կուսակցություն From Wikipedia, the free encyclopedia
Ժառանգություն, Հայաստանում գործող կուսակցություն, որը հիմնել է Րաֆֆի Հովհաննիսյանը 2002 թ.-ին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ժառանգություն կուսակցություն Ժառանգության | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Րաֆֆի Հովհաննիսյան |
Հիմնադրված | 2002 |
Գաղափարախոսություն | ազատականություն, ազգային լիբերալիզմ, հայկական ազգայնականություն, պրո-եվրոպեականություն և լիբերալ ժողովրդավարությունը |
Կրոնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Թերթ | Ժառանգություն |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական ժողովրդական կուսակցություն |
ՀՀ Ազգային ժողով | 0 / 131 |
Կայք | heritage.am |
Heritage (party) Վիքիպահեստում |
«Ժառանգություն» կուսակցությունը իր ստեղծումից ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն։ 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ դեռ քիչ հայտնի կուսակցությանը հաջողվեց ձեռք բերել 7 պատգամավորական մանդատ։ 2008 թ. նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ 2009 թ-ին համագործակցելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ՝ դեմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին։ 2012 թ․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ մասնակցել է ԱԺ ընտրություններին՝ ունենալով խմբակցություն։ 2013 թ․ առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը Նախագահի պաշտոնում։ 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակի անդամ։ 2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով։ 2018 թ․ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։ 2018 թ․ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը։ Հրաժարվել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։
«Ժառանգություն» կուսակցության ամենօրյա ղեկավարումը իրականացնում է համագումարի կողմից ընտրված վարչությունը, որը բաղկացած է 11 անդամներից։ Վարչության նախագահը Անդրանիկ Գրիգորյանն է, փոխնախագահը՝ Նարինե Դիլբարյանը, գլխավոր քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը։ Կուսակցությունը կազմում ունի 46 տարածքային ստորաբաժանում։ Բացի վերջիններից կուսակցությունում գործում են նաև մի շարք հանձնախմբեր և միություններ։ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական կառույցը ՀԱՅՔ երիտասարդական-ուսանողական միությունն է։ Ժառանգության 2019 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.
Ժառանգության 2014 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.
Ժառանգության 2012 թ. հունիսի 2-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.
Ժառանգության 2010 թ.-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.
Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2012-ից).
Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը (2007-2012).
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.