լևանտեի դեմ խաղում[55]։ Փետրվարի 4-ին Ժերարը գոլ խփեց Բարսելոնայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[56][57]։ Փետրվարի 11-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սելտա Վիգոյի դեմ խաղում[58]։ Փետրվարի 27-ին հանդիպման ավելացված ժամանակում Մորենոն խփեց Ռեալ Մադրիդի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Էսպանյոլին[59][60]։ Ապրիլի 22-ին նա դուբլ ձևակերպեց Ժիրոնայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[61]։ Էսպանյոլի կազմում Ժերարը անցկացրեց 118 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի հունիսի 12-ին Ժերարը 5 տարվա պայմանագիր կնքեց Վիլյառեալի հետ[62][63][64]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[65][66][67]։ Դեկտեմբերի 5-ին Մորենոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Ալմերիայի դեմ խաղում[68]։ 2019 թվականի մարտի 14-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[69]։ Ապրիլի 25-ին նա խփեց Ռեալ Սոսիեդադի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[70]։ Մայիսի 5-ին Ժերարը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում[71][72]։ Մայիսի 18-ին նա գոլ խփեց Խետաֆեի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով Վիլյառեալին պարտությունից[73]։ 2018-19 մրցաշրջանում Ժերարը անցկացրեց 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[74]։
Ժերարը գոլի հեղինակ դարձավ 2019-20 մրցաշրջանի Լա Լիգայի առաջին 4 հանդիպումներում՝ գրավելով Գրանադայի[75], Լևանտեի[76] և Ռեալ Մադրիդի[77] դարպասները[78] և դուբլ ձևակերպելով Լեգանեսի դեմ խաղում[79]։ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Բետիսի դեմ խաղում[80]։ Հոկտեմբերի 25-ին՝ Ալավեսի դեմ խաղում Մորենոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Վիլյառեալին հաղթել 4-1 հաշվով[81]։
Իսպանիայի ազգային հավաքական Ժերարը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Շվեդիայի և Նորվեգիայի դեմ խաղերի համար[82][83][84][85]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 15-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շվեդիայի դեմ խաղում[86][87]։ Իսպանիայի կազմում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 15-ին՝ Մալթայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 3 գոլային փոխանցման հեղինակ[88][89]։ 3 օր անց Մորենոն 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռումինիայի դեմ խաղում[90][91]։
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[92]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիլյառեալ B | 2010–11 | Սեգունդա Դիվիզիոն | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
2011–12 | 4 | 1 | 4 | 1 | ||||||||
2012–13 | Սեգունդա Դիվիզիոն B | 24 | 12 | 24 | 12 | |||||||
Ընդհանուր | 29 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 13 | ||
Մալյորկա (վարձավճար) | 2013–14 | Սեգունդա Դիվիզիոն | 31 | 11 | 1 | 1 | — | — | 32 | 12 | ||
Վիլյառեալ | 2012–13 | 14 | 3 | 0 | 0 | 14 | 3 | |||||
2014–15 | Լա Լիգա | 26 | 7 | 6 | 5 | 7 | 4 | 39 | 16 | |||
Ընդհանուր | 40 | 10 | 6 | 5 | 7 | 4 | 0 | 0 | 53 | 19 | ||
Էսպանյոլ | 2015–16 | Լա Լիգա | 32 | 7 | 4 | 0 | — | 36 | 7 | |||
2016–17 | 37 | 13 | 1 | 0 | 38 | 13 | ||||||
2017–18 | 38 | 16 | 6 | 3 | 44 | 19 | ||||||
Ընդհանուր | 107 | 36 | 11 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 118 | 39 | ||
Վիլյառեալ | 2018–19 | Լա Լիգա | 35 | 8 | 3 | 1 | 11 | 4 | — | 49 | 13 | |
2019–20 | 18 | 8 | 0 | 0 | — | 18 | 8 | |||||
Վիլյառեալի ընդհանուր | 93 | 26 | 9 | 6 | 18 | 8 | 0 | 0 | 120 | 40 | ||
Կարիերայի ընդհանուր | 260 | 86 | 21 | 10 | 18 | 8 | 0 | 0 | 299 | 104 |
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[92]
Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 3 | 3 |
Ընդհանուր | 3 | 3 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.