Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Թռչնագիր, զարդագրի տեսակ, որի տառերը (հիմնականում գլխագիր) թռչունների պատկերներ են։ Միջնադարի հայկական ձեռագրերում թռչնաձև (նաև կենդանակերդ, բուսական, երկրաչափական) գրերով սկսվում էին ընթերցվածները։ Հետագայում թռչնագրերը կիրառվել են տպագիր հրատարակություններում։ Թռչնագիրը հայկական ձեռագրերում իմաստային նշանակությունից բացի արտահայտում է գրչի կամ ծաղկողի, դպրոցի կամ ժամանակի գեղարվեստական ճաշակը, այն սերտ հարաբերության մեջ է էջի մյուս բաղադրիչների հետ (տեքստ, գլխազարդ, լուսանցազարդ, մանրանկար)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 216)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.