From Wikipedia, the free encyclopedia
Թրոմբոֆլեբիտ (լատին․՝ thrombophlebitis՝ մակարդուկ, մակարդախցան երակ), երակի պատի բորբոքում՝ լուսանցքը փակող մակարդուկի՝ թրոմբի առաջացմամբ[2]։ Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները, երակների վնասվածքները, արյան հոսքի դանդաղումը և մակարդելիության բարձրացումը։ Լինում է մակերեսային և խորանիստ երակների թրոմբոֆլեբիտ։ Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների և փոքր կոնքի երակները, հազվադեպ՝ սիներակները, դռներակը, լյարդային երակները։ Երբեմն թրոմբոֆլեբիտ հանդիսանում է ծննդաբերության, զանազան վիրահատությունների, վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների բարդություն։ Սուր թրոմբոֆլեբիտն արտահայտվում է ախտահարված երակների ցավերով, մարմնի ջերմության բարձրացմամբ, դողով։ Մակերեսային երակների թրոմբոֆլեբիտ բնորոշվում է ցավոտ, պինդ հանգույցների առաջացմամբ և երակի ուղղությամբ մաշկի կարմրությամբ։ Խորանիստ երակների թրոմբոֆլեբիտի դեպքում արյան հոսքի խանգարման հետևանքով առաջանում է ծայրանդամի այտուց։ Հնարավոր է նաև թրոմբոֆլեբիտի քրոնիկական ընթացք, պարբերաբար սրացումներով։ Թրոմբոֆլեբիտի ամենավտանգավոր բարդությունը թրոմբի պոկվելը և դրանով թոքային զարկերակի խցանվելն է։ Բուժումը կախված է թրոմբոֆլեբիտի ձևից և փուլից՝ հանգիստ, անտիբիոտիկներ, հակամակարդիչ դեղանյութեր, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։
Թրոմբոֆլեբիտ | |
---|---|
Մեծ ենթամաշկային երակի թրոմբոզի ռադիոլուսանկարը։ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | ֆլեբրիտ[1] |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
Այս ախտանիշները հաճախ, բայց ոչ միշտ կապված են թրոմբոֆլեբիտի հետ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.